Կոտմանի ճակատամարտ, ճակատամարտ հայ-վրացական զորքերի և Հարավային Կովկաս ներխուժած մոնղոլների միջև։ Տեղի է ունեցել 1221 թվականի հունվարին, Կոտման [հավանաբար Տավուշ գետի (Թոուզչայ) մոտ։ Մոնղոլական 20 000-ոց բանակը Ջեբե նոյինի և Սուբադա բահատուրի գլխավորությամբ Անդրկովկաս էր թափանցել 1220 թվականին և Աղստևի շրջանում պարտության մատնել հայ-վրացական 10 000-ոց զորքին։

Կոտմանի ճակատամարտ
Թվականսեպտեմբեր 1222
Մասն էՄոնղոլների ներխուժում Վրաստան[1]
ՎայրԿոտման, Վրաց թագավորություն
Հակառակորդներ
Մոնղոլական կայսրություն Վրաց թագավորություն
Հրամանատարներ
Սուբեդեյ[1]
Ջեբե[1]
Գեորգի IV Լաշա[1]
Կողմերի ուժեր
20 000 սկզբնապես[2]
30 000 մոնղոլ[3] և անհայտ թվով դաշնակիցներ Կոտմանում
10 000 սկզբնապես[2][4][5]
30 000 հայեր և վրացիներ Կոտմանում[1][6]
Ռազմական կորուստներ
Միջին[1]Ծանր[1]
Ընդհանուր կորուստներ

Դաշինք կնքելով Ատրպատականի աթաբեկ Ուզբեկի և Խլաթի կառավարիչ Աշրափի հետ՝ հայ և վրաց իշխանները պատրաստվում էին մոնղոլներին ճակատամարտ տալ գարնանը։ Իմանալով այդ, Ուտիքի Բեղամեջ կոչվող վայրում ձմեռելու քաշված մոնղոլները նախահարձակ եղան։ Հայ-վրացական բանակը Իվանե Ա Զաքարյան աթաբեկի և վրաց թագավոր Գեորգի IV Լաշայի գլխավորությամբ պարտության մատնեց մոնղոլների հավաքագրած թուրք-քրդական զորքին, բայց ի վերջո նահանջեց՝ չդիմանալով մարտադաշտ մտած մոնղոլական բանակի ճնշմանը։

Կոտմանի ճակատամարտում հայերից հատկապես աչքի ընկավ աջ թևում գործող Վահրամ Գագեցին, որը, չիմանալով հայ-վրացական հիմնական ուժերի նահանջի մասին, իր զորամասով թշնամուն հետապնդեց մինչև Գարդման։

Համարվում է առաջին լուրջ դիմադրությունը մոնղոլներին Անդրկովկասում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 "Genghis Khan: his conquest, his empire, his legacy"by Frank Lynn
  2. 2,0 2,1 Bayarsaikhan, Dashdondog (2010 թ․ դեկտեմբերի 7). The Mongols and the Armenians (1220-1335). Brill. էջ 48.
  3. Prawdin, Michael; Chaliand, Gerard (2005 թ․ նոյեմբերի 1). The Mongol Empire: Its Rise and Legacy. Routledge. էջ 211.
  4. Peers, Chris (2015 թ․ մարտի 31). Genghis Khan and the Mongol War Machine. Pen and Sword. էջ 135.
  5. "The Armenians in the Medieval Islamic World: Armenian Realpolitik in the Islamic World and Diverging Paradigms Case of Cilicia Eleventh to Fourteenth Centuries"by Seta B. Dadoyan
  6. "Genghis Khan: the man who conquered the world, ch. 12 the great raid"by Frank Lynn
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 639