Տերևատ
Daphne philippi1.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Գոճմակազգիներ (Thymelaeaceae)
Ցեղ Տերևատ (Daphne)
L., 1753

Տերևատ, գայլահատ, դափնյակ, գոճմակ, գայլախոտ (լատ.՝ Dáphne), գոճմակազգիների (Thymelaeaceae) ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի ցեղ։ Թուփն ունի բաց գորշավուն կեղև և տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղեր։ Տերևները հավաքված են խիտ աղվամազով ծածկված ընձյուղների գագաթին, մանր են, երկարավուն էլիպսաձև, 0․5-0․7 սմ լայնությամբ, կաշվեկերպ։ Ծաղիկները 3-5-ական տեղավորված են ճյուղերի գագաթներին, սպիտակ են։ Դափնյակը թունավոր բույս է։ Վտանգավոր է հատկապես երեխաների համար։ Օժտված է բարձր դեկորատիվությամբ։ Աճում է միայն պարարտ, չեզոք կամ թույլ թթվային հողերում, խիստ տուժում է օդի չորությունից, վատ է տանում վերատնկումը։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Կարելի է օգտագործել սահմանափակ քանակությամբ, հատկապես անտառային և բարձրլեռնային շրջաներում։ Մեծ հետաքրքություն է ներկայացնում նաև որպես դեղաբույս, որից ստանում են մի շարք արժեքավոր դեղամիջոցներ։ Դափնյակը ունի մանրէասպան հատկություն[1]։

Դափնյակ լերկատերև

ՏարածումԽմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին և վերին լեռնային գոտիներում, ենթալպյան նոսրանտառներում։ Աճում է խոնավ և ստվերոտ վայրերում, քարքարոտ թեքությունների վրա և այլ վայրերում։ Թուփն աճում է նաև Կովկասում, Փոքր Ասիայում, Իրանում[2]։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունը գորշավուն կեղևով է, տերևակոթունների հետքերով ծածկված ճյուղերով, բարձրանում է՝ 50 սմ-ից մինչև 1,5 (2, երբեմն՝ 3) մ։ Տերևները թույլ թավոտ են, հերթադիր կամ հակադիր, մանր, երկարավուն-էլիպսաձև, կաշեկերպ։ Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ողկուզանման, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, վարդագույն կամ դեղին, տհաճ հոտով։ Ծաղկում է մայիս-հուլիսին։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է մոտ 100, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

ՆշանակությունԽմբագրել

Պտուղը վառ կարմրավուն, թունավոր, հյութալի կորիզապտուղ («հատապտուղ») է։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ, ճարպայուղ, շաքար, սապոնիններ, դեղին ներկանյութ և այլն։ Պատրաստուկները (պտղի և կեղևի) օգտագործում են խիթերի, ստամոքսաղիքային և մաշկային որոշ հիվանդությունների, հոդաբորբերի (ռևմատիզմ, պոդագրա), այտուցների ժամանակ։ Գեղազարդիչ է և մեղրատու։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984թ․
  2. Լ․Վ․ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984
  3. NCU-3e. Names in current use for extant plant genera Electronic version 1.0(անգլ.)

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 678