Բրիգիտտե Բիրլեյն
Բրիգիտտե Բիրլեյն (գերմ.՝ Brigitte Bierlein, հունիսի 25, 1949[2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]), ավստրիացի իրավաբան, քաղաքական և պետական գործիչ: 2019 թվականի հունիսի 3-ից զբաղեցնում է Ավստրիայի անցումային կառավարության կանցլերի պաշտոնը:
Բրիգիտտե Բիրլեյն | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[1] |
Մասնագիտություն՝ | դատավոր, chief judge, state's attorney, իրավաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 25, 1949[2][3] (71 տարեկան) |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | bundeskanzleramt.gv.at/bundeskanzlerin |
Պարգևներ |
Grand Cross of silver for Services to the Republic of Austria? |
ԿենսագրությունԽմբագրել
Բիրլեյնը ծնվել է 1949 թվականին Վիեննա քաղաքում: Հենց այնտեղ էլ ավարտել է դպրոցը և ընդունվել Վիեննայի դաշնային 3-րդ գիմնազիա: Այնուհետև ավարտել է Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1971 թվականին իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել:
Եղել է դատախազության գլխավոր փաստաբանը, 1990-2002 թվականներին եղել է կառավարության գլխավոր դատախազը, իսկ 2001-2003 թվականներին՝ Գործադիր խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ:
2003 թվականին Բիրլեյնը դարձել է Ավստրիայի Սահմանադրական դատարանի անդամ: 2018 թվականի հունվարից դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը: 2019 թվականին նրան տրվեց մեկ այլ լիազորություն, այն է՝ ձևավորել և ղեկավարել Ավստրիայի կառավարությունը՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները:
Պետության ղեկավարի պաշտոնումԽմբագրել
2019 թվականի հունիսի 3-ին Ավստրիայի խորհրդարանը հաստատեց Բիրլեյնի թեկնածությունը՝ Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում[4], և այդպիսով նա դարձավ առաջին կինն Ավստրիայում, ով զբաղեցնում է այդ պաշտոնը[5]:
Անձնական կյանքԽմբագրել
Բիրլեյնն ամուսնացած չէ և երեխաներ չունի[6][7]: Նրա զուգընկերն ինքնաբացարկ ներկայացրած դատավոր Էռնեստ Մաուրերն է[7][8][9]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.bundeskanzleramt.gv.at/bundesministerinnen-und-bundesminister
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wer ist Wer
- ↑ Переходное правительство Австрии принесло присягу Риа Новости (3 июня 2017)
- ↑ Канцлером Австрии впервые стала женщина Риа Новости (30 мая 2017)
- ↑ Erstmals eine Frau an der Spitze des Höchstgerichts
- ↑ 7,0 7,1 Brigitte Bierlein: Paradejuristin wird erste Frau an VfGH-Spitze
- ↑ Der Mann an Bierleins Seite
- ↑ Brigitte Bierlein: Die erste Frau im Kanzleramt
Արտաքին հղումներԽմբագրել
- Բրիգիտտե Բիրլեյն Archived 2018-05-14 at the Wayback Machine.