Գետնամայրի կալիֆոռնիական

բույսերի տեսակ
Գետնամայրի կալիֆոռնիական
Գետնամայրի կալիֆոռնիական
Գետնամայրի կալիֆոռնիական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գետնամայրի (Calocedrus)
Տեսակ Գետնամայրի կալիֆոռնիական (C. decurrens)
Միջազգային անվանում
Calocedrus decurrens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կալիֆոռնիական (լատին․՝ Libocedrus decurrens), սոճազգիների ընտանիքի, մայրի ցեղի բույս։

Նկարագրություն

խմբագրել
 
Calocedrus decurrens

Խոշոր ծառեր են' մինչև 40- 50 մ բարձրությամբ և 1-2 մ բնի տրամագծով, նեղբրգաձև սաղարթով, որը ծեր տարիքում ստանում է լայն-բրգաձև, իսկ երբեմն էլ գնդաձև տեսք։ Խիտ տնկարկներում բունը չափազանց բարձր է լինում և զրկվում է ճյուղերից։ Կեղևը կարմրադարչնագույն է, անջատվում է լայն շերտերով։ Արագ է աճում։ Ապրում է 600-700 տարի։ Բողբոջները մերկ են։ Արական հասկիկները հիմնադրվում են աշնանից, զարդարելով սաղարթը ոսկեգույն երանգով մինչև գարնան կեսերը։ Կոները կազմված են 3 զույգ կղմինդրաձև դասավորված թեփուկներից։ Ներքևինները եռանկյուն են, ստերջ և 3-4 անգամ կարճ են միջիններից։ Միջինները երկարավուն-նշտարաձև են, բութ, պտղաբերում են։ Վերինները սերտ աճում են թիթեղի ձևով և տեղադրված են պտղաբերողների միջև։ Յուրաքանչյուր պտղաբերող թեփուկ կրում է 2-ական սերմ, որոնք ունեն խոշոր թևիկներ։ Սերմերը հասունանում են օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին և այդ ժամանակ էլ պետք է ցանվեն։ Ծագում է Հյուսիսային Ամերիկայից (Օրեգոն, Սանտիան գետի ավազանում, Կասկադյան լեռների երկարությամբ և Սիերրա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ներքին և միջին Կալիֆոռնիաի լեռներում)։ Աճում է մաքուր տնկարկներով կամ Դուգլասի կեղծթսուգայի, հսկայական թույայի, հսկա սեքվոյայի միասին, 1500֊2700 մ բարձրության վրա։ Այս վայրերում տեղումների տարեկան քանակը անցնում է 1000 մմ-ից, իսկ նվազագույն ջերմաստիճանը կազմում է -30 °C: Լավ է աճում գետերի հովիտներում կամ լանջերում, որտեղ օդը բավականին խոնավ է, խոր, սննդանյութերով հարուստ, կրային հողերի վրա։ Հողի եւ օդի չորությունը վատ է տանում։

Առաջին անգամ Եվրոպա է բերվել 1852 թվականին։ Ռուսաստանում մշակվում էր 1858 թվականին։ Լավ է աճում Հայաստանի խոնավ մերձարևադարձներում։ Առաջին անգամ Հայաստան է ներմուծվել 1965 թվականին, Սոչիի դենդրոպարկից, 4 տարեկան սերմնաբույսերով։ Առանց վնասվելու տանում է Իջևանին բնորոշ ամենաուժեղ սառնամանիքները։ Այստեղ օդի հարաբերական խոնավության պակասությունից չի տուժում, սակայն պահանջում է ամսական 2-3 ոռոգում։ Կյանքի առաջին տարիներին դանդաղ է աճում, տարեկան տալով ընդամենը 25-30 սմ միջին աճ։ Լիովին պահպանում է իրեն բնորոշ կենսական ձևը։ Իջևանի դենդարիում 8 տարեկան ծառերը ունեն 1,85 սմ բարձրություն և 6,0 սմ բնի տրամագիծ։ Հայաստանի կիսաչոր մերձարևադարձային դենդրոլոգիական շրջանի ոռոգելի պայմաններում կարելի է օգտագործել ծառուղային, խմբային և սոլիտերային տնկումների ձևով։

Տարածվածություն

խմբագրել

Ծագում է Հյուսիսային Ամերիկայից (Օրեգոն, Սանտիան գետի ավազանում, Կասկադյան լեռների երկարությամբ և Սիերրա-Նևադա լեռների արևմտյան լանջերին, ներքին և միջին Կալիֆորնիա լեռներում)։

Կիրառություն

խմբագրել

Էկոլոգիական խումբը՝ II: Մշակության հավանական շրջանը 9[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 82։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամայրի կալիֆոռնիական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնամայրի կալիֆոռնիական» հոդվածին։