Բրենդի
Բրենդի (անգլ.՝ brandy, հոլ.՝ brandewijn), «վերամշակված» կամ «թորված» գինի, ալկոհոլային խմիչք, որը ստանում են խաղողի գինու, մրգային կամ հատապտղային տնական գարեջրի թորումից (սովորաբար 40—60 % թնդությամբ)։ Ավելի շատ պատրաստվում է խաղողի գինուց։
Բրենդի | |
---|---|
Տեսակ | ալկոհոլային թունդ խմիչքներ |
Ենթատեսակ | wine spirit? |
Ալկոհոլի պարունակություն | 40 տոկոս և 60 տոկոս |
Անվանված է | Կոնյակ |
Գույն | սաթեգույն |
Brandy Վիքիպահեստում |
Սովորաբար օգտագործում են ուտելուց հետո։ Համարվում է, որ խաղողի բրենդին ավելի լավ է խմել կակաչի ձև ունեցող, կամ կոնյակի բաժակից, պետք է ունենա սենյակային ջերմաստիճան, կամ մի քիչ տաքացրած՝ կամ բաժակն ափի մեջ դնելով, կամ զգուշությամբ մոմի վրա տաքացնելով։ Սակայն տաքացումը ալկոհոլի գոլորշին դարձնում է շատ սուր։ Բրենդին, ինչպես վիսկին ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում՝ օրինակ 16 °C-ում ունենում է ավելի հաճելի համ ու հոտ։
Պատմություն
խմբագրելԲրենդիի ծագումը պարզ չէ, բայց սերտորեն կապված է օղեթորման զարգացման հետ։ Խտացված ալկոհոլային խմիչքները հայտնի են Հունաստանի, Հռոմի և Չինաստանի հնագույն ժամանակներից[1]։ Բրենդին այնպես, ինչպես հիմա հայտնի է, հայտնվել է 12-րդ դարում և հայտնի է դարձել 14-րդ դարում։
Սկզբում գինու թորումը եղել է նրա պահպանման մեթոդը և առևտրականների համար հեշտացրել է գինու առաքումը։ Օգտագործելուց առաջ բրենդիի մեջ պետք է ջուր ավելացնեին, ըստ էության, այն ջուրն էր, որ թորման ընթացքում դուրս է բերվել։ Սակայն պարզվեց, որ փայտե տակառներում պահելուց հետո մթերքն ավելի լավն է դառնում, քան այն գինին, որից որ պատրաստվել է։ Բրենդիի մի շարք տեսակներ ընդունված է օգտագործել առանձնահատուկ կոկտեյլների մեջ, ինչպես օրինակ ֆրանսիական բրենդին կաթի հետ։
Բրենդիի տեսակներ
խմբագրելԳոյություն ունեն բրենդիի 3 հիմնական տեսակներ։
Խաղողի բրենդի
խմբագրելԽաղողի բրենդին պատրաստվում է խաղողի թորվածքից, որը ստացվում է խաղողի գինու թորումից։ Պարունակում է էթիլ սպիրտ ոչ պակաս 37,5 % ծավալում։ Կան բազում ազգային տեխնոլոգիաներ՝ խաղողի բրենդիի արտադրության համար։
- Կոնյակն արտադրում են Ֆրանսիայում՝ Կոնյակ կոչվող վայրում, այն կրկնակի թորում են՝ օգտագործելով թորման կաթսա։ Կոնյակի հայտնի ապրանքանիշերից են «Մարտելը», «Ռեմի Մարտան» «Հենեսսին» և «Կուրվուազիեն»։
- Արմանյակը պատրաստում են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Արմանյակ վայրի (Ժեր,Լանդի,Լո և Գառոն վարչական շրջանների) խաղողից[2]։ Այն ստացվում է պղնձե թորման սարքերի միջոցով միանգամյա երկարատև թորման ճանապարհով և պահվում է Գասկոն կամ Լիմուզեն գավառներից բերված կաղնե տակառների մեջ։ Արմանյակը ֆրանսիական առաջին թորված սպիրտային խմիչքն է։ Արմանյակն ավելի երկար է պահվում, քան կոնյակը, սովորաբար ՝ 12-20, երբեմն՝ 30 տարի։ Արմանյակի հայտնի ապրանքանիշն է՝ «Մարկիզ դը Մոնտեսքյոն» (Marquis de Montesquieu)։
- Խերեսյան բրենդին արտադրվում է Իսպանիայի հարավային մասում։ Իսպանիայի ամենահայտնի թունդ խմիչքներից մեկն է (բրենդիի արտադրման բաժինն Իսպանիայում կազմում է 32 %, միաժամանակ ամբողջ բրենդիի 92 %-ը խերեսյան բրենդին է)։
- Հունական խաղողի բրենդի՝ «Մետախա», արտադրվում է 1888 թվականից և անվանվել է ձեռնարկության հիմնադիր Սպիրոսա Մետախայի անունով[3]։
- Հարավաֆրիկյան բրենդին Հարավաֆրիկյան հանրապետության օրենքով պատրաստվում է գրեթե նույն կերպ, ինչպես կոնյակը՝ պղնձե թորման կաթսայում կրկնակի թորման արդյունքում, որից հետո պահվում է կաղնու տակառներում՝ ոչ պակաս 3 տարի։
- Ամերիկյան խաղողի բրենդի, մեծ մասամբ պատրաստվում է Կալիֆոռնիայում, սովորաբար ունենում է բաց գույն, ավելի թունդ է, քան եվրոպական բրենդիները։
- Հայկական կոնյակ, 2010 թվականին Հայաստանի կառավարությունը հայկական բրենդիի համար նոր ապրանքային անվանում է ընդունել՝ «Արբուն»։ «Արբունի» համար որպես հումք օգտագործվում է բացառապես Հայաստանի տարածքում արտադրված խաղողի սպիրտ[4][5]։
- Մոլդովական բրենդի (դիվին)[6], ինչպես և հայկականը, այնպես էլ մոլդովականը հայտնի է նախկին ԽՍՀՄ տարածքում՝ որպես կոնյակ։
- Բուլղարական բրենդի (պլիսկա), պատրաստվում է ընտրված սպիրտից, որը ստացվում է «Դիմյատ» տեսակի սպիտակ խաղողից[3]։
- Պորտուգալական բրենդի (Macieira)
- Ռուսական բրենդի։ Ռուսաստանում կոնյակ է կոչվում էթիլ սպիրտի մեծ ծավալով, ոչ պակաս քան 40 % գինեգործական արտադրանքը, պատրաստված կոնյակի թորվածքից, որը ստացվում է սեղանի գինեմթերքի թորումից՝ մշակովի խաղողի (լատին․՝ Vitis vinifera) տեսակներից, պահվում է կաղնու տակառներում ոչ պակաս քան 3 տարի։ ԽՍՀՄ-ում կոնյակ էր կոչվում ցանկացած բրենդի, որն արտադրվում էր իսկական կոնյակի պատրաստման տեխնոլոգիային մոտ տեխնոլոգիայով։ ԽՍՀՄ-ի տարածքում առավել հայտնի էին հայկական (Երևանի և Օդեսայի գործարանները նախկինում պատկանում էին Շուստովին) վրացական և մոլդովական կոնյակները։
Ռուսական կայսրության հպատակ Նիկոլայ Շուստովը 1900 թվականին Փարիզում կայացած համաշխարհային ցուցահանդեսին Երևանի և Օդեսայի իրեն պատկանող կոնյակի գործարաններից ներկայացրած արտադրանքի համար հայտնի գինեգործներից թույլտվություն է ստացել իր արտադրանքն անվանել կոնյակ Сognac[7][8]։ Դրա համար Շուստովի գործարանների համանուն արտադրանքները 1900 թվականին Փարիզում համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվել են գնահատման։ Փորձագետները միաձայն այդ կոնյակին են շնորհել են առաջին տեղ։ Կոնյակի գաղտնի արտադրողին բացահայտելուց հետո է Շուստովն այդպիսի իրավունք ստացել։ Այդպիսի առավելություն Ֆրանսիայում նախկինում ոչ մի արտասահմանցի արտադրող չէր ունեցել։
Եվրամիությունը օրենսդրորեն ամրագրել է, որ կոնյակ է կոչվելու բացառապես այն բրենդին, որը պատրաստվել և թորվել է Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում, «Արմանյակը»՝ Ֆրանսիական Գասկոնում՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ «Խերեսյան բրենդին»՝ պահված լինի Իսպանիայի Կադիս գավառում։
Բրենդի մզվածքներից
խմբագրելՄզվածքներից բրենդի պատրաստվում է խաղողի փափկամասի, կորիզի և ցողունների խմորումից, որոնք մնում են խաղողից հյութը քամելուց հետո։ Այդպիսի բրենդիի օրինակ է իտալական գրապպան, վրացական ճաճա, հունգարական (հունգ.՝ Törkölypálinka)։
Մրգային բրենդի
խմբագրելՄրգային բրենդին ստանում են խաղողից բացի այլ մրգերից և հատապտուղներից՝ թորման եղանակով։ Ավելի հաճախ օգտագործում են խնձոր, սալոր, դեղձ, բալ, ազնվամորի, ծիրան։ Մրգային բրենդին սովորաբար թափանցիկ է և սովորաբար օգտագործում են սառը վիճակում կամ սառույցով։
- Կալվադոսը խնձորի բրենդի է՝ պատրաստված ֆրանսիական Ստորին Նորմանդիայում[9]։ Խնձորից (երբեմն ավելացնում են տանձ), մրզում են խնձորագինին, թթվեցնում խմորիչով և կրկնակի թորում։
- Կիրշվասսեր-բալից մրգային բրենդի
- Ֆրամբուազ-ազմվամորու բրենդի
- Սլովովիցա-սալորի բրենդի][10]
- Բորովիչկա-գիհու բրենդի[11].
- Poire Williams-տանձի բրենդի
- Օ- դե -վի( ֆր.՝ eau de vie)-թափանցիկ մրգային բրենդի, ամենաշատը տարածված է դեղձինը
- Պալինկա-հունգարական մրգային բրենդի (համաձայն պալինկայի մասին հունգարական օրենքի պալինկան կարող են արտադրել միայն 100% Հունգարիայում արտադրված մրգից։ Խմիչքն ունի ոչ պակաս, քան 37,5 % թնդություն։ Եվրամիությունը հաստատել է այդ ապրանքանիշի նկատմամբ հունգարացի արտադրողների բացառիկ իրավունքը)[12]։
Արտադրություն
խմբագրելՍովորական և ուղղահայաց թորման կաթսաներ
խմբագրելԿոնյակն արտադրվում է խմբաքանակով թորման կաթսաներում։ Արմանյակն ու շատ ամերիկյան բրենդիներ ստացվում են ուղղահայաց թորման կաթսաներում թորման արդյունքում։
Պահում
խմբագրելԲրենդին կարող է պահվել երեք հիմնական եղանակներից որևէ մեկով։
- Առանց պահման․շատ մզվածքային և մրգային բրենդիներ թորումից հետո չեն պահվում։ Արդյունքում ստացվում է անգույն, թափանցիկ հեղուկ։
- Պահումը տակառում․ ոսկեգույն և շագանակագույն բրենդին պահվում է կաղնու տակառում։
- Հնեցման գործընթաց․ որոշ բրենդիներ պահվում են հնեցման եղանակով։ Իսպանական բրենդին սովորաբար այդպիսի եղանակով է պատրաստվում։
Պահման որակավորումն ըստ Hennessy
խմբագրել- 1․A.C — ոչ պակաս 2 տարի
- 2․V.S. (Very Special) — ոչ պակաս 3 տարի
- 3․V.S.O.P. (Very Superior Old Pale)-ոչ պակաս 4 տարի
- 4․V.V.S.O.P., Grande Reserve-ոչ պակաս 5 տարի
- 5․X.O. (Extra Old), Hors d’age, Napoleon, Extra, Tres Vieux, Vieille Reserve —ոչ պակաս 6 տարի
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Питер Джеймс, Ник Торп Обработка земли // Древние изобретения = Ancient Inventions. — Мн.: ООО «Попурри», 1997. — С. 413—414. — 768 с. — ISBN 985-438-139-0
- ↑ Otidea, Agence Multimedia. «Armagnac (B.N.I.A.) Bureau National Interprofessionnel de l'Armagnac». www.armagnac.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «The House of Metaxa». METAXA - The House of Metaxa (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Կառավարությունը հստակեցնում է «Արբուն» ապրանքային անվանման կիրառման դեպքերը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «ARARAT brandy - the legendary Armenian brandy, the official website of the Yerevan Brandy Company (YBC)». en.araratbrandy.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Классификация дивинов (коньяков)(չաշխատող հղում)
- ↑ «История успеха торговой марки "Шустов"». Сайт для Потребителей Алкоголя (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Armenian Brandy - Beloved Drink of Winston Churchill». www.welcomearmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Mattsson, Henrik (2004). Calvados: The World's Premier Apple Brandy : Tasting, Facts and Travel (անգլերեն). Calvadosbook.com. ISBN 9789163155468.
- ↑ Сливовица, или сербский взгляд на ракию. Обзор материалов Русского вещания «Международного Радио Сербии», текст и аудио
- ↑ «Боровичка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ National rights in a postnationalist Europe. Palinka/palinca (англ.)
Գրականություն
խմբագրել- Рэй Фоли Глава 8. Бренди // Рецепты коктейлей для «чайников» = Bartending For Dummies. — М.: «Диалектика», 2007. — С. 416. — ISBN 0-7645-5051-9
Արտաքին հղումներ
խմբագրել- Виноградный бренди // Химия и жизнь» № 2, 1999
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրենդի» հոդվածին։ |