Գայանե Խաչատրյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Գայանե Լևոնի Խաչատրյան (նաև Խաչատուրյան, մայիսի 9, 1942(1942-05-09), Թբիլիսի, Վրաստան - մայիսի 1, 2009(2009-05-01), Թբիլիսի, Վրաստան), հայ նկարչուհի։

Գայանե Խաչատրյան
Gayane Khachaturian.jpg
Ծնվել էմայիսի 9, 1942(1942-05-09)
ԾննդավայրԹբիլիսի, Վրաստան
Վախճանվել էմայիսի 1, 2009(2009-05-01) (66 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություննկարչուհի
Ներշնչվել էՍերգեյ Փարաջանով
Commons-logo.svg Gayane Khachaturian Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Գայանե Լևոնի Խաչատրյանը ծնվել է 1942 թվականի մայիսի 9-ին Թբիլիսիում։ 1949-1955 թվականներին սովորել է Թբիլիսիի N 14 միջնակարգ օրիորդաց դպրոցում։ 1955-1959 թվականներին ուսումը շարունակել է N 101 միջնակարգ դպրոցում և զուգահեռաբար ընդունվել է Թբիլիսիի Յա. Նիկոլաձեի անվան գեղարվեստի ուսումնարանին կից գեղարվեստի դպրոց։ 1959-1960 թվականներին սովորել է աշխատավոր երիտասարդության հանրապետական հեռակա միջնակարգ դպրոցում (Թբիլիսի)։

Ստեղծագործել է հիմնականում կոմպոզիցիայի բնագավառում։

Գործերից են՝

  • «Նարնջե օրվա երթ», 1983, ԺԱԹ
  • «Բակը՝ ջութակ», 1983, ԺԱԹ
  • «Կառնավալ. Մուշտաիդ», 1983, ԺԱԹ

Աշխատանքներից ցուցադրվել են մի շարք քաղաքներում՝ Փարիզում, Լիսաբոնում, Վենետիկում, Մոսկվայում, Երևանում («Ափսեի կլոր տարածությունը» ցուցահանդեսում, 2005) և այլուր)։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1971, 1947

Գործերից պահվում են աշխարհի տարբեր թանգարաններում, մասնավոր հավաքածուներում՝ (Ֆեդերիկո Ֆելինիի և այլոց)[1]։

Գայանե Խաչատրյանը մահացել է 2009 թվականի մայիսի 1-ին Թբիլիսիում։

Ֆիլմեր Գայանե Խաչատրյանի մասինԽմբագրել

Գայանե Խաչատրյանի մասին «Հայֆիլմ» կինոստուդիայում երկու ֆիլմ է նկարահանվել.

  • 1971 թվականին «Գայանե» (Յու. Երզնկյան, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մ. Սարյանի նախաբանով)։
  • 1978 թվականին «Երկնագույն քամի, նշի բույրը» (Ռ. Գևորգյան)։

ՑուցահանդեսներԽմբագրել

 
Գերեզմանաքարը Խոջիվանքում

1967 թվականին Փարաջանովի աջակցությամբ տեղի ունեցավ Գայանե Խաչատրյանի առաջին ոչ պաշտոնական ցուցահանդեսը։ Ստորև ներկայացված են պաշտոնական ցուցահանդեսների տարեթվերը։

ԳրականությունԽմբագրել

  • Արմեն Բայանդուրյան, Դու միշտ կաս...: Կամուրջ, Թբիլիսի, Վրաստանի գրողների ստեղծագործական միություն, 2009, էջ 43-44։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 

Արտաքին հղումներԽմբագրել