Գեզա Անդա
Գեզա Անդա (հունգ.՝ Anda Géza, նոյեմբերի 19, 1921[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն - հունիսի 13, 1976[1][4][2], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), հունգարացի դաշնակահար[7]։
Գեզա Անդա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | հունգ.՝ Anda Géza |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1921[1][2][3][…] Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հունիսի 13, 1976[1][4][2] (54 տարեկան) Ցյուրիխ, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Cemetery Rüschlikon[5] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դասական դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Գերմանական գրամոֆոն |
Կրթություն | Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1941) |
Ամուսին | Hortense Anda-Bührle?[6] |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Սովորել է Ֆերենց Լիստի երաժշտական ակադեմիայում՝ Էռնեստ ֆոն Դոնանիի և Զոլտանա Կոդայի մոտ։ 1939 թվականին՝ ավարտելուց հետո, առաջին անգամ հանդես է եկել Բուդապեշտում Բրամսի Երկրորդ կոնցերտով։ Ուսումը շարունակել է Բեռլինում։
1943 թվականին գնացել է Շվեյցարիա, որտեղ մնացել է մինչև կյանքի վերջ (1954 թվականին ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն[8])։ 1951 թվականին մասնակցել է Զալցբուրգի փառատոնին։ 1959-1968 թվականներին Լյուցերնի կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր է տվել։ 1969 թվականից կուրսեր է անցկացնում Ցյուրիխում։
Կենդանության օրոք բացառիկ ճանաչում է ունեցել։ Հյուրախաղեր է ունեցել Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Ավստրալիայում։ 1953-1958 թվականներին Կլարա Հասկիլի հետ դաշնամուրային դուետով է հանդես եկել։
Վիլհելմ Ֆուրտվենգլերը նրան անվանել է «ստեղնաշարի աշուղ»։ Հատկապես գնահատվել են Մոցարտի (նա կատարել է նրա բոլոր 27 դաշնամուրային կոնցերտները), Շումանի, Բրամսի, Բարտոկի ստեղծագործությունների նրա մեկնաբանությունները։
Հաճախ հանդես է եկել նաև որպես դիրիժոր։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.geza-anda.ch/pages/view/id/20
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ https://www.findagrave.com/memorial/165472359/geza-anda
- ↑ https://www.eda.admin.ch/countries/hungary/de/home/aktuell/grand-tour/budapest/geza-anda.html
- ↑ Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, "Solo nec plus ultra", Neva Editions, 2015, p.52. ISBN 978 2 3505 5192 0.
- ↑ Григорьев Л., Платек Я., 1990
Արտաքին հղումներ Խմբագրել
- Անդա Գեզա // Գրիգորիև, Պլատեկ Ժամանակակից դաշնակահարներ. — М.: Խորհրդային կոմպոզիտոր, 1990.
- Գեզա Անդա(անգլ.) Allmusic կայքում
- «Գեզա Անդա» (անգլերեն)։ Encyclopædia Britannica, Inc.։ Վերցված է 2014-04-04(չաշխատող հղում)