Գանդի (հինդի՝ गांधी टोपी), սպիտակ գլխարկ, որը պատրաստված է հնդկական բամբակյա գործվածքից՝ կհադիից։ Անվանվել է ի պատիվ Մահաթմա Գանդիի, որը հայտնի է դարձել Հնդկական ազգային-ազատագրական շարժման ժամանակ։ Սովորաբար կրում են Հնդկաստանի անկախության համար մարտնչող ակտիվիստները։

Մահաթմա Գանդին իր պատվին անվանված գլխարկով

Ծագում խմբագրել

Պատմականորեն նման ոճով գլխարկներ կրում էին Գուջարաթ, Ուտար Պրադեշ, Ռաջաստան, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Մահարաշտրա, Կառնատակա և Հնդկաստանի այլ նահանգներում[1]։

Հադի նյութը օգտագործվել է սատյագրահայի համար կենցաղային նյութեր ստեղծելու համար։ Գույնն ընտրվել է որպես «բարձրագույն մաքրության» գույն, ըստ որի՝ գլխարկը հեշտ էր լվանալ[2]։

 
Աննա Հազարեն գանդիով՝ հացադուլի ժամանակ

Հարավային Աֆրիկայի բանտերում «նեգրեր» համարվող (նրանց մեջ մտնում էին նաև հնդիկներ, ինչպիսին Գանդին էր Հարավային Աֆրիկայում) բանտարկյալները պետք է կրեին գլխի նմանատիպ հանդերձանք։ Հենրի Պոլակը՝ Գանդիի մոտ ընկերը, գրել է, որ իր՝ հարավաֆրիկյան բանտում բանտարկված լինելու ժամանակ Գանդին այն կրողների թվում էր[3]։

Գլխի նմանատիպ սև գույնի հանդերձանքները մտնում էին Ակհիլ բհարատիա հինդու մահասաբայի և Ռաշտրիա սվայամսևակ սանգխի համազգեստի մեջ։ Սուբհաս Չանդրան կրում էր նմանատիպ գլխի հանդերձանք՝ որպես ռազմատենչության համոզմունքների և Հնդկական ազգային բանակի ղեկավարության նշան։

1930 թվականին գրանցվել է գանդիի կրելու արգելքի առնվազն մեկ դեպք[4]։ Ընդհանուր առմամբ, անգլիական կառավարությունը փորձել է վարկաբեկել խորհրդանիշը[5]։

Անկախության հռչակումից հետո խմբագրել

Գանդիի մահից հետո՝ 1948 թվականին, այդպիսի գլխարկները կրում էին հնդկական առաջնորդները, այդ թվում՝ Ջավահառլալ Ներուն՝ Հնդկաստանի առաջին վարչապետը։ Ավանդույթը շարունակել են հաջորդ վարչապետները՝ Լալ Բահադուր Շաստրին և Մորարջի Դեսային։ Հնդկաստանի պառլամենտի մեծամասնությունը (մասնավորապես, Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական գործիչները և ակտիվիստները) կրել է հադի և գանդի։ Շատերը գանդի կրում են օգոստոսի 15-ին՝ Հնդկաստանի անկախության օրը, կամ հունվարի 26-ին՝ Հնդկաստանի հանրապետության օրը[6]։

Հետագայում գանդին կորցրել է իր հասարակական և քաղաքական գրավչությունը, թեպետ կոնգրեսի շատ անդամներ շարունակում են ավանդույթը[7]։ Նշանակալիության նվազումը կապված է նաև հնդիկների հագուստի եվրոպականացման հետ։

Ավանդույթի վերածնունդ խմբագրել

2011 թվականին Գանդին ժողովրդականացվել է Հնդկաստանում Աննա Հազարի կողմից, որը գլխավորել է Հնդկաստանի հակակոռուպցիոն շարժումը։ Շարժման կենտրոնը Դելին էր։ 2011 թվականին Հնդկաստանում հազարավոր մարդիկ կրում էին գանդի՝ ի պաշտպանություն Աննայի պահանջների կատարման[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Indian Headdress» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. Jafar Maḥmūd Mahatma Gandhi : A Multifaceted Person. — APH Publishing, 2004. — С. 101. — 125 с. — ISBN 9788176486545
  3. H.S.L Polak Mahatma Gandhi (London: Odham’s Press, 1949) pg. 61
  4. Lisa Trivedi Clothing Gandhi's nation: homespun and modern India. — Indiana University Press, 2007. — С. 131. — 205 с. — ISBN 9780253348821
  5. Emma Tarlo Clothing matters: dress and identity in India. — C. Hurst & Co. Publishers, 1996. — С. 99-100. — 360 с. — ISBN 9781850651765
  6. Lalit K. Jha. «Gandhi topi: from politicians' wardrobe to drama costume» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Khadi back in fashion, `Gandhi topi' in oblivion» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. Bahre (27.12.2011). «Mumbai Traffic Beats Anna as Protest Ground Awaits» (անգլերեն). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite news}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)

Գրականություն խմբագրել