Գենա Դիմիտրովա
Գենա Դիմիտրովա (բուլղար․՝ Гeна Димитpова, մայիսի 6, 1941[1][2][3][…], Բեգլեժ, Պլևեն, Պլևենի մարզ, Բուլղարիա - հունիսի 11, 2005[1][2][3][…], Միլան), բուլղարացի օպերային սոպրանո։
Գենա Դիմիտրովա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Гeна Димитpова |
Ի ծնե անուն | Գենա Դիմիտրովա |
Ծնվել է | մայիսի 6, 1941[1][2][3][…] Բեգլեժ, Բուլղարիա |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 11, 2005[1][2][3][…] (64 տարեկան) Միլան, Իտալիա |
Գերեզման | Սոֆիայի կենտրոնական գերեզմանոց |
Ժանրեր | սոպրանո |
Մասնագիտություն | երաժիշտ |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | Կայք |
Գենան սկսել է երգել դեռևս երեխա հասակում։ Նրա առաջին ուսուցիչն եղել է Իվան Գենկովը, ով էլ Գենայի համար կանխատեսել է պայծառ ապագա։
ԿենսագրությունԽմբագրել
Գենա Դիմիտրովան ծնվել է 1941 թվականի մայիսի 6-ին Բուլղարիայում գտնվող Բեգլեժ փոքրիկ գյուղում։ Մասնագիտացված երաժշտությամբ սկսել է զբաղվել գիմնազիայում։ 1959 թվականին ընդունվել է Բուլղարիայի պետական կոնսերվատորիա, որն էլ ավարտել է 1964 թվականին։
Կոնսերվատորիայի ընդունելության քննությունների ժամանակ հեղինակել է «Հե՛յ, Բալկաններ՝ իմ հայրենիք» երգը, որից հետո անմիջապես ընդունվել է ուսումնական հաստատություն։ Այս տարիներին Գենան զուգահեռ աշխատել է նաև կոնսերվատորիայում, որպես աման լվացող և դա է պատճառը, որ իր հարուստ համակուրսեցիները հաճախ ծիծաղում էին իր վրա։
Գենայի երգի ուսուցչուհին՝ Լիլիանա Ժաբլենսկան ասել է. «Այսօր դուք ծիծաղում եք, իսկ նա լվանում է ճաշասենյակը։ Ամենայն հավանականությամբ դուք ևս մի օր ստիպված կլինեք լվանալ այն»։
Գենան երաժշտության բնագավառում խոշոր վերելք ունեցավ Բուլղարիայի օպերային դպրոցում։ Այս շրջանում Գենան համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի մի շարք հսկաների հետ, այդ թվում հայազգի Գեղամ Գրիգորյանի։
Երկարաժամկետ իր կարիերայի ընթացքում Գենա անց է կացրել բազմաթիվ վերապատրաստումներ։ 1964-1966 թվականներին վերապատրաստվել է Բուլղարիայի կոնսերվատորիայում, 1966 թվականին՝ Իտալիայի Միլան քաղաքի «Լա Սկալա» դրամատիկական երաժշտական քոլեջում։
Որպես միջազգային հայտնիություն՝ Գենան վարպետության դասեր է անցկացրել Եվրոպայի մի շարք քաղաքների կոնսերվատորիաներում։ Ուսումնառության նպատակով եղել է Աթենքում, Հռոմում, Բուդապեշտում, Սոֆիայում, Բելգրադում և մի շարք այլ քաղաքներում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Գենան ունեցել է բազմաթիվ համերգներ։ Նրա նշանավոր աշակերտներն են Ելենա Բարիմովան և Բայեր Դաշնիմը։
Մահացել է 2005 թվականին Միլանում՝ քաղցկեղի համախտանիշով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գենա Դիմիտրովա կատեգորիայում։ |