Բուկ (ռուս.՝ Бук), Խորհրդային (հետագայում Ռուսական) արտադրության զենիթահրթիռային համալիր։

Բուկ
Բուկ Զենիթահրթիռային Համալիր
Տեսակ ԶՀՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան ՌԴ
Արտադրման տարիներ 1980-ից մինչ օրս
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան ՌԴ
Մեքենայի Քաշ 34 տ
Մեքենայի Երկարություն 9.3 մ
Մեքենայի Բարձրություն 3.25 մ
Մեքենայի Լայնություն 3.8 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 710 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 500 կմ
Հրթիռների քանակ 4
Հրթիռների տրամագիծ 40 մմ
Կրակի Հեռահարություն 3.4-20.5 կմ

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բուկ համակարգը համազորային թրթուրավոր ինքնագնաց է։ Այն նախատեսված է փոքր և միջին բարձրությունների վրա, մինչև 830 մ/վ արագությամբ թռչող, շարժունակ աերոդինամիկ օդային թիրախների ոչնչացման համար։ Բուկ համակարգը ընդունակ է նաև խոցել մարտավարական բալիստիկ հրթիռներ։

Արտադրություն խմբագրել

Բուկ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգի արտադրման նպատակը Կուբ համակարգերին փոխարինելն է։ Ստեղծման աշխատանքները սկսվել են 1972 թվականին։ Խմբաքանակային արտադրության է դրվել 1978 թվականին։ Բուկ համակարգը շահագործման է հանձնվել խորհրդային բանակում 1980 թվականից։ Բուկ համակարգն աշխարհի միջին հեռահարության լավագույն համալիրներից է։

Մարտավարատեխնիկական տվյալներ խմբագրել

Այս ՀՕՊ համակարգերը կարող խոցել մանևրող ինքնաթիռներ և ուղղաթիռներ ինչպես ցածր այնպես էլ բարձր բարձրության վրա։ Բուկ համակարգերը կարող են նաև խոցել բալիստիկ հրթիռներ, թևավոր հրթիռներ, հակա-ճառագայթման հրթիռներ և անօդաչու սարքեր։ Բուկ համակարգն արձակում է 9Մ38 հրթիռներ։ Այս հրթիռները կարող են խոցել 3.4-20.5 կմ հեռավորության և մինչև 25 կմ բարձրության վրա գտնվող թիրախներ։ Բուկ համակարգերը կարող են կրակել նաև հին Կուբ հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի 9Մ9Մ3 հրթիռներ։

Կիրառություն խմբագրել

Բուկ համակարգերն արդեն արտահանվել են մի շարք երկրներ։ Ներկայումս Ռուսաստանում գործում է շուրջ 350 Բուկ համակարգեր։ Բացի Ռուսաստանից այս համակարգերը այժմ գտնվում են բազմաթիվ երկրների սպառազինություններումև նաև որոշ տեսակի նավերի վրա։ Այս համալիրը 2008 թվականին կիրառվեց ռուս-վրացական պատերազմի ժամանակ և, չնայած տարակարծիք տեսակետներին, կիրառության արդյունքները համարվում են լավ։ Այս համակարգով է խոցվել նաև ռուսական ռազմավարական Տու-22Մ ռմբակոծիչը։

Սպառազինություն խմբագրել

 
Բուկ համակարգեր ունեցող երկրներ

Աղբյուրներ խմբագրել