ՏՕՍ-1Ա (ռուս.՝ ТОС-1А), համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ) (ռուս.՝ тяжёлая огнемётная система, ТОС): Հանդիսանում է ՏՕՍ-1-ի մոդիֆիկացիան՝ ձևափոխումը։

ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ՀԿՌՀ-ի կիրառումը Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական զորավարժության ժամանակ, Շիխանիի զորավարժարանում

ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ խմբագրել

 
Սոլնցեպյոկ ՏՕՍ-1Ա ծանր հրանետները Բաքվում զորահանդեսի ժամանակ, 2013թ. հունիսի 26-ին:

ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ»-ը՝ (ՏՕՍ-1 «Բուրատինո») ծանր հրանետի նոր մոդիֆիկացիան է։ ՏՕՍ-1Ա մոդիֆիկացիան արտադրվում է 2001 թվականից։ Համակարգի հիմնական խնդիրն է հետևակի և զրահատանկային զորամիավորումների աջակցությունը։

ՏՕՍ-1 «Բուրատինո» և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» համակարգերի հիմնական տարբերությունները՝

Մարտավարատեխնիկական բնութագրերի տարբերություն ՏՕՍ-1 Բուրատինո ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ
Զանգված 42 տ 44.3 տ
Երկարություն 6.860 մ 7.240 մ
Լայնություն 3.370 մ 3.580 մ
Բարձրություն 3.230 մ 3.070 մ
Ուղղորդիչների քանակ 30 հատ 24 հատ
Տրամաչափ 220 մմ 22 մմ
Հրթիռի զանգված 175 կգ 173 կգ
Կրակի նվազագույն հեռավորություն 0.4 կմ 0.4 կմ
Կրակի առավելագույն հեռավորություն 3.5 կմ 6 կմ

Մարտական կիրառում խմբագրել

 
ՏՕՍ-1 և ՏՕՍ-1Ա համակարգի տրանսպորտային-լիցքավորող մեքենան

ՏՕՍ-1Ա Համակարգի կիրառումը մարտական պայմաններում կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ կիրառող կողմի։ Միայն մեկ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային կամ ծավալա-դետոնացնող զինամթերքի կիրառումը իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ մարտավարական միջուկային լիցքի պայթյունից, ինչը ահաբեկող ազդեցություն է ունենում հակառակորդի զորքերի վրա[1]։ Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել, ոչնչացնել քաղաքի ամբողջ մի բնակելի թաղամաս[2]։

 
ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ՀԿՌՀ-ները Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտավարական զորավարժության ժամանակ, նախքան հրաձգությունը սկսելը
 
Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մարտական հրաձգությամբ զորավարժությունները Շիխանիի զորավարժարանում: Կրակում են ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ-ները

Մարտական կիրառումը Սիրիայում խմբագրել

ՏՕՍ-1 «Բուրատինոն» կամ նրա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» մոդիֆիկացիան կիրառվել են նաև Սիրիայում Իսլամական Պետություն ահաբեկչական կազմակերպության զորքերի դեմ մղված մարտերում՝ Սիրիայի բանակի կամ նրան սատարող ռուսական ուժերի կողմից՝ սկսած 2015 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից, ինչի մասին բազմաթիվ տեղեկություններ կան համաշխարհային լրատվադաշտում[3][4][5][6][7][8][9],,:

Մարտական կիրառումը Արցախում՝ 2016թ. ապրիլի Քառօրյա պատերազմի ժամանակ խմբագրել

Ըստ լրատվամիջոցների հաղորդումների, մասնավորապես՝ ՌԱԶՄԻՆՖՈ համացանցային լրատվամիջոցի՝ Արցախում շփման գծի ողջ երկայնքով ընթացող թեժ բախումների ժամանակ ադրբեջանական կողմը՝ մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, 2016թ. ապրիլի 4-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Արցախյան ռազմաճակատի հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ ծանր հրանետներ։ Նշված զինատեսակի կիրառումից հայկական կողմը կորուստ չի ունեցել, ըստ Արցախի Պաշտպանության Բանակի կայքի[10]։

Սոլնցեպյոկ ՏՕՍ-1Ա-ի կատարելագործումը խմբագրել

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար ստեղծվում է ավելի հեռահար հրթիռ։ Մասնավորապես, սեպտեմբեր 21, 2016-ինհայկական ՌԱԶՄԻՆՖՈ համացանցային լրատվամիջոցը հաղոչդել է հետևյալը. Այս տարվա վերջին նախատեսված է ավարտել ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար նախատեսված նոր, հեռահար հրթիռների փորձարկումները:Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Իզվեստիյա» լրատվակայքը։ Լրատվակայքի հաղորդմամբ՝ նոր հրթիռը կարող է ոչնչացնել հակառակորդի ամրաշինական կառույցները, կենդանի ուժը և զրահատեխնիկան՝ արձակվելով 10 կմ հեռավորության վրա։ Ինչպես փոխանցում է լրատվակայքը՝ չնայած հեռահար հրթիռի հստակ բնութագիրը դեռևս հայտնի չէ, սակայն իրենց տվյալներով հրաձգության հեռավորությունը ավելի հին՝ М0.1.01.04М հրթիռի համեմատ աճել է 1,5-2 անգամ՝ 5-6-ից մինչև 10 կմ։ Հիշեցնենք, որ այս տարվա (2016) փետրվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 միլիոն դոլարի պայմանագրով պատվիրված սպառազինության ցուցակի մեջ առկա են նաև ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգեր։ «Իզվեստիյայի» փոխանցմամբ համակարգն արդեն առկա է նաև Հայաստանի սպառազինության մեջ։ Ավելի վաղ այս համակարգերից գնել է նաև Ադրբեջանը, սակայն 2016-ի ապրիլին այս համակարգերն օգտագործելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են. Պաշտպանության բանակը խոցել է հրանետներից մեկը, ինչից հետո Ադրբեջանի զինուժն այլևս չի կիրառել դրանք[11]։

Առկայությունը տարբեր պետությունների զինված ուժերի սպառազինության մեջ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1], Politikus.ru
  2. Журнал «Популярная механика» (№42, апрель 2006).
  3. https://www.youtube.com/watch?v=O0VhwnpSceM
  4. https://www.youtube.com/watch?v=0XlJojHji6I
  5. https://cont.ws/post/134349
  6. http://www.tvc.ru/news/show/id/79205
  7. http://politikus.ru/articles/60159-nakanune-solnechnogo-udara.html | Буквально на днях подтвердились сведения, что сирийская армия получила от России грозное оружие под названием ТОС-1 «Солнцепек». Интерес к тяжёлой огнемётной системе понятен: подрыв даже одиночного термобарического или объёмно-детонирующего боеприпаса по мощности мало чем отличается от взрыва небольшого тактического ядерного заряда, а люди падки на спецэффекты с пиротехникой. Но в данном случае появление на фронте систем ТОС-1 их действие сильно изменит баланс сил в пользу сирийской армии и поможет ей в ускоренном темпе сковырнуть целые укрепрайоны террористов, не увязая в долгой и кровопролитной позиционной войне. Источник: http://politikus.ru/articles/60159-nakanune-solnechnogo-udara.html Politikus.ru
  8. [2] | МОСКВА, 3 дек. 2015 – РИА Новости.
  9. [3] | Русская весна, 03.02.2016, электронная газета.
  10. http://razm.info/81784 | Ադրբեջանը կիրառել է ՏՕՍ-1Ա ծանր հրանետներ. ՊԲ
  11. http://razm.info/88774#more-88774 | ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետի համար ստեղծվում է ավելի հեռահար հրթիռ
  12. «Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականին ձեռք է բերել 6 միավոր ՏՕՍ-1Ա Սոլնցեպյոկ համակարգեր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.