Գեորգի IV Լաշա

Վրաց արքա

Գեորգի IV Լաշա (1191, Վրաստան - 1223, Բագարան, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա), Վրաստանի արքա Բագրատիոնիների տոհմից, որն իշխել է 1213-1223 թվականներին։

Գեորգի IV Լաշա
Դիմանկար
Ծնվել է1191
ԾննդավայրՎրաստան
Մահացել է1223
Մահվան վայրԲագարան, Կարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
ԳերեզմանՍվետիցխովելի
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրոնՎրաց ուղղափառ եկեղեցի
Մասնագիտությունթագավոր
Ծնողներհայր՝ Դավիթ Սոսլան, մայր՝ Թամար
ԵրեխաներԴավիթ VII և Rusudan of Georgia, Empress of Trebizond?
Ստորագրություն
George IV signature.svg
George IV of Georgia Վիքիպահեստում

ԿյանքԽմբագրել

 
Գեորգի Լաշայի թագավորական հրովարտակը իր խելրթվայի հետ, 1222 թվական, պահվում է Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային արխիվում

Թամար թագուհու և նրա ամուսին Դավիթ Սոսլանի որդին՝ Գերորգին, 1207 թվականին իր մոր կողմից հայտարարվել է գահակից։ Ըստ վրաց մատենագիրների՝ երկրորդ անունը՝ «Լաշա»-ն, նշանակում է «աշխարհի լուսավորիչ» (a-lasha աբխազերեն նշանակում է լույս)[1]։ Նա իշխանական տիրույթներ ուներ Ջավախքում, որոնք կենտրոնացված էին Ալաստանիում, ինչի համար նա կրում էր «Ջավախքի տիրակալ» տիտղոսը․ դրա մասին վկայում է նրա անունով հատված արծաթե մետաղադրամները[2]։

Գեորգի IV-ը շարունակել է Թամար թագուհու քաղաքականությունը, որի նպատակն էր հզորացնել վրացական ֆեոդալական պետությունը։ 1210-ական թվականներին հարևան մուսուլմանական նահանգներում նա ճնշել է ապստամբությունները և 1220 թվականին սկսել պատրաստվել դեպի Երուսաղեմ ուղղված լայնածավալ արշավանքին՝ օգնելու խաչակիրներին։ Այնուամենայնիվ, մոնղոլների մոտենալը վրացական սահմաններին խաչակիրների ծրագրերը ի դերև է հանել։ Մոնղոլական առաջին արշավանքի ժամանակ՝ 1221-1222 թվականներին, մոնղոլները հաղթանակ տարան վրացական երկու զորքերի նկատմամբ և անցան Հրավային Կովկաս։ Վրաստանը մեծ կորուստներ է կրել այս պատերազմի պատճառով․ ինքը Գեորգի Լաշան նույնպես ծանր վիրավորվել է։ Ապա Գեորգի Լաշան գնացել է Հայաստան՝ Բագավան՝ ամուսնացնելու իր քրոջը Շիրվանի շահի հետ և ապահովելու նրա ժառանգորդությունը[3]։ Գեորգի Լաշան դարձել է հաշմանդամ և 31 տարեկան հասակում վաղաժամ մահացել Բագավանում։ Նրան ժառանգել է նրա քույրը՝ Ռուսուդանը։

Գեորգ Լաշան հայտնի էր որպես բաց հայացքների տեր մարդ և շատ քննադատության է հանդիպել պահպանողական ֆեոդալական հասարակության կողմից։ Ազնվականները և քրիստոնեական քահանաները մերժել են նրա կնոջը և չեն համարել նրան թագուհի, քանի որ նա հասարակ մարդկանց ընտանիքից մի աղջիկ էր։ Ի վերջո, թագավորը ստիպված էր փոխզիջման գնալ և պաշտոնապես բաժանվել նրանից՝ հրաժարվելով, սակայն, ամուսնանալ որևէ այլ մեկի հետ։

Որոշ միջնադարյան աղբյուրներ Գեորգ IV-ին բնութագրում են որպես իմաստուն կառավարիչ և խիզախ ռազմիկ, իսկ մյուսները մատնանշում են նրա անբարոյական ապրելակերպը և հակվածությունը միստիցիզմի և նույնիսկ Սուֆիզմի։

Նա ուներ Դավիթ անունով որդի (ապագա թագավոր Դավիթ VII Ուլուն)։ Գեորգին թաղված է Գելաթի վանքում։

ԱղբյուրներԽմբագրել

  • Halfter, P. "Die militärischen Triumphe der Georgier und ein wenig beachtetes Erdbeben an der Grenze Armenisch-Kilikiens (c. Ende August 1213)," Le Muséon, 122,3-4 (2009), pp. 423–447.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Hewitt George, ed. (1998)։ The Abkhazians. A Handbook։ St. Martin's Press։ էջ 44։ ISBN 0-312-21975-X 
  2. Paghava Irakli (2011)։ «ჯავახთ უფლის მონეტები—კომპლექსური ანალიზი» [The coins of Javakht'-Upali'. A complex analysis]։ Saistorio Krebuli (Georgian) (Tbilisi) 1: 291–343։ ISSN 1987-7285 
  3. Gracias, Luke - The Devil's Prayer - Australian eBook Publisher, 2016, 9781925427332 pp 350-351

Արտաքին հղումներԽմբագրել