Ասլի և Քյարամ (օպերա)
Ասլի և Քյարամ (ադրբ.՝ Əsli və Kərəm), չորս գործողությունից բաղկացած ադրբեջանական օպերա, որի հեղինակը Ուզեիր Հաջիբեկովն է։ Ուզեյիր բեկ Հաջիբեյովի հինգերորդ մուղամային օպերան է։ Հաջիբեկովը նաև հեղինակն է օպերայի լիբրետոյի[1]։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | ողբերգություն |
Կոմպոզիտոր | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի հեղինակ | Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի Հաջիբեկով |
Լիբրետտոյի լեզու | ադրբեջաներեն |
Սյուժեի աղբյուր | Ասլը և Քերեմ |
Գործողությունների քանակ | 4 |
Առաջնախաղի տարեթիվ | 1912 |
Ներկայացման պատմություն
խմբագրելՕպերան գրվել է 1912 թվականին։ Ուզեիր Հաջիբեկովը Անդրկովկասում նույն անունով հայտնի ադրբեջանական աշուղի դաստանի հիման վրա գրել է օպերայի լիբրետտոն․ Առաջին անգամ ներկայացվել է 1912 թվականի մայիսի 18-ին Ադրբեջանի օպերայի և բալետի թատրոնում։ Օպերայի առաջին ներկայացումը ղեկավարել է Հուսեյն Արաբլինսկին։ Այնուհետև, օպերան բեմադրվեց Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Իրանի շատ քաղաքներում։ Բացի Բաքվից, օպերան բեմադրվեց նաև հանրապետության այլ քաղաքներում (Նախիջևան, Գանձակ, Շամախի)[2]։
Դերեր
խմբագրելԴեր | Ձայնի տեսակ | Պրեմիերա 1912 թվականի մայիսի 18
(Խմբավար ) |
---|---|---|
Քյարամ | տենոր | Հուսեյնգուլու Սարաբսկի |
Ասլի | տենոր | Ախմեդ Աղդամսկի |
Կարա Քեշիշ | տենոր | Մ.Թերեգուլով |
Շահ Իսֆահանա | տենոր | Մ.Մամեդով |
Շեյխ Նուրալի | բարիտոն | Գ.Գոկչայլինսկի |
Խնամախոսներ, հյուրեր, աշակերտ տղաներ և աղջիկներ |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Асли и Керем» Электронная энциклопедия Узеира Гаджибекова
- ↑ Эльмира Абасова. (1975). Узеир Гаджибеков. Баку: Азербайджанское государственное издательство. p. 38.
Աղբյուրներ
խմբագրել- Ü. Hacıbəyovun "Seçilmiş əsərləri"nin I cildi (B., 1964)