«Ultimate Mortal Kombat 3», մենամարտային վիդեոխաղ, որը մշակվել և թողարկվել է «Midway» ստուդիայի կողմից՝ 1995 թվականին՝ Արկադային պլատֆորմայի համար, որը հետագայում նույնպես փոխանցվեց տնային խաղային համակարգերի համար։ Խաղը «Mortal Kombat» խաղաշարերում հաջորդում է «Mortal Kombat 3»-ին։

Ultimate Mortal Kombat 3
Ultimate Mortal Kombat 3.jpg
ՄշակողMidway
ՆախագծողԷդ Բուն
ՀրատարակիչMidway
ԴիստրիբյուտորApp Store
ԿոմպոզիտորԴեն Ֆորդեն
Սերիայի մասMortal Kombat
ՆախորդMortal Kombat 3
ՀաջորդMortal Kombat Trilogy
Թողարկման թվական
ՊլատֆորմներNintendo DS, Game Boy Advance, 3DO Interactive Multiplayer, Super Nintendo Entertainment System, Sega Mega Drive, Playstation 2, Game Boy և iOS
ՇարժիչԱրկադա, Sega Saturn, Mega Drive/Genesis, SNES, Game Boy Advance, Xbox 360, Xbox Live Arcade (XBLA), PlayStation 2, Nintendo DS, IOS, Microsoft Windows
ԺանրՄենամարտային
Խաղի ռեժիմՄիակառավարում
Բազմակառավարում
ESRB17+
Կրիչխաղարկային քարթրիջ
Կառավարումթաչսքրին
Պաշտոնական կայքea.com/au/ultimate-mortal-kombat-3-ipad

Նախատեսված է ինչպես մեկ, այնպես էլ երկու ջոյստիկով խաղալու համար։ Առանձնանում են խաղալու երեք բաժիներ, որոնք են՝ խաղ երկու հոգով, խաղ չորս հոգով և խմբակային ութ հոգանոց խաղ։ Այս խաղի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բացի նրանից որ խաղացողներ թվայնացված են իսկական վիդեո նկարահանումներից, համակարգիչը հակառակորդին դժվարացնում է ըստ հաղթելու աստիճանով, ինչը բացակայում է «Mortal Kombat»-ի նախորդ տարբերակներում։ Առանձնանում է մենամարտի նոր վերջնարդյունք՝ Brutality (հայերեն՝ կոշտություն կամ դաժանություն), որն իրենից ներկայացնում է տվյալ կերպարի բոլոր կոմբինացիաների համադրում, ինչը տանում է հակառակորդին ոչնչացմանը։ Մյուս կարևոր առանձնահատկությունը նոր կերպարների ավելացումն է։ Այս տարբերակում բացակայում է Շիվան, ավելացվել են նոր մարտադաշեր, որոնցից երեքում առկա են ֆոնային առանձնահատկություններ

ՍցենարըԽմբագրել

Արտաքին աշխարհի կայսր Շաո կանը խախտելով մահացու գոտեմարտի կանոնը՝ կայսրուհի Սինդելի օգնությամբ դուրս է գալիս մեր աշխարհ, վերջնականապես երկիրը գրավելու նպատակով։ Երկրային պաշտպան Ռեյդենը հավաքելով երկրային լավագույն զինվորներին, ամեն ինչ անում է Շաո Կաննին կանգնեցնելու համար։ Սկսվում է մահացու կռիվը երկրի և արտաքին աշխարհի միջև։ (Խաղի սյուժեն համընկնում է «Mortal Kombat 3»-ի սյուժեին։)

ԿերպարներԽմբագրել

Խաղում բացի Շիվայից առկա են նախորդ՝ MK 3-ի բոլոր կերպարները։ Նոր կերպարներն են Ռեպտայլը, Էռմակը, Սկորպիոնը, Սաբ-Զիրոն (դիմակով), Կիտանան, Ջեյդը, Միլենան, Ռեյնը և Նուբ-Սայբոտը։ Բացի հիմնական կերպարներից կան նաև գաղտնի կերպարներ, որոնց խաղի մեջ ներառելու համար անհրաժեշտ են որոշ չիտ-կոդեր։ Այդ կերպարներն են Սմոկ-մարդը և Քամելեոնը։ Բոսսային կերպարներն են Մոտառոն և Շաո Կանը։

Արտաքին հղումներԽմբագրել