«Թիթեռի պարը» (լատիշ․՝ Tauriņdeja), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլգերտ Դունկերսը Զիգմունդ Սկուինշի «Կարիերա» պատմվածքի մոտիվներով Ռիգայի կինոստուդիայում 1971 թվականին[1]։

Թիթեռնիկի պարը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1971
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլգերտ Դունկերս
ԴերակատարներԲրունո Օյա
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

Սյուժե խմբագրել

Հարի Մաուրսը, որը տաղանդավոր մարդ է, հաջողության հասնելու համար պատրաստ է գնալ ցանկացած գործարքի իր խղճի հետ։ Սպորտով զբաղվելը և երաժշտական անսամբլում ելույթները շահ չեն խոստանում, և նա հեշտությամբ թողնում է դրանք։

Պատահականության բերմամբ նա ծոնթանում է Նինոյի՝ Ռիգա ժամանած հայտնի ռեժիսորի կնոջ հետ։ Առանց ամոթի զգացման նա իր ծանոթությունն օգտագործում է դերասանի կարիերա սկսելու համար։

Որոշ ժամանակ անց Հարի Մաուրսի անունը հայտնվում է ամենահասութաբեր ֆիլմերի գովազդներում։ Նախկին գործընկերները չեն թաքցնում իրենց զարմանքը։ Էլեգանտ կոստյումը և արտասահմանյան նոր մեքենան հիացմունք է պատճառում կին երկրպագուներին։

Սակայն շուտով պարզ է դառնում, որ ճակատագրի սիրելիի դիմակի տակ թաքնված է սովորական ինքնահավան ստախոս։ Կյանքից շատ բան վերցնելու և փոխարենը ոչինչ չտալու ցանկությունը հանգեցնում է անխուսափելի ողբերգական ավարտի։

Դերերում խմբագրել

  • Բրունո ՕյաՀարի Մաուրս
  • Աստրիդա Կայրիշա – Իևա
  • Վիյա ԱրտմանեՆինո
  • Էլզա Ռաձինյա – Աննա
  • Կառլիս Սեբրիս – Ֆիլիպ
  • Միխայիլ Խիժնյակով – Բորիս Յակովլևիչ
  • Էգոնս Բեսերիս – հարևան
  • Ռեգինա Ռազումա – Սոնյա
  • Անդա Զայցե – լրագրող
  • Ուլդիս Դումպիս – տղամարդ բարում
  • Վելտա Լինե – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Զիգմունդ Սկուին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Օլգերտ Դունկերս
  • Բեմադրող օպերատոր՝ Միկս Զվիրբուլիս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
  • Բեմադրող նկարիչ՝ Գունար Զեմգալս
  • Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
  • Խմբագիր՝ Էգոնս Լիվս
  • Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա
  • Ռեժիսոր՝ Ռենատա Գինտերե
  • Օպերատոր՝ Մոդրիս Ռեսնայս
  • Կոստյումների նկարիչ՝ Դագնե Մելնարե
  • Նկարիչ-գրիմարար՝ Թամարա Սմիրնովա
  • Տնօրեն՝ Գեորգ Բլյումենտալ[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Թիթեռի պարը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Թիթեռի պարը» ֆիլմը kinopoisk.ru կայքում