Գեղամ Մալխասյան
հայ նկարիչ
Գեղամ Մալխասի Մալխասյան (մարտի 8, 1958, Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 19, 2006, Վեդի, Արարատի մարզ, Հայաստան), հայ նկարիչ։
Գեղամ Մալխասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1958 |
Ծննդավայր | Վեդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 19, 2006 (48 տարեկան) |
Մահվան վայր | Վեդի, Արարատի մարզ, Հայաստան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
![]() |
Նկարիչ Արման Մալխասյանի հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
- 1971-1975 թվականներին սովորել է Վեդու գեղարվեստի դպրոցում
- 1975-1981 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում
- 1977-1979 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում
- 1981-1983 թվականներին նկարչություն է դասավանդել Արարատի մարզի Նոր կյանք գյուղի դպրոցում
- 1983-1988 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում (դիպլոմային աշխատանքի թեման է եղել Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը»)
- 1989 թվականին որակավորման դասընթացներ է անցել Վիլնյուսի գեղարվեստի ինստիտուտում
- 1989 թվականից նկարչություն է դասավանդել Վեդու գեղարվեստի դպրոցում
- 1997 թվականին «Արարատ լեռը մեր աչքերով» ցուցահանդես-մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի
- 1999 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ
- 2013 թվականին Գեղամ Մալխասյանի հիշատակին նկարահանվել է «Գեղամ Մալխասյան» ֆիլմը[1]
Հանդիպում Արմինե Կալենցի հետ
ՑուցահանդեսներԽմբագրել
- 2000 թվականին Արարատ
- 2001 թվականին Արտաշատ
- 2001 թվականին Տալլին, Էստոնիա
- 2002 թվականին Վեդու քաղաքապետարանի ցուցասրահում բացվեց Գեղամ Մալխասյանի աշակերտների ցուցահանդեսը
- 2004 թվականին «Քաոս և կարգ» ցուցահանդես, Գեղարվեստի ակադեմիայի ցուցասրահ
Մեջբերումներ Գեղամ Մալխասյանի մասինԽմբագրել
«Նա մենակ է, նա քաոսի մեջ է, մի օր կփարատվի քաոսը և կճառագի լույսը»։
Արմինե Կալենց
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱղբյուրներԽմբագրել
- Կատալոգ, Գեղամ, գրաֆիկա, 2004