Հնդկաստանի անկախության օր

Հնդկաստանի անկախության օր (հինդի՝ स्वतंत्रता दिवस), Հնդկաստանի պետական տոն, որը նվիրված է 1947 թվականին Միացյալ թագավորությունից երկրի անկախության ձեռքբերմանը: Տոնը նշվում է օգոստոսի 15-ին:

Հնդկաստանի անկախության օր
Mumbai Independence Day, Brihanmumbai Municipal Corporation (28366782313).jpg
Տեսակpublic holidays in India?, ազգային տոն և պետական տոն
ԱմսաթիվՕգոստոսի 15[1]
Տոնվում էFlag of India.svg Հնդկաստան[2]

ՊատմությունԽմբագրել

1947 թվականի փետրվարի 20-ին Միացյալ Թագավորության վարչապետ Կլեմենտ Էտլին հայտարարել է, որ բրիտանական կառավարությունը բրիտանական Հնդկաստանին անկախություն կշնորհի ամենաուշը 1948 թվականի հունիսին: Բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումից հետո Հնդկաստանի գեներալ նահանգապետ Լուիս Մաունդբետենը 1947 թվականի հունիսի 3-ին ներկայացրել է Բրիտանական Հնդկաստանի` երկու անկախ պետությունների բաժանման ծրագիրը: Այս պլանի հիման վրա Բրիտանիայի խորհրդարանը մշակել և ընդունել է Հնդկաստանի անկախության մասին հռչակագիրը, որն արքայական հավանություն է ստացել 1947 թվականի հուլիսի 18-ին: 1947 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը Հնդկաստանը դարձել է անկախ պետություն:

ՏոնակատարությունԽմբագրել

Օգոստոսի 15-ը Հնդկաստանի պետական տոնն է: Հիմնական ծիսակատարությունները տեղի են ունենում Նյու Դելիում, որտեղ Հնդկաստանի վարչապետը կարմիր ֆորտի վրա բարձրացնում է ազգային դրոշը և դրա պատերից արտասանում է ամբողջ երկրով հեռարձակվող խոսքը, որում պատմում է վերջին տարիներին կառավարության ունեցած ձեռքբերումների մասին, կարևոր հարցեր է բարձրացնում և խոսում հետագա զարգացման ուղղությունների մասին: Հնդկաստանի անկախության օրվա տոնակատարության կարևոր մաս է կազմում գունագեղ երթը, որը ցույց է տալիս Հնդկաստանի մշակութային բազմազանությունը, երկրի ձեռքբերումները գիտության և տեխնիկայի ոլորտում, նրա ռազմական հնարավորությունները:

ԾանոթագրություններԽմբագրել