Գեղարվեստի թագավորական թանգարան (Անտվերպեն)

Գեղարվեստի թագավորական թանգարան (հոլ.՝ Koninklijk Museum voor Schone Kunsten Antwerpen), 1810 թվականին Անտվերպենում հիմնադրված թանգարան, որն ընդգրկում է 14-20-րդ դարերի գեղանկարների, քանդակների, գծանկարների հավաքածու։

Գեղարվեստի թագավորական թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Բելգիա[1][2]
ՏեղագրությունԱնտվերպեն
Ղեկավարության նստավայրԱնտվերպեն, Անտվերպեն, Ֆլանդրիա, Բելգիա
ՀասցեLeopold De Waelplaats[2]2000[2]
Հիմնադրվել էմայիսի 5, 1810[3][4]
ՀիմնադիրՆապոլեոն Բոնապարտ[5]
Այցելուներ153 214 մարդ (2010)
Հավաքածուի չափս13 000 արխիվային միավոր[6]
Կայքkmska.be(նիդեր.)(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Մինչև 2017 թվականի ավարտը թանգարանը փակ է վերանորոգման նպատակով։

Պատմություն խմբագրել

Թանգարանի նեոդասական ոճի շենքը նախագծվել է Յակոբ Վինդերսի (1849–1936) և Ֆրանս վան Դայքի կողմից (1853-1839), կառուցումն սկսվել է 1884 թվականին և ավարտվել 1894 թվականին։ Շենքի վրայի ձիաքարշ մարտակառքերով ֆիգուրների բրոնզե քանդակների հեղինակը քանդակագործ Թոմաս Վինկոտն է։ Թանգարանը տեղակայված է Լեոպոլդ հրապարակում։

Թանգարանի հավաքածուի համալրումն սկսել է Անտվերպենցի Սուրբ Ղուկասի Գիլդիայի հավաքածուներով 14-րդ դարի վերջում։ Երբ գիլդիան լուծարվեց, նրա նկարների հավաքածուն անցավ 1663 թվականին Դավիդ Կրտսեր Տենիրսի նախաձեռնությամբ ստեղծված Գեղարվեստի ակադեմիային։ Հավաքածուն ներառում էր գործեր Պիտեր Պաուլ Ռուբենսից, Յակոբ Յորդանսից և Կոռնելիս դե Վոսից։ 1794-1796 թվականների ֆրանսիական օկուպացիաների ժամանակ եկեղեցիներից ու Անտվերպենի այլ շենքերից թալանվեցին արվեստի գործերը և հետագայում վերականգնված գործերը դարձան թանգարանի հավաքածուի մաս։ 1817 թվականին թանգարանն ուներ 16-17-րդ դարերի 127 նմուշ[7]։

Թանգարանին մեծ աջակցություն է ցուցաբերել Վիլհել I: 1823 թվականին նա թանգարանին նվիրաբերեց 3 կտավ, այդ թվում Տիցիանի վաղ շրջանի գործերից Pope Alexander IV presents Jacopo Pesaro to Saint Peter, որը դարձավ թանգարանի առաջին արտասահմանյան նմուշը։ 1827 թվականին նա տվեց 20.000 գուլդեն դրամաշնորհ թանգարանի ժամանակակից արվեստի հավաքածուի համալրման համար, սակայն Բելգիական հեղափոխությունն ընդհատեց այն, և միայն 1873 թվականին թանգարանը սկսեց ձեռք բերել ապրող արվեստագետների ստեղծագործություններ։

1840 թվականին թանգարանի հավաքածուն հավալրվեց 141 աշխատանքներով Անտվերպենի նախկին քաղաքապետ Ֆլորնետ վան Երթբորնի կողմից։

2011 թվականից թանգարանը փակ է վերանորոգումների պատճառով։ Վերաբացումն ակնկալվում է 2017 թվականին[8]։

Հավաքածու խմբագրել

 
Ժան Ֆուքե, «Ասվածամայրն ու մանուկը շրջապատված հրեշտակներով»
 
Հանս Մեմլինգ, Հռոմեական մեդալով տղամարդու դիմանկարը
 
Պիտեր Պաուլ Ռուբենսի «Մարիի ուսումը»

Թանգարանում ներկայացված նկարիչներ՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 https://erfgoedkaart.be/?id=12249
  3. Het Koninklijk Museum voor Schone Kunsten te Antwerpen (նիդերլ.) — Vol. 1993.
  4. Geschiedenis | KMSKA
  5. https://kmska.be/en/about-kmska/history
  6. http://www.kmska.be/en/collectie/
  7. Marechals, Els and de Jong, Leen. Introduction ("The History of the Royal Museum in Antwerp"). The Royal Museum in Antwerp.
  8. Renovatie duurt van 2011 tot 2017, KMSKA Blog. Accessed 6 November 2015.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղարվեստի թագավորական թանգարան (Անտվերպեն)» հոդվածին։