Նուար (գրականություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նուար (այլ կիրառումներ)

Նուարը (ֆր.՝ Noir նշանակում է սև, ժանրը ընդունված է անվանել նաև սև վեպ կամ սև դետեկտիվ) 1920-1960 թթ. ամերիկյանգրականության ժանր է, իրենից ներկայացնում է դետեկտիվի ենթաժանր՝ կոպիտ ռեալիզմի և նատուրալիզմի տարրերով։ Նուարին հատուկ են սեքսի և դաժանության տեսարանները, ժարգոնի օգտագործումը երկխոսություններում և մռայլ ֆոնը[1]։ Ժանրը ծագել և զարգացել է 1920-1930-ական թթ., հրատարակվել է էժան ամսագրերում, որոնցից ամենահայտնին Black Mask բուլվարային ամսագիրն է։ Այդ ամսագրում հրատարակել են իրենց ստեղծագործությունները ժանրի ստեղծողները, այն ստեղծվել է 1920 թ. The Smart Set ամսագրի ծախսերը ծածկելու համար[2][3]։

Նուարը դասակարգվում է որպես hardboiled ժանրի դետեկտիվի ենթաժանր, սակայն տարբերվում է դրանից մի քանի առանձնահատկություններով. նուարում գլխավոր հերոսը ոչ թե նա է, ով հետաքննում է հանցագործությունը (դետեկտիվը, ոստիկանը կամ լրագրողը), այլ նա, ով անմիջականորեն մասնակցել է հանցագործությանը (հանցագործը կամ զոհը)։

Այս ժանրը համարվում է էժանագին գրականություն և որոշ քննադատների կարծիքով ամերիկյան բելետրիստիկ արտադրանք է, որը վարպետորեն շոշափում է սուր սոցիալական հարցերը՝ միաժամանակ շեշտը դնելով դաժանության վրա[4]։

Տերմինի ծագումըԽմբագրել

Ֆրանսիացիները առաջին անգամ օգտագործեցին նուար անվանումը 18-րդ դարում անգլիական գոտիկական վեպերը դասակարգելու համար[5]։ 1946 թ. այդ տերմինը օգտագործում էր Ֆրանսիայում հատուկ ժանրի ֆիլմերի համար։ Ամերիկայում նուար անվանումը առաջին անգամ օգտագործվեց 1968 թ. կինոքննադատների կողմից 1940-ականների ֆիլմերի համար։ 1984 թ. այն առաջին անգամ օգտագործվեց գրականության նկատմամբ, երբ 1920-ականների վեպերը սկսեցին վերահրատարակվել։ Այդ հեղինակները մոռածության էին մատնվել ԱՄՆ-ում, սակայն Ֆրանսիայում բավականին հայտնի էին[5]։

Ժանրի ներկայացուցիչներըԽմբագրել

Առաջին հեղինակները, որոնք ստեղծագործում էին այս ժանրում, համարվում են Քերոլլ Ջոն Դալին և Դեշիլ Հեմմեթը, որը դարձել է ամենահայտնի դետեկտիվ ժանրի գրողներից մեկը։ Նուարի ստեղծողների շարքին են դասում նաև Քորնելլ Վուլրիչին, որը հայտնի դարձավ այն հատուկ սև մթնոլորտոմ, որը տիրում էր նրա բոլոր գրքերում[6]։ Վուլրիչի վեպերի մեծ մասը էկրանավորվել են և համարվում են նուար ֆիլմերի լավագույն նմուշներից։

1930-ականներին սև դետեկտիվի ժանրը զարգացրին Ռեյմոնդ Չանդլերը և Ջեյմս Քեյնը։ Ջեյմս Քեյնի հենց առաջին գիրքը ("Փոստատարը միշտ երկու անգամ է զանգում") դարձավ բեսթսելլեր, նրա ոճը բնութագրվում է մեկ գեղարվեստական առանձնահատկությամբ. բոլոր գրքերում սյուժեն զարգանում է մեկ շղթայով, ըստ որի ամեն ինչում մեղավոր է կինը[7]։ Ռեյմոնդ Չանդլերի վեպերում շոշափվում է կաշառակերության և ռեկետի թեման[1]։

40-ական և 50-ական թթ. հեղինակներից հայտնի են Ռոսս Մաքդոնալդը, Ջոն Մաքդոնալդը, Ռիչարդ Պրատերը, Միքի Սփիլլեյնը։ Ռոսս Մաքդոնալդը հրաժարվեց իր գրքերոմ բռնության և էռոտիկայի օգտագործումից, ինչը նրան քննադատների դրական գնահատականներ բերեց։ Որոշ քննադատների կարծիքով, Ռոսս Մաքդոնալդը մտնում է Hardboiled ժանրի մեծ եռյակի մեջ Հեմմեթի և Չանդլերի հետ[8]։ Սփիլլեյնը, չնայած նրան, որ ամբողջ կյանքի ընթացքում խիստ քննադատության էր ենթարկվում իր ոչ գրական ոճի համար, և ինքն իրեն գրող չէր համարում, այնուամենայնիվ 20-րդ դարի ամենավաճառվող հեղինակներից է[9]։ Hardboiled ժանրում ստեղծագործող գրող կար նաև Ֆրանսիայում։ Դա Բորիս Վիանն է, որը մի շարք նուար-վեպեր հրատարակեց կեղծանվան տակ։ Ժանրում ստեղծագործում էին նաև կանայք, այդ թվում Սարա Պարետսկին և Սյու Գրաֆթոնը։

Նուար ժանրի ստեղծագործություններըԽմբագրել

Այստեղ բերվում են ժանրի առավել հայտնի վեպերը.

  • "Փոքր կեսարը" ("Little Caesar") - Ուիլյամ Բերնետ, 1929
  • "Արյունոտ բերքը" ("Red Harvest") - Դեշիլ Հեմմեթ, 1929
  • "Մալտիական բազեն" ("The Maltese Falcon") - Հեմմեթ, 1930
  • "Խորը քուն" ("The Big Sleep") - Ռեյմոնդ Չանդլեր, 1939
  • "Հարսնացուն սևազգեստ էր" ("The Bride Wore Black") - Քորնելլ Վուլրիչ, 1940
  • "Դատարանը ես եմ" ("I, the Jury") - Միքի Սփիլլեյն, 1947
  • "Համբուրիր ինձ մահացու" ("Kiss Me Deadly") - Սփիլլեյն, 1952
  • "Վերջին հայացքը" ("The Goodbye Look") - Ռոսս Մաքդոնալդ, 1969
  • "Ընդհատակյա մարդը" ("The Underground Man") - Մաքդոնալդ, 1971

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հոդված Բրիտանիկա հանրագիտարանում
  2. Ճակատագրի հեգնանքով The Smart Set-ում, որին պետք է օգներ Black Mask-ը, հրատարակում էր միայն բարձրորակ դասական գրականություն (օրինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը):
  3. The Black Mask. Պատմությունը
  4. Георгий Косиков О прозе Бориса Виана Archived 2012-10-24 at WebCite
  5. 5,0 5,1 George Tuttle What Is Noir?
  6. Корнелл Вулрич. Lib.rus.ec
  7. «Джеймс Кейн»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-04-01 
  8. Ross Macdonald (Kenneth Millar)
  9. «Микки Спиллейн (Френк Мэррисон Спиллейн)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-04-01 

Արտաքին հղումներԽմբագրել