Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բուրատինո (այլ կիրառումներ)

ՏՕՍ-1 (ռուս.՝ ТОС-1), համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ) (ռուս.՝ тяжёлая огнемётная система, ТОС):

Բուրատինո
ռուս.՝ Тяжёлая огнемётная система
Հիմնական տվյալներ
ԴասակարգՀամազարկային կրակի ռեակտիվ համակարգ
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Ռուսաստան
Քաշ, տ.42 (ՏՈՍ-1Ա` 44.3)
Անձնակազմ3
Պատմություն
ՆախագծողOmsktransmash?
ԱրտադրողOmsktransmash?
Արտադրման թվականներ1980-2000
(ՏՈՍ-1Ա` 2001-ից)
Շահագործման սկիզբ1988
ՄարտերԱֆղանական պատերազմ, Սիրիայի քաղաքացիական պատերազմ, Արցախյան հակամարտություն, Երկրորդ չեչենական պատերազմ, Իրաքի քաղաքացիական պատերազմ, Զինված բախում Ուկրաինայի արևելքում և Ռուս-ուկրաինական պատերազմ
Անվանված էԲուրատինո
Չափեր
Կորպուսի երկարություն, մմ6860 (ՏՈՍ-1Ա` 7240)
Կորպուսի լայնություն, մմ3370 (ՏՈՍ-1Ա` 3580)
Բարձրություն, մմ3230 (ՏՈՍ-1Ա` 3070)
Շարժականություն
Շարժիչի հզորություն, ձիաուժ840
Արագությունը խճուղով, կմ/ժ60

Ընդհանուր բնութագիր խմբագրել

ՏՊՍ-1 ծանր հրետանային համակարգը պատկանում է Համազարկային Կրակի Ռեակտիվ Համակարգերի կատեգորիային։ ՏՕՍ-1 համակարգը նախատեսված է նպատակակետի որոշակի մակերեսի վրա անկառավարելի ռեակտիվ թերմոբարիկ (ջերմաճնշային) և ծխաքողարկիչ արկերով զանգվածային կիրառման դեպքում բեկորներով, հարվածային ալիքներով և թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բերման, կառույցների և շենքերի շարքից դուրս այրման և ավերման, բաց տեղանքում և ամրաշինական կառույցներում գտնվող հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։

Արտադրություն խմբագրել

ՏՕՍ-1 համակարգերը մշակվել են 1971-1979 թվականներին՝ «Տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի» կողմից (ռուս.՝ «Конструкторском бюро транспортного машиностроения») (քաղաք Օմսկ)։ Առաջին փորձնական նմուշմերը Տ-72 տանկի շասսիի վրա պատրաստվել են Օմսկում՝ 1978—1979 թվականներին։ Համալիրն ներառում է 2 մեքենա՝ 1) մարտական մեքենան (ՄՄ)` արձակման կայան, 30 ուղղորդիչներից կազմված պակետով, որը տեղադրված է Տ-72 տանկի շասսիի վրա 2) տրանսպորտային-լիցքավորող մեքենան (ՏԼՄ), որը գտնվում է ԿրԱԶ-255Բ (ռուս.՝ КрАЗ-255Б) մեքենայի բազայի վրա։

Մշակումների և փորձարկումների ժամանակ մարտական մեքենան ուներ «Օբյեկտ 634» անվանումը։ 1980 թվականին մեքենան հաջողությամբ անցել է պետական փորձարկումները և երաշխավորվել ընդունելու ԽՍՀՄ ԶՈՒ սպառազինության մեջ։ Առաջին անգամ կիրառվել է Աֆղանստանում 1988—1989 թվականներին։

ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ խմբագրել

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ը՝ ՏՕՍ-1 «Բուրատինո» ծանր հրանետի նոր մոդիֆիկացիան է։ Տե՛ս հիմնական հոդվածը. ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»։

Մարտական կիրառում խմբագրել

 
ՏՕՍ-1 և ՏՕՍ-1Ա համակարգի տրանսպորտային-լիցքավորող մեքենան

ՏՕՍ-1Ա Համակարգի կիրառումը մարտական պայմաններում կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ կիրառող կողմի։ Միայն մեկ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային կամ ծավալա-դետոնացնող զինամթերքի կիրառումը իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ մարտավարական միջուկային լիցքի պայթյունից, ինչը ահաբեկող ազդեցություն է ունենում հակառակորդի զորքերի վրա[1]։ Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել, ոչնչացնել քաղաքի ամբողջ մի բնակելի թաղամաս[2]։

Մարտական կիրառումը Աֆղանստանում խմբագրել

ՏՕՍ-1 համակարգը կիրառվել է Աֆղանական պատերազմում, 1988 թվականի դեկտեմբերից մինչև 1989 թվականի փետրվարը։ ՏՕՍ-1 «Բուրատինո» համակարգի երկու մեքենա օգտագործվել են «Թայֆուն» օպերացիայի ժամանակ՝ Չարիքարի հովտի և Հարավային Սալանգի ռազմական գործողություններում։ Լեռնային տեղանքում թերմոբարիկ արկերը ահավոր կորուստներ են պատճառել հակառակորդին[3]։

Մարտական կիրառումը Չեչնիայում խմբագրել

ՏՕՍ-1 համակարգը կիրառվել է նաև Երկրորդ չեչենական պատերազմում, մարտ 2000 թվականին[4]. Չեչնիայում և Դաղստանում Ռուսաստանի դաշնային զորքերի նախկին հրամանատար գեներալ Գենադի Տրոշևը բարձր է գնահատել ՏՕՍ-1 համակարգի մարտական հնարավորությունները[5]։

Մարտական կիրառումը Սիրիայում խմբագրել

ՏՕՍ-1 «Բուրատինոն» կամ նրա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մոդիֆիկացիան կիրառվել են նաև Սիրիայում Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության զորքերի դեմ մղված մարտերում՝ Սիրիայի բանակի կամ նրան սատարող ռուսական ուժերի կողմից՝ սկսած 2015 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից, ինչի մասին բազմաթիվ տեղեկություններ կան համաշխարհային լրատվադաշտում[6][7][8][9][10][11][12]։

Մարտական կիրառումը Արցախում խմբագրել

 
ՏՕՍ-1 և ՏՕՍ-1Ա համակարգեր ունեցող երկրներ

ՏՕՍ-1 Բուրատինո համակարգը կիրառվել է նաև ադրբեջանական կողմից ընդդեմ Արցախի Հանրապետության՝ Արցախյան պատերազմի 2016 թվականի բռնկման ժամանակ («Քառօրյա պատերազմ»), ապրիլի 4-ին, ինչի մասին մի քանի րոպե հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հաղորդել է ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին` նրանց հետ հանդիպման ժամանակ[13]։ Դրանով իսկ Ադրբեջանի Հանրապետություն խախտել է միջազգային իրավունքի համապատասխան դրույթները։ Ընդսմին, չի բացառվում, որ իրականում դա եղել է ոչ թե ՏՕՍ-1, այլ ՏՕՍ-1Ա, այսինքն՝ «Սոլնցեպյոկ» մոդիֆիկացիան։ Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորները՝ պատասխան հարված հասցնելով՝ շարքից հանել են ադրբեջանական կողմի ՏՕՍ-1 համակարգը[14]։

Զինված Ուժերի սպառազինության մեջ խմբագրել

Պատկերներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1], Politikus.ru
  2. Журнал «Популярная механика» (№42, апрель 2006).
  3. А.В. Струговщиков. «ТОС-1 «БУРАТИНО»» (PDF). Белорусский государственный университет информатики и радиоэлектроники. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  4. «"Буратино" уничтожает противника огнем и резкими перепадами давления». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Трошев Г. Н. Чеченский излом: Дневники и воспоминания. — 2-е изд. — М.: Время, 2009. — С. 356. — (Диалог). — ISBN 978-5-9691-0471-6
  6. https://www.youtube.com/watch?v=O0VhwnpSceM
  7. https://www.youtube.com/watch?v=0XlJojHji6I
  8. https://cont.ws/post/134349
  9. http://www.tvc.ru/news/show/id/79205
  10. http://politikus.ru/articles/60159-nakanune-solnechnogo-udara.html | Буквально на днях подтвердились сведения, что сирийская армия получила от России грозное оружие под названием ТОС-1 «Солнцепек». Интерес к тяжёлой огнемётной системе понятен: подрыв даже одиночного термобарического или объёмно-детонирующего боеприпаса по мощности мало чем отличается от взрыва небольшого тактического ядерного заряда, а люди падки на спецэффекты с пиротехникой. Но в данном случае появление на фронте систем ТОС-1 их действие сильно изменит баланс сил в пользу сирийской армии и поможет ей в ускоренном темпе сковырнуть целые укрепрайоны террористов, не увязая в долгой и кровопролитной позиционной войне. Источник: http://politikus.ru/articles/60159-nakanune-solnechnogo-udara.html Politikus.ru
  11. [2] | МОСКВА, 3 дек. 2015 – РИА Новости.
  12. [3] | Русская весна, 03.02.2016, электронная газета.
  13. https://president.am/hy/press-release/item/2016/04/04/President-Serzh-Sargsyan-meeting-with-Ambassadors-of-OSCE-states/%7C «Իմիջիայլոց, պետք է ասեմ, որ ընդամենը րոպեներ առաջ առաջին անգամ ադրբեջանական զինված ուժերը կիրառեցին ծանր հրանետ, ռուսերեն բառը օգնեմյոտ է կոչվում, և դրա տիպը, զինատեսակը կոչվում է «Տոս-1»։ Սերժ Սարգսյան, 4 ապրիլի, 2016 թվական։»
  14. http://www.arminfo.info/index.cfm?objectid=BFCFE700-FA4C-11E5-BD1B0EB7C0D21663 Արխիվացված 2016-04-15 Wayback Machine | Հայ հրետանավորները շարքից հանել են հակառակորդի «ՏՕՍ-1» հրանետ և հերթական անօդաչու թռչող սարքը։ 4 ապրիլի, 2016 թ., ժամը 06:05. Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև ТОС-1 հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ», - գրել է Հովհաննիսյանը։
  15. «Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականին ձեռք է բերել 6 միավոր ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ համակարգեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.