«Կրակոց մշուշում» (ռուս.՝ «Выстрел в тумане»), 1963 թվականի խորհրդային արկածային ֆիլմ լրտեսների մասին[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1964 թվականի հունիսի 8-ին[2]։

Կրակոց մշուշում
ռուս.՝ Выстрел в тумане
Երկիր ԽՍՀՄ
Ժանրարկածային ֆիլմ
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Սեռի և Անատոլի Բոբրովսկի
Սցենարի հեղինակՎլադիմիր Ռոզենշտեյն և Միխայիլ Մակլյարսկի
ԴերակատարներԼիոնելլա Պիրևա
ԵրաժշտությունԱլեքսանդր Ֆլյարկովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն87 րոպե

Սյուժե խմբագրել

Երիտասարդ գիտնական Իգոր Պանտելեևի առաջին աշխատանքը սենսացիա է առաջացրել, և նրանով սկսել է հետաքրքրվել օտարերկրյա հետախուզությունը։ Խորհրդային չեկիստները միջոցներ են ձեռնարկում գիտնականին պաշտպանելու համար։ Պանտելեևի անունը անհետանում է թերթերի և ամսագրերի էջերից։ Գիտնականին աշխատանքի են տեղափոխում մեկ այլ գիտահետազոտական ինստիտուտ՝ փոխելով ազգանունը Եվդոկիմովի։ Բայց պատահականության շնորհիվ արտասահմանյան լրտեսները գտնում են գիտաշխատողին։ Որսի ժամանակ, որի սիրահար է Պանտելեև-Եվդոկիմովը, գողանում են գիտնականի կոշիկը, որը վրա մնացել է այն փորձադաշտի հողի մնացորդները, որտեղ կատարվել են փորձարկումներ նրա ղեկավարությամբ, ինչպես նաև բանաձևերով մի գրություն, որը հակառակորդը կարող էր օգտագործել իր նպատակների համար։ Պետանվտանգության սպան, որն ուղեկցում էր գիտնականին, հետապնդել է առևանգողին, բայց ծանր վիրավորվել է։ Չեկիստները բացահայտում են հանցագործությունը և վնասազերծում թշնամուն։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել