Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի

Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի (անգլ.՝ Gertrude Vanderbilt Whitney, հունվարի 9, 1875(1875-01-09)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 18, 1942(1942-04-18)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քանդակագործ և բարերար, որը Նյու Յորքում հիմնադրել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը։

Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի
անգլ.՝ Gertrude Vanderbilt
Ծնվել էհունվարի 9, 1875(1875-01-09)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 18, 1942(1942-04-18)[1][2][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Ժանրհանրային արվեստ[4]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, քանդակագործ, բարձրաշխարհիկ հեղինակություն և արվեստագետ
ԱմուսինHarry Payne Whitney?
Ծնողներհայր՝ Cornelius Vanderbilt II?, մայր՝ Alice Claypoole Gwynne?
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
ԵրեխաներFlora Payne Whitney?, Cornelius Vanderbilt Whitney? և Barbara Whitney?[5]
 Gertrude Vanderbilt Whitney Վիքիպահեստում
Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի, «Վոգ» ամսագիր, 1917

Կենսագրություն խմբագրել

 
13 տարեկան Գերտրուդ Վանդերբիլթի դիմանկարը, հեղինակ՝ Ջոն Էվերեթ Միլլե, 1888

Ծնվել է ամերիկյան բարձրաշխարհիկ հասարակությանը պատկանող ընտանիքում․ պապիկը եղել է Կոռնելիուս Վանդերբիլթը՝ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը։

Մանկությունն ու դեռահասությունն անցկացրել է Ռոդ Այլենդ նահանգի Նյուպորտ քաղաքում։ Կրթություն ստացել է մասնավոր ուսուցիչների մոտ ու Նյու Յորքի հեղինակավոր Բրեդլի դպրոցում։ 21 տարեկանում ամուսնացել է միլիոնատեր սպորտսմեն Գարի Փեյն Ուիթնիի հետ, որը բանկիրի որդի էր ու «Ստանդարտ օյլ» ընկերության համասեփականատիրոջ թոռ։ Այս ամուսնությունից ունեցել է երեք երեխա՝ երկու դուստր և մեկ որդի։

 
Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի, հեղինակ՝ Ռոբերտ Հենրի, 1916 թվական

1900 թվականին Եվրոպայում ճանապարհորդելիս իր համար բացահայտել է արվեստի աշխարհը։ Նրա վրա հատկապես մեծ տպավորություն է գործել Փարիզն իր նկարիչների Մոնպառնաս և Մոնմարտր թաղամասերով։ Սկսել է քանդակագործություն ուսումնասիրել նախ Նյու Յորքի Արվեստների ուսանողական լիգայում, ապա Օգյուստ Ռոդենի մոտ Փարիզում, որից հետո բացել է սեփական քանդակագործական արվեստանոցները Նյու Յորքի Գրինվիչ Վիլիջ արվարձանում ու Փարիզի մերձակա Պասի թաղամասում։ Նրա կողմից ստեղծված քանդակները բարձր են գնահատվել քննադատների կողմից։

Բազմիցս հանդես է եկել որպես նկարիչների ու երաժիշտների հովանավոր։ 1931 թվականին Նյու Յորքում հիմնադրել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը, որն ստեղծվել է 1914 թվականին իր իսկ կողմից երիտասարդ նկարիչների համար կառուցված ցուցասրահի հիման վրա։ Նոր թանգարանին իր հավաքածուից նվիրել է ավելի քան 700 նկար ու քանդակ։ Համապարփակ աջակցություն է ցուցաբերել նաև արվեստով զբաղվող կանանց։ Եղել է ժամանակակից երաժշտության տարածմամբ զբաղվող «Կոմպոզիտորների միջազգային գիլդայի» գլխավոր հովանավորը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել տարբեր բարեգործական կազմակերպությունների, անձամբ աշխատել է բոլոր տեսակի հայրենասիրական հանձնաժողովներում, սեփական միջոցներով կառուցել ու ֆինանսավորել է ռազմական հիվանդանոց Ֆրանսիայում։

Քանդակների ընտրանի (հուշարձաններ) խմբագրել

 
Բուֆալո Բիլլին պատկերող հուշարձան «Սկաուտ» Կոդիում, Վայոմինգ։ Հեղինակ՝ Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի
 
Կոլումբոսի հուշարձանը Ուելվայում, Իսպանիա։Հեղինակ՝ Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդ Վանդերբիլթ Ուիթնի» հոդվածին։