Ռոբերտ Հենրի

ամերիկացի նկարիչ

Ռոբերտ Հենրի, իսկական անունը` Ռոբերտ Հենրի Կոզադ (անգլ.՝ Robert Henri հունիսի 24, 1865(1865-06-24)[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ - հուլիսի 12, 1929(1929-07-12)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ, ռեալիզմի ներկայացուցիչ։ Աղբամանների դպրոցի հիմնադիրներից մեկը։

Ռոբերտ Հենրի
անգլ.՝ Robert Henri
Robert Henri 1897.jpg
Ծնվել էհունիսի 24, 1865(1865-06-24)[1][2][3][…]
ԾննդավայրՑինցինատի, Օհայո, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 12, 1929(1929-07-12)[1][2][3][…] (64 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Պենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ և Աղբամանների դպրոց[4]
Ժանրդիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներThe Irish Girl? և The Laughing Boy (Jopie van Slouten)?
ՈւսուցիչԹոմալ Փոլոք Անշութց, Ուիլյամ Բուգրո, Thomas Hovenden? և Ռոբերտ Վոննոհ
ԱշակերտներJosephine Hopper?, A. S. Baylinson?, Էդվարդ Հոփեր և Ջոն Սլոուն
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
Robert Henri Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Ձյունը Նյու Յորքում 1902

Ռոբերտ Հենրին ծնվել է անշարժ գույքի` հողատարածքներ վաճառողի ընտանիքում։ Նկարչի հայրը` Կոզադ Ջոն Ջեքսոնը, Օհայոյում ստեղծել է Կոզադեյլ քաղաքը։ 1873 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Նեբրասկա և այստեղ հիմնել Կոզարդ քաղաքը[5]։

 
Սալոմե, Ջոն և Մեբլ Ռինգինգ արվեստի թանգարան

1883 թվականին նկարչի ընտանիքը սկզբից մեկնում է Նյու Յորք, հետո` Անտլանտիկ Սիթի։ 1886 թվականին Ռոբերտ Հենրին ընդունվում է Փենսիլվանիայում գտնվող Գեղարվեստի ակադեմիա։ 1888 թվականին մեկնում է Փարիզ, որտեղ 1889 թվականից մինչև 1891 թվականը ընկած ժամանակաշրջանում այցելել է Ժյուլիանի ակադեմիա և Գեղարվեստի դպրոց։ 1891 թվականին նկարիչը վերադառնում է Փենսիլվանիա, որտեղ դառնում է Ութ նկարիչների խմբի անդամ։ Այս խմբի անդամները դեմ էին պաշտոնական ակադեմիական արվեստին և 1908 թվականին միավորվել են մի խմբում, որի անունը պատմաբանները հետագայում կնքել են «Աղբամանների դպրոց» (անգլ.՝ Ashcan School):

 
Մերի Ագնես Ռոբերտ Հենրի (1865 - 1929)

Այս խմբում են եղել այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Դեվիս Ստյուարտը, Արթուր Դոյվը և Ջոզեֆ Ստելան։ Ռոբերտ Հենրին եղել է խմբի առաջատար ներկայացուցիչը։ 1909 թվականին նկարիչը դասավանդել է նյույորքյան Արվեստի դպրոցում, հետագայում բացել է իր սեփական նկարչական դպրոցը, որը գործել է մինչև 1912 թվականը, այս դպրոցում սովորել են Էդվարդ Հոպերը, Ռոքուել Քենտը, Ջորջ Ուեսլի Բելովսը և ուրիշներ։ 1913 թվականին Ռոբերտ Հենրին մասնակցել է հայտնի սկանդալային «Արսենալ» ցուցահանդեսին։ 1915 թվականից մինչև 1928 թվականը դասավանդել է Նյու Յորքի Ուսանող-նկարիչների լիգայում։ Նրա աշակերտները նկարչի խոսքերը հավաքել և ամբողջացրել են «Արվեստի շունչը» գրքում, որը Դեյվիդ Լինչը համարում է իր «Գեղարվեստական աստվածաշունչը»[6]։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Роберт Генри. Дух искусства. Филадельфия, 1923. ISBN 0-06-430138-9 (վերահրատարկվել է 1984)
  • Валери Энн Лидс. Мои люди: Портреты Роберта Генри. Орландo, 1994. ISBN 1-880699-03-6
  • Валери Энн Лидс. Роберт Генри: Дух в живописи. Нью-Йорк, 2005. ISBN 1-931717-15-X
  • Уильям Иннес Гомер. Роберт Генри и его творчество. Итхака, 1969. ISBN 0-87817-326-9 (վերահրատարակվել է 1988)
  • Джессика Ф. Николь. Очарование побережием озера Мэн: Роберт Генри и его творчество, 1903—1918. Портленд, 1995. ISBN 0-916857-07-7
  • Беннард Б. Перлман. Роберт Генри: Жизнь и творчество. «Dover Publications», 1991. ISBN 0-486-26722-9
  • Валери Энн Лидс. Роберт Генри в Санта-Фе. Нью-Йорк, 1998. ISBN 0-935037-83-7

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Robert Henri
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Robert Henri — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. https://www.tate.org.uk/art/art-terms/a/ashcan-school
  5. Perlman, Bennard B., Robert Henri: His Life and Art, page 1. Dover, 1991.
  6. Линч Д. Интервью: Беседы с Крисом Родли. Пер. с англ. Т. Алешичевой, Т. Деткиной, А. Лежениной. — СПб.: Издательская Группа «Азбука-классика», 2009. Стр. 29.

The Kendrick Academy