Բուդու Զիվզիվաձե

ֆուտբոլիստ

Բուդու Զիվզիվաձե (վրաց.՝ ბუდუ ზივზივაძე, մարտի 10, 1994(1994-03-10)[1], Քութայիս, Վրաստան), վրացի ֆուտբոլիստ, «Կարլսռուե» ակումբի և Վրաստանի հավաքականի հարձակվող[2][3]։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Բուդու Զիվզիվաձե
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1994(1994-03-10)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Քութայիս, Վրաստան
Հասակ 1,89 մետր
Դիրք հարձակվող

Կենսագրություն

խմբագրել

Ակումբային կարիերա

խմբագրել

Բուդու Զիվզիվաձեն Ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից Քութայիսի «Իմեդի» ֆուտբոլային դպրոցում, որտեղ սկզբում խաղացել է կիսապաշտպանի դիրքում[4]։

Պատանեկան մակարդակում հանդես է եկել Թբիլիսիի 35-րդ դպրոցում և Թբիլիսիի «Դինամոյի» երիտասարդական թիմում: 2012 թվականից առաջին լիգայում հանդես է եկել «Դինամո-2»-ի կազմում, նրա կազմում հաջորդ երկուսուկես մրցաշրջաններում մասնակցել է 50 հանդիպման և դարձել 47 գոլի հեղինակ: Հիմնական կազմի կազմում միակ հանդիպումը «Դինամոն» անցկացրել Է Վրաստանի առաջնությունում 2014 թվականի սեպտեմբերի 11-ին Ռուսթավիի «Մետալուրգի» դեմ՝ 67-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Նիկոլոզ Սաբանաձեի փոխարեն[5]։

2015 թվականի գարնանը հանդես է եկել Քութայիսի «Տորպեդոյում», իսկ 2015/16 մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել է «Սամտրեդիա» ակումբ: 2015/16 մրցաշրջանում դարձել է առաջնության արծաթե մեդալակիր և ռմբարկուների վեճում 16 գոլով գրավել երրորդ տեղը, իսկ 2016 թվականի աշնանային կարճ մրցաշրջանում իր թիմի հետ նվաճել է չեմպիոնական տիտղոսը և 13 գնդակով դարձել լավագույն ռմբարկու[4]։

2017 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել դանիական Սուպերլիգայի «Էսբյերգ» ակումբի հետ, սակայն մասնակցել է ընդամենը 13 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ, իսկ 2018 թվականի մրցաշրջանում վարձավճարով վերադարձել է Թբիլիսիի «Դինամո»[4]։

2018 թվականին, խաղալով Թբիլիսիի «Դինամոյում», Գեորգի Գաբեդավայի հետ դարձել է ազգային լիգայի լավագույն ռմբարկու: Նա ընդգրկվել է նաև մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում[4]։

2019 թվականի հունվարի 29-ին «Էսբյերգ» վերադառնալուց հետո հայտարարվեց, որ նա լքել է ակումբը՝ փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խզելուց հետո։ Երկու օր անց հայտնի դարձավ, որ նա կրկին միացել է Քութայիսի «Տորպեդոյին»։ Զիվզիվաձեն ճանաչվել է ազգային լիգայի քառափուլ առաջնության 2-րդ հատվածի լավագույն ֆուտբոլիստ՝ 9 խաղում դառնալով 8 գոլի հեղինակ: Այս անգամ նա «Տորպեդոյի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 13 գոլի հեղինակ[4]։

2019 թվականի հուլիսին պայմանագիր է կնքել հունգարական «Մեզեկևեշդ» ֆուտբոլային ակումբի հետ։ «Մեզեկևեշդը» այն ձեռք է բերել «Տորպեդոյից» 100 հազար եվրոյով: Այս ակումբի կազմում նա մասնակցել է 32 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ[4]։

2020/2023 թվականներին նա շարունակել է հանդես գալ հունգարական «Ֆեհերվար» ֆուտբոլային ակումբի կազմում, որտեղ 53 խաղում կարողացել է 12 անգամ գոլ խփել[4]։

2022 թվականին վարձավճարով հանդես է եկել հունգարական «Ույպեշտ» ակումբում, որտեղ 12 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ[4]։

2022 թվականին վարձավճարով հանդես է եկել հունգարական «Ույպեշտ» ակումբում, որտեղ 12 խաղում խփել է 11 գոլ, 31 թվականի հունվարի 2023-ին՝ 2022/23 թվականների ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Զիվզիվաձեն պայմանագիր է կնքել երկրորդ Բունդեսլիգայի «Կարլսռուե» ֆուտբոլային ակումբի հետ[6][4]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Վրաստանի կրտսեր տարիքի հավաքականներում։ 2017 թվականի հունվարի 23-ին իր նորամուտը նշել Է Վրաստանի ազգային հավաքականում Ուզբեկստանի հետ ընկերական խաղում[7][8]։

2024 թվականի մարտի 21-ին, Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի հավաքականին: Հանդիպումը կայացել Է Թբիլիսիում։ Երկու գոլերն էլ մրցակցի դարպասը խփել է Բուդա Զիվզիվաձեն (40-րդ, 63-րդ րոպե): Վրացի հարձակվողի համար սա 24-րդ հանդիպումն էր և 7-րդ գոլը երկրի հավաքականի կազմում[9][10][4]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Թիմային

խմբագրել
  • Վրաստանի չեմպիոն՝ 2016
  • Վրաստանի գավաթակիր՝ 2019

Անձնական

խմբագրել
  • Վրաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2016, 2019

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Zivzivadze Profile». Արխիվացված է օրիգինալից 2017-12-19-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Esbjerg forstærker offensiven med georgier og ghaneser». Արխիվացված է օրիգինալից 2017-02-12-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 «Грузия нашла замену Кварацхелии. Ее вытащил Зивзивадзе — кто это такой?». 2024-03-24. Արխիվացված օրիգինալից 2024-03-24-ին. Վերցված է 2024-03-24-ին.
  5. «METALURGI RUSTAVI VS. DINAMO TBILISI 3 — 0». Արխիվացված է օրիգինալից 2014-10-15-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 39 (օգնություն)
  6. «Nationalspieler Zivzivadze stürmt im Wildpark» (գերմաներեն). 2023-01-31. Արխիվացված օրիգինալից 2023-05-29-ին. Վերցված է 2024-03-21-ին.
  7. «Uzbekistan vs. Georgia». Արխիվացված է օրիգինալից 2017-05-05-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Uzbekistan — Georgia (Report)». Արխիվացված է օրիգինալից 2021-07-01-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  9. «Сборная Грузии по футболу вышла в финал плей-офф за право выхода на чемпионат Европы». Արխիվացված օրիգինալից 2024-03-22-ին. Վերցված է 2024-03-21-ին.
  10. ««Команда сыграла отлично» – грузинские футболисты о победе над Люксембургом». Արխիվացված օրիգինալից 2024-03-22-ին. Վերցված է 2024-03-22-ին.