«Սև չորահաց» (գերմ.՝ Schwarzer Zwieback), 1971 թվականի կինոֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Հերբերտ Ռապպապորտը Ելիզավետա Դրաբկինայի համանուն վիպակի հիման վրա։ «Լենֆիլմ» (ԽՍՀՄ) և «DEFA» (ԳԴՀ) կինոստուդիաների համատեղ արտադրություն։ Խորհրդային քննադատությունը ֆիլմն անվանել է «հերթական նշանակալի ներդրումը Կինոլենինիանայում[2]։ «Էկրան» ամսագիրը կինոֆիլմը դասել է քաղաքական կինոյի շարքին՝ որպես ֆիլմ քաղաքականության և հասարակական կյանքի արդի խնդիրների մասին»[3]։

Սև չորահաց
գերմ.՝ Schwarzer Zwieback
Երկիր Արևելյան Գերմանիա
 ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՀերբերտ Ռապապորտ[1]
Սցենարի հեղինակՄիխայել Բրեյման
ԴերակատարներՅուրի Կայուրով
ՕպերատորԷդուարդ Ռոզովսկի
ԵրաժշտությունԱլեքսանդր Մնացականյան
ԿինոընկերությունԼենֆիլմ և DEFA գեղարվեստական ֆիլմերի ստուդիա
Տևողություն84 րոպե

Ֆիլմը բավականին լայն միջազգային վարձույթ է ունեցել և ներառվել է ավստրիական կինոյի թանգարանի ցուցադրությունումջ[4] (ռեժիսոր Հերբերտ Ռապպապորտը ծնվել է Ավստրո-Հունգարիայում և պատանեկության տարիներին եղել է այդ պետության քաղաքացի)։

Սյուժե խմբագրել

1918 թվականի նոյեմբերին Գերմանիայում տեղի ունեցած հեղափոխությունը, սովն ու սոցիալական ցնցումները արձագանք են գտնում Ռուսաստանում երիտասարդ խորհրդային իշխանությունների մոտ։ Պարենային օգնություն ցուցաբերելու համար կազմավորվում են հաց տեղափոխող գնացքակազմեր։ Նրանցից մեկը, Վ. Ի. Լենինի անձնական հանձնարարությամբ, ուղեկցում է երիտասարդ հեղափոխական Տատյանան։ Ճանապարհին նա հանդիպում է նախկին գերմանացի ռազմագերի Կուրտին։ Նրանց միջև ծագում են ռոմանտիկ հարաբերություններ։ Հացով էշելոնը, չնայած բոլոր դժվարություններին, տեղ է հանում։ Գերմանական հակահեղափոխական զորքերի ջոկատի հետ բախման ժամանակ Տատյանա վիրավորվում է։ Նա վերադառնում է Մոսկվա, իսկ Կուրտը մեկնում է Բեռլին՝ հեղափոխական պայքարը շարունակելու համար։

Դերերում խմբագրել

  • Նատալյա Վառլեյ – Տատյանա
  • Ռյուդիգեր Յոզվիգ – Կուրտ
  • Արտյոմ ԿարապետյանՕլիվետի
  • Յուրի Կայուրով – Լենին
  • Յուրի Մեդվեդև – Միրոնով
  • Վլադիմիր Անտոնիկ
  • Նիկոլայ Մերզլիկին – Վորոնին
  • Բրունո ՕյաՖրեդ Սթոուն
  • Ալեքսանդր Լազարև
  • Սվետլանա Սուխովեյ – Վալյա
  • Վալենտինա Տալիզինա – Զվորիկինա
  • Վլադիմիր Տատոսով – Սվերդլով
  • Վիկտոր Ուրալսկի – Կայումով
  • Ռոման Մայդանյուկ – մեքենավար
  • Նատալյա Չետվերիկովա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Юткевич С., Афанасьев Ю. Кино: энциклопедический словарь. — М., 1986. — С. 344. — 637 с.
  3. «Экран», 1971 г.
  4. Wiesmann, U. N.; DiDonato, S.; Herschkowitz, N. N. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Effect of chloroquine on cultured fibroblasts: release of lysosomal hydrolases and inhibition of their uptake». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1338–1343. doi:10.1016/0006-291x(75)90506-9. ISSN 1090-2104. PMID 4.

Գրականություն խմբագրել

  • Милюков С. «Черные сухари»: снимают «Ленфильм» и «Дефа» // Советская Кубань. – 1971. – 24 марта.

Արտաքին հղումներ խմբագրել