Բրայան Բենդիս
Բրայան Մայքլ Բենդիս (անգլ.՝ Brian Michael Bendis, օգոստոսի 18, 1967[1][2][3], Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի գրող, սցենարիստ, կոմիքսների հեղինակ և նախկին նկարիչ։ Վերջին տասը տարիների ընթացքում կոմիքսներով գրքերի ամենահաջողակ գրողներից մեկն է և Ուիլլ Այսների հնգակի մրցանակակիր։ Ամերիկյան Image Comics հրատարակչության և կոմիքսներ թողարկող Marvel Comics կազմակերպության համար կատարած աշխատանքներն արժանացել են քննադատների, ինչպես նաև Սամիզդատի բարձր գնահատականին։
Բրայան Բենդիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1967[1][2][3] (55 տարեկան) |
Ծննդավայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[4] |
Մասնագիտություն | կոմիքսների արտիստ, comics writer և սցենարիստ |
Ազգություն | հրեա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Քլիվլենդի արվեստի ինստիտուտ[5] և Hebrew Academy of Cleveland? |
Ժանրեր | Կոմիքս[5] և superhero comics?[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Ultimate Spider-Man?[6], Powers?[6], House of M?[6] և Alias?[6] |
Աշխատավայր | Օրեգոնի համալսարան[7] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | jinxworld.com |
![]() |

Սկսելով հանցավոր և Սև դետեկտիվի ժանրերում կոմիքսների թողարկումից, Բենդիսն ի վերջո հասել է սուպերհերոսների թեմաներին, որոնց շուրջ առ այսօր աշխատում է։ Բրայանը Բիլլ Ջեմասի և Մարկ Միլարի հետ միասին ստեղծել է «Ultimate Marvel Universe» մենամարտային վիդեոխաղը, որի շրջանակներում 2001 թվականին թողարկել է Ultimate Սարդ-մարդ շարքը և նախկինի պես աշխատում է որպես այդ խաղի սցենարիստ։
2004 թվականին սկսել է թողարկել Նոր Վրիժառուներ կոմիքսներ, նաև գրել է մի շարք կարևոր դեպքեր Մարվելի տիեզերքի մասին, ինչպիսիք են The House of M, Secret War, Secret Invasion և Siege քրոսովերները։ Կոմիքսների վրա աշխատանքներից բացի, ընդգրկվել է որոշ անիմացիոն հեռուստասերիալներում և տեսախաղերում։ Պորտլանդ նահանգի համալսարանում գրել է գրաֆիկական վեպեր և դասավանդել։
ԳործունեությունԽմբագրել
Գործունեության սկզբնական շրջանում Բենդիսն աշխատել է Caliber հրատարակչությունում, որը թողել է 1996 թվականին։ 1997 թվականին աշխատանքի է անցել Image Comics կազմակերպությունում, որի հովանու ներքո հրատարակել է իր Jinx աշխատանքը։ Հրապարակումից հետո Բենդիսին նկատել է Թոդ Մաքֆարլեյնը, որի հետ նա հետագայում գրել է Sam and Twitch, որը Սպաուն սուպերհերոսի մասին կոմիքսների տիեզերքի մաս է կազմում։ Բենդիսը հրապարակել է Sam and Twitch-ի 20 թողարկումներ, այնուհետև աշխատել է Hellspawn սփին-օֆֆ շարքի վրա, որն իրեն մեծ համբավ է բերել։
1990-ական թվականների վերջերին ամերիկացի գրող և կոմիքսների հեղինակ Ջո Քեսադան Բենդիսին հրավիրել է Marvel Comics հրատարակչություն՝ մասնակցելու Marvel Knights կոմերցիոն կազմակերպության կոմիքսների շարքի գաղափարներ առաջարկելուն, որը պլանավորվել էր լինել առանձին շարք, սակայն ավելի ուշ դարձել է Nick Fury սուպեր հերոսի կոմիքսների շարքի մաս։ Հետագայում, Marvel Comics-ի նախագահ Բիլլ Ջեմասը Քեսադայի խորհրդով վարձել է Բենդիսին Սարդ-մարդ սերիալի նոր՝ Ultimate Spider-Man սերիաները գրելու համար, որի դեբյուտը (առաջին ցուցադրությունը) եղել է 2000 թվականին։ Արդյունքում, ֆիլմը դարձել է բեսթսելլեր և վաճառքով առաջ է անցել Marvel-ի մի քանի հիմնական սերիաներից, այդ թվում, դասական դարձած Amazing Սարդ-մարդ-ի մի քանի սերիայից[14]։ Այդ սերիաներում Բենդիսի և Բեգլիի միջև համագործակցությունը դարձել է արտասահմանյան կոմիքսների պատմության մեջ ամենաերկարներից մեկը[15]։
Հետագայում Բենդիսը շարունակել է գրել Ultimate կոմիքսներ, իսկ Սարդ-մարդ-ի թողարկման հաջողությունից հետո նաև թողարկել է Ultimate Fantastic Four[16], Ultimate X-Men[17], Ultimate Origins[18], Ultimate Six[19] կոմիքսների ամենամսյա պարբերականները։
2001 թվականին Բենդիսը Քեսադայի հետ միասին աշխատել է Daredevil կոմիքսների վրա։ Նա հորինել է նոր կերպար Marvel տիեզերքի մասին։ Բենդիսը 2004 թվականին Avengers կոմիքսների սերիաների շրջանակում ստեղծել է «Ապամոնտաժված վրիժառուների» (Avengers Disassembled) սյուժեն, որտեղ Վրիժառուների թիմը անուշադրության մատնվելով՝ որոշ ժամանակ դադարում է գոյություն ունենալ։ Սա հանգեցրել է թիմի նոր տարբերակի ստեղծմանը, որը հայտնի է, որպես՝ Նոր վրիժառուներ, որին հեղինակել է Դեյվիդ Ֆինչի հետ միասին։ 2005-2009 թվականների ընթացքում Բենդիսը ձեռնամուխ է եղել մի քանի Marvel քրոս օվերներ (Cross Over - սյուժե, որում խառնվում են տարբեր ստեղծագործությունների կերպարներ կամ վայրեր) սերիաների ստեղծման, ինչպիսիք են՝ The House of M, Secret War, Dark Reign և Secret Invasion սերիաները[20][21][22]։ 2007 թվականին, Civil War-ի ստեղծումից հետո Բենդիսը Ֆրենկ Չոյի հետ միասին ստեղծել են «Հզոր վրիժառուներ» (The Mighty Avengers) սուպերհերոսների նոր թիմը, իսկ 2009 թվականին՝ «Սարդ կինը» (Spider-Woman) շարքը[23]։
Բենդիսը հանդիսացել է Վրիժառուներ և Նոր Վրիժառուներ ֆիլմի երկու սերիաների մշտական սցենարիստը, որի առաջին ութ սերիաների թողարկումից հետո, 2012 թվականի մարտին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան։ 2010 թվականին նա թողարկել է Takio գրաֆիկական վեպը[24], իսկ 2011 թվականին թողարկել է Moon Knight կոմիքսների շարքը նկարիչ Ալեքս Մալեևի հետ, որտեղ կերպարներից մեկը Դարեդևիլը, որն ավարտվել է 12 համարով[25]։
ԿոմիքսներԽմբագրել
Թվական | Կոմիքս |
---|---|
2000 | Hellspawn |
1992 | Sam and Twitch |
Թվական | Կոմիքս |
---|---|
2001-2003 | Alias #1-28 |
1963 | Վրիժառուները (Avengers vol. 3 #500—503, Finale ) |
2011 | Վրիժառուները ( Avengers vol. 4 #1—11) |
1998-2010 | Daredevil vol. 2 #16—19, 26—50, 56—81[26] |
2000-2001 | Daredevil: Ninja #1—3 |
2009-2010 | Մռայլ վրիժառուներ ( Dark Avengers #1—6, 9—16) |
1981 | Elektra vol . 2 #1—6 |
1983 | Halo: Uprising #1—4 |
2005 | The House of M #1—8 |
2007 | Հզոր Վրիժառուներ ( Mighty Avengers #1—20 ) |
2006-2010 | Նոր Վրիժառուներ (New Avengers vol. 1 #1—64, Finale) |
2010-2013 | Նոր Վրիժառուներ (New Avengers vol. 2 #1-current) |
2005 | Նոր Վրիժառուներ (New Avengers: Illuminati #1—5) |
2004-2006 | Զարկերակը ( The Pulse #1—14 ) |
2008-2009 | Գաղտնի ներխուժում (Secret Invasion #1—8) |
2004-2005 | Գաղտնի պատերազմ (Secret War #1—5) |
2018 | Գաղտնի մարտիկներ ( Secret Warriors #1—6 (with Jonathan Hickman) |
2009-2010 | Պաշարում(Siege #1—4) |
2016- ... | Սարդ-Մարդ (Spider-Man) |
2007 | Սարդ- Կինը ( Spider-Woman: Origin #1—6 (with Brian Reed) |
2009 | Սարդ- Կինը ( Spider-Woman Vol. 4 #1—7 ) |
Պարգևներ և մրցանակներԽմբագրել
- 1999 թվականին արժանացել է Eisner «Լայն ճանաչում ունեցող լավագույն տաղանդ» մրցանակին[27]
- 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն նոր սերիալ» մրցանակին ( Մայքլ Օմինգոյի հետ ունեցած լիազորությունների համար)[28]
- 2002 թվականին արժանացել է Eisner «Լավագույն գրող» մրցանակին ( Alias, Daredevil և Ultimate Սարդ-Տղամարդ հետ ունեցած լիազորությունների համար)[29]
- 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն շարունակելի սերիալների համար» մրցանակին (Alias, Daredevil Ultimate Սարդ-Մարդ ունեցած լիազորությունների համար)[30]
- 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն շարունակական սերիալների համար» մրցանակին (Daredevil և Ալեքս Մալեեվի հետ միասին)[30]
- 2000 թվականին արժանացել է Քլիվլենդ Մամուլի «Գերազանց լրագրող» մրցանակին[31]
- 2000 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[32]
- 2001 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[33]
- 2002 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[34]
- 2003 թվականին արժանացել է Հրաշագործ Ամսագրի «Տարվա գրող»[35]
- 2002 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[36]
- 2003 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[37]
- 2004 թվականին արժանացել է Գնորդի Ուղեցույցը կոմիքսներում «Տարվա գրող»[38]
- 2005 թվականին արժանացել է Ultimate «Սարդ-Մարդ»-ի Հանդիսատեսի Հավանության մրցանակին[39]
- 2010 թվականին արժանացել է Inkpot մրցանակին[40]։
ՆոմինացիաներԽմբագրել
- 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն սահմանափակ սերիաների» մրցանակին (Fortune & Glory համար)
- 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն հումորի հրապարակման համար» մրցանակին (Fortune & Glory համար)
- 2001 թվականին արժանացել է Eisner «Լավագույն գրող» մրցանակին ( Fortune & Glory և Ultimate Սարդ-Մարդ լիազորությունների համար)
- 2003 թվականին արժանացել է Eisner «Լավագույն սերիալի պատմության համար» մրցանակին (Ալեքս Մալեեվի հետ «Out» սյուժեի Daredevil արտադրության համար #32-37)։
ԱշխատանքներԽմբագրել
- Fire
- Fortune and Glory
- A.K.A. Goldfish
- Jinx
- Powers
- Parts of a Whole
- Torso
- Scarlet[41]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://ohiocenterforthebook.org/2017/02/21/bendis-brian-michael/
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.dccomics.com/talent/brian-michael-bendis
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.cbr.com/best-brian-michael-bendis-comic-books/
- ↑ https://comics.uoregon.edu/?p=349
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 https://www.popoptiq.com/brian-michael-bendis-5-time-eisner-award-winner/
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner02.php
- ↑ http://www.hahnlibrary.net/comics/awards/eisner03.php
- ↑ http://jinxworld.com/wordpress/?page_id=12
- ↑ https://www.comic-con.org/awards/1990s-recipients
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 http://www.multiversitycomics.com/interviews/multiversity-comics-presents-brian-michael-bendis-part-3/
- ↑ ICV2'S TOP 500 COMICS & TOP 500 GN'S INDEX
- ↑ Schedeen Jesse (March 19, 2011)։ «C2E2: Bendis & Bagley Get Brilliant»։ IGN։ Արխիվացված է օրիգինալից October 20, 2012-ին
- ↑ Ultimate Fantastic Four
- ↑ Ultimate X-Men on Marvel.com
- ↑ Review of Ultimate Origins #1 Archived 2016-03-03 at the Wayback Machine., Comics Bulletin
- ↑ հրապարակված 7 համարները (#1 - #7)
- ↑ Marvel Announces 'Dark Reign' at Diamond Retailer Summit, Newsarama, September 9, 2008
- ↑ Prepare for a Dark Reign, Marvel.com, 9 сентября 2008
- ↑ Getting Dark: Brian Bendis on Dark Avengers & Dark Reign, Newsarama, 29 сентября 2008
- ↑ Richards, Dave. «NYCC: Bendis and Maleev Talk „Spider-Woman“ Digital Motion Comics» Comic Book Resources, 8 февраля 2009
- ↑ Richards Dave (January 31, 2012)։ «Bendis Prepares the Return of "Takio"»։ Comic Book Resources։ Վերցված է July 29, 2012
- ↑ Brothers David (October 9, 2010)։ «Bendis & Maleev on Moon Knight, Mark Waid on Ruse & Marvel Meets ESPN»։ Comics Alliance։ Արխիվացված է օրիգինալից November 3, 2013-ին
- ↑ «Daredevil: Yellow»։ www.marvelmasterworks.com։ Վերցված է 2020-09-21
- ↑ «1999 Will Eisner Comic Industry Award Nominees and Winners»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «2001 Will Eisner Comic Industry Award Nominees and Winners»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «2002 Will Eisner Comic Industry Awards»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 22, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ 30,0 30,1 «2003 Will Eisner Comic Industry Awards»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ Bendis, Brian Michael and Oeming, Michael Avon, Powers TPB Vol. 9 – Psychotic (Icon, 2006), 0-7851-1743-1
- ↑ «8th Annual Wizard Fan Awards for material published in 2000»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «9th Annual Wizard Fan Awards for material published in 2001»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «10th Annual Wizard Fan Awards for material published in 2002»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «11th Annual Wizard Fan Awards for material published in 2003»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից January 15, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «20th Annual Comics Buyers Guide Fan Awards (2002) for work done in 2001»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «21st Annual Comics Buyers Guide Fan Awards (2003) for work done in 2002»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 25, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ «22nd Annual Comics Buyers Guide Fan Awards (2004) for work done in 2003»։ Hahn Library Comic Book Awards Almanac։ Արխիվացված է օրիգինալից September 21, 2013-ին։ Վերցված է September 7, 2010
- ↑ Goldstone Jeremy (May 22, 2005)։ «E3 Reviews: Ultimate Spider-Man, Hulk: Ultimate Destruction and Marvel Nemesis»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2012-ին
- ↑ «Inkpot Awards»։ Comic-Con։ 2013։ Արխիվացված է օրիգինալից October 30, 2013-ին։ Վերցված է November 3, 2013
- ↑ Richards Dave (16 апреля, 2010)։ «C2E2: Bendis Turns "Scarlet"»։ Comic Book Resources։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրայան Բենդիս կատեգորիայում։ |