«Հիշի՛ր, Կասպար…» (ռուս.՝ «Помни, Каспар!»), խորհրդային լիամետրաժ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրել է ռեժիսոր Գրիգորի Նիկուլինը «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։

Հիշիր, Կասպա՛ր
ռուս.՝ Помни, Каспар…
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Նիկուլին
Սցենարի հեղինակԳրիգորի Նիկուլին
ՕպերատորԴմիտրի Մեսխիև
ԵրաժշտությունՆադեժդա Սիմոնյան
ԿինոընկերությունԼենֆիլմ

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1965 թվականի սեպտեմբերի 20-ին[2]։

Սյուժե խմբագրել

Գերմանացի զինվոր Կասպար Գրոլտան (Անատոլի Ռոմաշին) թափառում է Բելառուսի ճահճային անտառներում՝ հույս ունենալով հասնել յուրայիններին։ Ձմեռային օրերից մեկում նա հանդիպում է ռուս լեյտենանտ Դենիս Մարասանովին (Գերման Ժուրավլյովի), որը փախել է ռազմագերիների ֆաշիստական ճամբարից։ Նրանց միջև տեղի է ունենում դաժան պայքար, որում հաղթում է Դենիսը, ապա շարունակում է իր ճանապարհը դեպի արևելք։ Սակայն արյունաքամվող Կասպարին շրջապատում են գայլերը, և նա սկսում է օգնության կանչել։ Դենիսը չի դիմանում և վերադառնում է՝ փրկելով թշնամուն դաժան մահվանից։ Հետագա ողջ երկար ճանապարհը, քանի դեռ Կասպարը չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, Դենիսը նրան տանում է շալակած։ Ասես որպես փոխհատուցում իր փրկության համար՝ Կասպարը, փրկելով այժմ արդեն Դենիսին, սպանում է նրանց ճանապարհին հանդիպած գերմանացի զինվորին։ Դրանից հետո սպանվածի ինքնաձիգը տալիս է Դենիսին, իսկ ինքն է որոշում տուն գնալ։ Նրա հետևից հնչում է երկու բառ՝ «Հիշի՛ր, Կասպար...»:

Դերերում խմբագրել

  • Գերման Ժուրավլյով - Դենիս Մարասաև, լեյտենանտ
  • Անատոլի Ռոմաշին - Կասպար Գրոլտա
  • Զինաիդա Դորոգովա - Ուլլա
  • Ալեքսանդր Միխայլով - Զայֆերտ
  • Օսկար Լինդ - կայարանի ծառայող
  • Վլադիմիր Լիպարտ - Իվան Սերպոկրիլ
  • Վլադիմիր Եմելյանով - Բախմատով
  • Վ. Վելիկոսելցև - Տիմկա
  • Վլադիմիր Պիցեկ - զինվոր
  • Իգոր Յասուլովիչ - Յակոբ
  • Վլադիմիր Կազարինով - պարետ
  • Պանտելեյմոն Կրիմով - մոտոցիկլիստ

Դրվագներում խմբագրել

  • Նիկոլայ Բարաբանով - քահանա
  • Օլեգ Բելով - էպիզոդ
  • Է․ Բուշկևիչ
  • Բորիս Գուսև - էպիզոդ
  • Ա. Դրեմին
  • Վ. Իվանչենկո
  • Վ. Կորոտկով - էպիզոդ
  • Իգնատ Լեյեր - էպիզոդ
  • Ս. Մետելի
  • Ալեքսանդր Մելնիկով - ծեր նավաստի
  • Յու. Մաքսակով
  • Բ. Նաումով - էպիզոդ
  • Գենադի Նիլով - զինվոր
  • Բրունո Օյա - շտուրմֆյուրեր Օտս
  • Արկադի Տրուսով - գերմանական պահակախումբ
  • Ա. Սկորոբոգատովա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Գրիգորի Նիկուլին
  • Գլխավոր օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
  • Գլխավոր նկարիչ՝ Իգոր Վուսկովիչ
  • Կոմպոզիտոր՝ Նադեժդա Սիմոնյան
  • Հնչյունային օպերատոր՝ Գրիգորի Էլբերտ
  • Ռեժիսոր՝ Անատոլի Վեխոտկո
  • Օպերատոր՝ Կոնստանտին Սոբոլ
  • Խմբագիր՝ Ալեքսանդր Ժուրավին
  • Ռազմական խորհրդատու՝ գվարդիայի գեներալ-մայոր Ն. Չիգոգիձե
  • Նկարիչ-դիմահարդար՝ Մարգարիտա Մատուսովա
  • Մոնտաժող՝ Զինաիդա Շեյնեման
  • Ռեժիսորի օգնականներ՝ Գ. Մուչալով, Ա. Սկորուպսկայա, Վերա Լինդ
  • Օպերատորի օգնականներ՝ Ա. Գորկով, Գ. Նեստեռնիկով
  • Նկարչի օգնականներ՝ Ն. Խոլմովա, Վիկտոր Իվանով
  • Համակցված Նկարահանումներ․
    • Օպերատոր՝ Իլյա Գոլդբերգ
    • Նկարիչ՝ Ա. Սիդորով
  • Ֆիլմի տնօրեն՝ Յա. Ռոդին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հիշի՛ր, Կասպար» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Հիշի՛ր, Կասպար» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Помни, Каспар»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
  • «Помни, Каспар…» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • «Помни, Каспар» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • Наталия Адаменко. (2003). «Д. Д. Месхиев и эпический символизм фильма «Помни, Каспар!»». «Киноведческие записки» № 63. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.