Բրիջիթ Վասալո (իսպ.՝ Brigitte Vasallo, 1973[1], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի գրող, հակառասիստ, ֆեմինիստ և ԼԳԲՏ ակտիվիստ։ Առավել հայտնի է գենդերային իսլամաֆոբիայի և հոմոազգայնականության իր քննադատությամբ, ինչպես նաև աֆեկտիվ հարաբերություններում բազմասիրության «պաշտպանությամբ»։

Բրիջիթ Վասալո
իսպ.՝ Brigitte Vasallo
Դիմանկար
Ծնվել է1973[1]
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունգրող, ակտիվիստ և փիլիսոփա
 Brigitte Vasallo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բրիջիթ Վասալոն ծնվել է գալիսիական ընտանիքում, որը գաղթել է Ֆրանսիա, իսկ հետո՝ Կատալոնիա, նա հաստատել է իր «xarnego» կարգավիճակը, թեև չի համապատասխանում այդ եզրույթի սկզբնական նշանակությանը[2]։ Նա կյանքի մեծ մասն անցկացրել է Մարոկկոյում, ինչը նրան թույլ է տվել պատկերացում կազմել արևմտյան հասարակության մեջ գերիշխող էթնոկենտրոն և գաղութատիրական մտածողության մասին[3][4]։

Բրիջիթը պարբերաբար համագործակցում է տարբեր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են՝ «eldiario.es» ինտերնետ հանդեսը, «Catalunya Ràdio» ռադիոն, «Diagonal» թերթը, «La Directa» և «Pikara Magazine» ամսագրերը, ինչպես նաև անցկացնում է բազմաթիվ դասախոսություններ։ Բացի այդ, նա Բարսելոնայի ինքնավար համալսարանում «Gender and Communication» ֆակուլտետի մագիստրատուրայի դասախոս է[5]։

Աշխատանք խմբագրել

Բրիջիթի աշխատանքը կառուցված է երկու հիմնական առանցքների շուրջ։ Մի կողմից` նա վերլուծում է ռասիզմի և այլատյացության միջև հարաբերությունները, հատկապես, թե որքանով է դա ազդում իսլամադավան կանանց վրա[6]։ Այս առումով նա դատապարտում է փինկվոշինգը, այլ կերպ ասած, այն, թե ինչպես են ֆեմինիզմը և ԼԳԲՏ իրավունքները օգտագործվում այլատյացությունն արդարացնելու համար, որը դադարում է ինքնանպատակ լինելուց[7][8]։

Մյուս կողմից` նա բացի ավանդական մոնոգամիայից գնահատում է սիրո այլ եղանակները, հավատարմության հաղթահարումը որպես մոլուցքի միջոց, իսկ սերը որպես սահմանափակ բարիք[9][10][11]։

Գրքեր խմբագրել

Բրիջիթ Վասալոն ունի հրատարակած երկու գիրք` «Pornoburka: desventuras del Raval y otras f(r)icciones contemporáneas» (2013)[12][13] և «Մոնոգամ մտածողություն։ Բազմասեր ահաբեկչություն» (2018)[14] գրքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.elcritic.cat/entrevistes/brigitte-vasallo-lamor-disney-mata-12045
  2. Aula Oberta. Saber, hacer, comprender. Centre de Cultura Contemporània de Barcelona. 14 February 2017
  3. Brigitte Vasallo: "El pensamiento monógamo genera identidades cerradas que operan con violencia". Diagonal. 10 February 2016
  4. Brigitte Vasallo: “Pensar que el burka es patriarcal y que las mujeres no tienen manera de redomarlo es una mirada colonial”. AraInfo. Diario Libre d'Aragón. 8 December 2014
  5. Docents. Արխիվացված 2017-09-01 Wayback Machine Màster en Gènere i Comunicació. UAB.
  6. Burkas en el ojo ajeno: el feminismo como exclusión. Pikara Magazine. 4 December 2014.
  7. Del pornoburka al purplewashing, los trucos más sucios contra el feminismo. El Confidencial. 3 April 2016.
  8. Conchita Wurst y los peligros del homonacionalismo. Diagonal. 21 May 2014.
  9. Romper la monogamia como apuesta política. Pikara Magazine. 22 March 2013.
  10. #OccupyLove: por una revolución de los afectos. Diagonal. 5 February 2014.
  11. El poliamor ‘is the new black’. Pikara Magazine. 22 October 2014.
  12. Vasallo, Brigitte Pornoburka : desventuras del Raval y otras f(r)icciones contemporáneas. — Ediciones Cautivas, 2013. — ISBN 978-84-616-6174-9
  13. El Raval, sin imposturas. La Marea. 28 November 2014.
  14. Vasallo, Brigitte Pensamiento monógamo. Terror poliamoroso. — La Oveja Roja, 2018. — ISBN 978-84-16227-24-2