Դափնյակ լերկատերև

բույսերի տեսակ
Դափնյակ լերկատերև
Դափնյակ լերկատերև
Դափնյակ լերկատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Փիփերթածաղկավորներ (Malvales)
Ընտանիք Գոճմակազգիներ (Thymelaeaceae)
Ցեղ Տերևատ (Daphne)
Տեսակ Դափնյակ լերկատերև (D. glomerata)
Միջազգային անվանում
Daphne glomerata

Դափնյակ լերկատերև (լատին․՝ Daphne glomerata), մշտադլար թուփ՝ մինչև 50 սմ բարձրությամբ։ Ցողունային առանցքները սակավաթիվ են, նոսր ճյուղավորված, ներքևի կողմից տերևներից, մերկացած, թափված տերևների հետքերով։ Տերևները նեղ են ունեն 1.5-3 սմ երկարություն իսկ լայնությունը 0.7-1.1 մմ, տերևը փայլուն է վերևի մասը մուգ կանաչ, ներքևի մասից բաց կանաչավուն, դրսի կողմից բաց վարդագույն, ներսից սպիտակ։ Ցածրաճ է։ Տերևները հավաքված են ցողուների գագաթին, նեղ, հակառակ ձվաձև են կամ նշտարաձև, ամբողջաեզր, կաշվեկերպ և մերկ։ Ծաղիկները բուրումնավետ են, 2-15-ական, հավաքված ցողուների ծայրերին, տերևածոցերում Պտուղները կարմիր են։ Ծաղկում են մայիսին պտղաբերում են հուլիսին։

Թուփը տարածված է Կովկասում, Փոքր Ասիայում հանդիպում է հյուսիսային և կենտրոնական շրջաններում Սևանի ավազանում, Զանգեզուրում նաև այլ շրջաններում։ Սյս բույսը թունավոր է չափազանց պահանջկոտ օդում և հողում պարունակվող խոնավության նկատմամբ։

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ Հարութունյան - Քո շրջապատի թփերը, Երևան, 1984 թվական, 224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնյակ լերկատերև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնյակ լերկատերև» հոդվածին։