«Գիշերը Սեն Կլուում» (նորվ.՝ «Natt i Saint-Cloud»), նորվեգացի նկարիչ, էքսպրեսիոնիզմի ու սիմվոլիզմի կարկառուն ներկայացուցիչ Էդվարդ Մունկի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1890 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 64.5 × 54 սմ։ «Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում (Օսլո, Նորվեգիա

Գիշերը Սեն Կլուում
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Մունկ
տարի1890[1]
բարձրություն64,5 սանտիմետր[1]
լայնություն54 սանտիմետր և 54 սանտիմետր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԱրվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
հավաքածուՆորվեգիայի ազգային պատկերասրահ և Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարան[1]
մասն էԳիշերը Սեն Կլուում
Ծանոթագրություններ

Պատմություն

խմբագրել

1889 թվականին Էդվարդ Մունկը ստացավ պետական կրթաթոշակ և ուղևորվեց դեպի Ֆրանսիա։ Սկզբից հեղինակը մեկնեց Փարիզ, հետայդու Սեն Կլու, որտեղ սենյակ վարձակալեց սրճարանի երկրորդ հարկում. տունն ուներ բացվող հիանալի տեսարան դեպի Սեն գետը։ Այստեղ ապրելու շրջանում Մունկը հայրենիքից լուր է ստանում, որ մահացել է հայրը, որը ծանր հարված էր նրա համար[2]։

Նկարագիր

խմբագրել

«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է հենց այդ ժամանակաշրջանում։ Նկարում պատկերված է Մունկի մութ սենյակը և պատուհանից երևացող տեսարանը ուշ գիշերին։ Պատուհանի մոտ երևում է մի տղամարդ[3]։ Վերջինս նստած է բազմոցին և մտորումների մեջ է։ Ձախ ձեռքով տղամարդը գլուխն է բռնել։ Գլխին բոլորագլխարկ կա դրված։ Տղամարդը նայում է պատուհանից դուրս՝ Սենին։ Երկնակամարում երևում է լիալուսինը[4]։ Ենթադրվում է, որ այդ տղամարդը նկարչի ընկերն է՝ դանիացի բանաստեղծ Էմանուել Գոլդշտեյնը[5]։ Նկարի տղամարդուն երբեմն նույնացնում են նաև Էդվարդի հետ՝ Մունկի մահացած հոր[6]։

«Գիշերը Սեն Կլուում» ստեղծագործությունն առաջին անգամ հանրության համար ցուցադրության է ներկայացվել 1890 թվականի աշնանային ամենտարյա ցուցահանդեսին, որը կրում էր «Գիշեր»[6] խորագիրը։ Ցուցահանդեսի ժամանակ նկարը գնում է նորվեգացի, արվեստագիտության դոկտոր Ֆրեդրիկ Արենցը 100 նորվեգական կրոնով։ 1917 թվականին Արենցի դաստակերտից նկարը գնում է Օսլոյի Արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանը[5]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://samling.nasjonalmuseet.no/en/object/NG.M.01111
  2. Самин, Д. К. Эдвард Мунк // Сто великих художников. — М.: Вече 2000, 2005. — 480 с. — ISBN 978-5-9533-4574-3
  3. Ulrich Bischoff: Edvard Munch. Taschen, Köln 1988, ISBN 3-8228-0240-9, S. 18.
  4. Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 43–44.
  5. 5,0 5,1 Russell, Peter Delphi Complete Paintings of Edvard Munch. — Delphi Classics, 2017. — P. 35. — ISBN 9781786565075
  6. 6,0 6,1 Prideaux, Sue Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2012. — С. 124, 137. — ISBN 0-300-11024-3

Գրականություն

խմբագրել
  • Reinhold Heller: Edvard Munch. Leben und Werk. Prestel, München 1993. ISBN 3-7913-1301-0, S. 39–47.
  • Hans Dieter Huber: Edvard Munch: Tanz des Lebens. Reclam, Stuttgart 2013, ISBN 978-3-15-010937-3, S. 41–45.
  • Rodolphe Rapetti: Munch und Paris: 1889–1891. In: Sabine Schulze (Hrsg.): Munch in Frankreich. Schirn-Kunsthalle Frankfurt in Zusammenarbeit mit dem Musée d'Orsay, Paris und dem Munch Museet, Oslo. Hatje, Stuttgart 1992, ISBN 3-7757-0381-0, S. 91–99.

Արտաքին հղումներ

խմբագրել