Գամբար Զուլալով

ադրբեջանցի խորհրդային երգիչ, խանենդե և դերասան,

Գամբար Աբդուլ օկլի Զուլալով (ադրբ.՝ Qəmbər Əbdül oğlu Zülalov, 1895, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1976, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի խորհրդային երգիչ, խանենդե և դերասան, Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1958)[1][2]:

Գամբար Զուլալով
Ծնվել է1895
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1976
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ, երգիչ և դերասան
Գործիքներվոկալ
ՊարգևներԱդրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Գամբար Զուլալովը ծնվել է 1895 թվականին: 1898 թվականին իր հոր Աբդուլ Զուլալովի մահից հետո նա և նրա եղբայր Ալի Զուլալովը տարվել են Բյուլբյուջանի խնամքի մեջ: Բուլբուլջանը Գամբար Զուլալովի հորեղբայրն է: Նրանք հորեղբոր հետ ապրել են Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում, մի քանի տարի: Նա սկսել է երգել 1917 թվականից: Որոշ ժամանակ Ղարաբաղում երգելուց հետո նա սկսել է կատարել օպերային և օպերեդային դերեր [3]:

1919 թվականին տեղափոխվել է Բաքու: 1926-1975 թվականներին եղել է Ադրբեջանի օպերայի և բալետի պետական թատրոնի մենակատար: Այստեղ նա կատարել է Մաջնունի հոր, Փաշայի, Նադիրի դերերը ՝ Ուզեիր Հաջիբեկովի «Լեյլի և Մաջնուն», «Ասլի և Քարամ», «Քյոռօղլի» օպերաներում:

1958 թվականի ապրիլի 26-ին նրան շնորհվել է Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում ՝ օպերայի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:

Նա մահացել է 1976 թվականին:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Գամբար Զուլալով
  2. Ilham Rahimli (2016). Azərbaycan Teatr Ensiklopediyası. II. Bakı: Azərnəşr. p. 198.
  3. Flora Xəlilzadə. «Bir nəslin hekayəti.» "Azərbaycan", 14 avqust 2012