Ժան Բատիստ Լամարկ
Ժան Բատիստ Պիեր Անտուան դե Մոնե Լամարկ (ֆր.՝ Jean-Baptiste Pierre Antoine de Monet Lamarck, օգոստոսի 1, 1744[1][2][3][…], Բեզանտեն - դեկտեմբերի 18, 1829[1][2][3][…], Փարիզ), ֆրանսիացի գիտնական-բնագետ։ Լամարկը դարձավ առաջին բնագետը, ով փորձեց ստեղծել կենդանի օրգանիզմների էվոլյուցիայի մասին ամբողջական պատկերը. որը այդ ժամանակ կոչվում էր «լամարկիզմ»[6]; 1809 թվականին Լամարկը գրեց իր ամենակարևոր աշխատությունը՝ «Կենդանաբանության փիլիսոփայություն»։
Ժան Բատիստ Լամարկ Jean-Baptiste Lamarck | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1744[1][2][3][…] Բեզանտեն |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1829[1][2][3][…] (85 տարեկան) Փարիզ |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
Մասնագիտություն | բուսաբան, կենդանաբան, ակադեմիկոս, բնագետ, համալսարանի դասախոս, կենսաբան, քիմիկոս, օդերևութաբան, հնէաբան, չարորաբան, հանրագիտական և գրող |
Հաստատություն(ներ) | Բնական պատմության ազգային թանգարան |
Գործունեության ոլորտ | կենդանաբանություն, բուսաբանություն, երկրաբանություն և Օդերևութաբանություն |
Անդամակցություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Marie Anne Rosalie Delaporte?, Charlotte Reverdy? և Julie Mallet? |
Երեխա(ներ) | Auguste de Lamarck?[4][5] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Lam. |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մանկություն և ուսումԽմբագրել
Ժան Բատիստ Լամարկը ծնվել է 1744 թ. օգոստոսի 1-ին Բեզանտենում՝ աղքատ ընտանիքում։ Նա ընտանիքում 11-րդ երեխան էր։ Լամարկի նախնիներից շատերը ծառայել են բանակում։ Նրա մեծ եղբայրները և հայրը նույնպես ծառայել են բանակում։ Լամարկը ծառայեց բանակում, սակայն 24 տարեկանում նա թողեց ծառայությունը և մեկնեց Փարիզ, որպեսզի ուսում ստանա բժշկական համալսարանում։ Ուսման տարիներին նրան հետաքրքրեցին բնագիտական առարկաները, հատկապես բուսաբանությունը[7]։ Նրա տաղանդը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ նա գրեց իր առաջին աշխատությունը՝ «Ֆրանսիայի ֆլորան» (ֆրանսերեն՝ «Flore française»)։ Այս գիրքը նրան մեծ հաջողություն բերեց՝ ընդգրկելով այն ֆրանսիական բուսաբանության մասին լավագույն աշխատությունների մեջ։
Լամարկը ֆրանսիական հեղափոխության տարիներինԽմբագրել
1789-1794 թթ. Ֆրանսիայում սկսվեց Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, որի սկզբի հետ Լամարկը համամիտ էր։ Հեղափոխությունը Ֆրանսիայի ժողովրդի ճակատագրի համար արմատական փոփոխություն էր։ 1793 թ. սարսափելի դեպքերը փոխեցին հենց Լամարկի կյանքը։ Փակվեցին հին հաստատությունները։
Լամարկի գիտական ներդրումը կենսաբանության ասպարեզումԽմբագրել
Լամարկի առաջարկությամբ, 1793 թ. Թագավորական բուսաբանական այգին, որտեղ նա աշխատում էր, վերափոխվեց և դարձավ բնագիտության ընդհանուր պատմության թանգարան։ Այստեղ նա դարձավ կենդանաբանության ամբիոնի պրոֆեսոր և ղեկավարեց ամբիոնը մետ 24 տարի։ Մոտ 50 տարեկան հասակում հեշտ չէր փոխել մասնագիտությունը, բայց Լամարկի հաստատակամությունը օգնեց նրան հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նա դարձավ փորձագետ կենդանաբանության ոլորտում։ Լամարկը մեծ ոգևորությամբ իր վրա վերցրեց անողնաշարավոր կենդանիների ուսումնասիրությունը, և հենց նա էլ 1796 թվականին առաջարկեց դրանց անվանել «անողնաշարավորներ») 1815-1822 թթ. լույս տեսավ Լամարկի յոթ հատորանոց խոշոր աշխատությունը` «Անողնաշարավորների բնական պատմությունը» վերնագրով։ Լամարկը շրջանառության մեջ է դրել նաև մի տերմին՝ «կենսաբանություն» (1802 թ.), որը ընդունվել է հանրության կողմից։ Բայց Լամարկի ամենակարևոր աշխատությունը «Կենդանաբանության փիլիսոփայությունը» գիրքն է[8](1909 թ.), որը ներառում է կենդանական աշխարհի էվոլյուցիոն տեսությունն ըստ Լամարկի։
Կյանքի վերջին տարիներԽմբագրել
1820 թվականից սկսած Լամարկը վերջնականապես կուրանում է և իր աշխատանքները թելադրում է աղջկան։ Ապրել և մահացել է աղքատ և անհայտ պայմաններում։ Մահացել է 1829 թ. դեկտեմբերի 29-ին՝ 85 տարեկան հասակում։ Կյանքի վերջին ժամերը նրա հետ մնացել է իր աղջիկ՝ Կորնելիան[9]։
ՊատկերներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://cths.fr/an/savant.php?id=5698
- ↑ https://www.ac-sciences-lettres-montpellier.fr/academie_edition/sources/index.php?page=academicien_detail&id=41
- ↑ Լամարկիզմ
- ↑ Բնագիտության պատմությունը
- ↑ Կենդանաբանության փիլիսոփայությունը
- ↑ Հին սովետական հանրագիտարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 478)։ |