Սուպերլիգա (անգլ.՝ The Super League), նախատեսվող ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որին կմասնակցեն առաջատար եվրոպական ակումբների ընտրված խմբեր։ Այս մրցաշարի հնարավոր կազմավորման մասին բազմաթիվ շահարկումներից հետո, 2021 թվականի ապրիլին պաշտոնապես հաստատվել է Սուպեր լիգայի ստեղծումը։ Այն հիմնադրվել է տասներկու ակումբների կողմից և սպասվում է, որ դեռ երեքը կմիանան։ Այս 15 ակումբները դառնալու են Սուպերլիգայի մշտական անդամներ, և ևս հինգ թիմ կկարողանան տարեկան մասնակցության հայտ ներկայացնել, ինչը կախված կլինի նախորդ մրցաշրջանում նրանց ձեռքբերումներից։ Սուպերլիգայի ղեկավարության կարծիքով, այս մրցաշարը կսկսվի «որքան հնարավոր է շուտ»։ Ֆլորենտինո Պերեսը մրցաշարի առաջին նախագահն է[1]։

Սուպերլիգա (ֆուտբոլ)
The Super League
Մրցաշրջանի մանրամասներ
Մասնակիցներ 20
Մրցանակային տեղեր
Մրցաշրջանի վիճակագրություն

Պատմություն խմբագրել

 
 
Լոնդոն (3)
 
Մանչեստեր (2)
 
Միլան (2)>
 
Մադրիդ (2)
 
Սուպերլիգայի հիմնադիր ակումբները քարտեզին

Մրցաշարը ստեղծելու առաջարկները, որին կմասնակցեին աշխարհի լավագույն ակումբները, ստացվել են դեռևս 1998 թվականին, բայց այդ գաղափարը զարգացում չի ստացել[2]։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Սուպերլիգայի հնարավոր հայտի վերաբերյալ տարբեր պարբերականությամբ լուրեր են շարունակել են ի հայտ գալ։ Այսպիսով, 2018 թվականի նոյեմբերին գերմանական Der Spiegel պարբերականը հայտարարել է էլիտար ֆուտբոլային լիգայի հնարավոր ստեղծման մասին[3]։

2021 թվականի ապրիլի 18-ին պաշտոնապես հայտարարվել է Սուպերլիգայի ստեղծման մասին[1]։ Դա արվել է ՈւԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստի նախօրեին, որի նպատակն էր թարմացնել ձևաչափը և սկսած 2024/25 մրցաշրջանից ընդլայնել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգան[4][5]։

Նոր մրցաշարի ստեղծման հայտարարությանը բացասական են արձագանքել ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային ասոցիացիաները և Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆուտբոլային լիգաների բարձրագույն խմբերը։ Այս երկրների ակումբներն են Սուպերլիգայի հիմնադիրները։ ՈւԵՖԱ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ Սուպերլիգայի բոլոր ակումբներին կարգելվի մասնակցել ներքին, եվրոպական և համաշխարհային բոլոր մրցումներին, և այդ թիմերի խաղացողներին կարող է արգելվել խաղալ իրենց ազգային հավաքականներում[6]։ Ֆրանսիայի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներն ու խոշոր լիգաները նույնպես հայտարարություններ են տարածել և Սուպեր լիգայի ստեղծմանը բացասական դիրքորոշում հայտնել[7][8]։ Նմանատիպ բողոք է հայտնել Եվրոպական ակումբների ասոցիացիան (անգլ.՝ ECA - European Club Association)։ Դրա նախագահը՝ Անդրեա Անյելին (ով նաև Սուպերլիգայում մասնակցելու մասին հայտարարած ակումբներից մեկի՝ «Յուվենտուսի» նախագահն է), հեռացել է իր պաշտոնից և դարձել Սուպեր լիգայի փոխնախագահ։ Նոր մրցաշարի բոլոր տասներկու հիմնադիր ակումբները նույնպես դուրս են եկել Եվրոպական ակումբների ասոցիացիայից[9]։ ՖԻՖԱ-ն նաև իր անհամաձայնությունն է հայտնել նոր մրցաշարի հայտի վերաբերյալ[10]։

Այս մրցաշարի մեկնարկից հետո նախատեսվում է ստեղծել կանանց Սուպերլիգա[1][5]։

Հիմնադիր ակումբներ խմբագրել

Տասներկու ակումբներ հռչակվել են Սուպեր լիգայի հիմնադիրներ, ևս երեքը հետագայում կմիանան նրանց։ Թիմերի ցուցակում կան վեց անգլիական ակումբներ, ինչպես նաև երեք իտալական և իսպանական ակումբներ։ Ընդհանուր առմամբ, տասնհինգ թիմեր կհամարվեն Սուպերլիգայի մշտական մասնակիցներ[1][11]։

Ապրիլի 20-ին անգլիական բոլոր վեց ակումբները լքել են Սուպերլիգան։ Սկզբում «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարել է իր դուրս գալու մասին, շուտով այդ օրինակին հերևել են անգլիական մնացած ակումբները[12]։ Ապրիլի 21-ին իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ակումբը[13] և իտալական «Ինտերնացիոնալ»-ը[14] հայտարարեցին Սուպերլիգայից դուրս գալու մասին։

Մրցաշարի ձևաչափ խմբագրել

Մրցաշարին կմասնակցեն քսան թիմ, այդ թվում՝ տասնհինգ հիմնադիր ակումբ։ Մնացած հինգ տեղերը կհատկացվեն ըստ ընտրական մեխանիզմի՝ նախորդ մրցաշրջանի մյուս բոլոր թիմերի արդյունքների հիման վրա։ Մասնակից թիմերը բաժանվելու են տասը ակումբների երկու խմբերի և հանդիպումներ կանցկացնեն շաբաթվա կեսերին, որ կարողանան մասնակցել իրենց ազգային լիգաներին խաղերին։ Յուրաքանչյուր խմբի լավագույն երեք ակումբները կանցնեն փլեյ-օֆֆ փուլ, մինչդեռ յուրաքանչյուր խմբի չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած թիմերը մինչև քառորդ եզրափակիչ փուլ միմյանց հետ կխաղան վերջին երկու տեղերը որոշելու համար։ Քառորդ եզրափակիչներում և կիսաեզրափակիչներում հաղթողները կորոշվեն երկու խաղերի արդյունքներով, իսկ Սուպերլիգայի եզրափակիչը կլինի մեկ խաղ չեզոք դաշտում[1]։

Ֆինանսներ խմբագրել

Այս մրցաշարը ակումբներին տալու է անսահմանափակ վճարներ, որոնք կարող են աճել Սուպերլիգայի եկամտին զուգահեռ։ Կազմակերպությունը նշել է, որ այդ վճարումները ավելի բարձր կլինեն, քան առկա եվրոպական մրցաշարերինը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ ֆինանսական JPMorgan Chase հոլդինգը նախատեսված Սուպեր լիգայի գլխավոր ֆինանսական հովանավորն է[15]։

Ղեկավարություն խմբագրել

Հետևյալ անձինք հաստատվել են Սուպերլիգայի ղեկավարների կողմից[1][11]։

Պաշտոն Անուն Գործունեություն
Նախագահ   Ֆլորենտինո Պերես «Ռեալ Մադրիդ» ակումբի նախագահ
Փոխնախագահ   Անդրեա Անյելի «Յուվենտուսի» նախագահ
Փոխքարտուղար   Ջոել Գլեյզեր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի համանախագահ
Փոխքարտուղար   Ջոն Ուիլյամ Հենրի «Լիվերպուլ» ակումբի սեփականատեր
Փոխքարտուղար   Ստեն Կրոնկե «Արսենալ» ակումբի սեփականատեր

Քննադատություն խմբագրել

ՈՒԵՖԱ-ն և Անգլիայի, Իտալիայի և Իսպանիայի ֆուտբոլային ասոցիացիաները համատեղ հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Սուպերլիգայի ստեղծումը։ ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ այս մրցաշարին մասնակցող բոլոր ակումբները կզրկվեն ազգային, եվրոպական և համաշխարհային մրցաշարերից, և խաղացողները կկորցնեն ազգային հավաքականներում խաղալու իրենց իրավունքը[16]։

Անգլիայի Սուպերլիգայի բոլոր վեց ակումբների երկրպագուների ամենամեծ ասոցիացիաները, ներառյալ «The Arsenal Supporters' Trust»֊ը («Արսենալ»), «Spirit of Shankly»֊ն («Լիվերպուլ»), «Manchester City FC Official Supporters Clubի»֊ը («Մանչեսթեր Սիթի»), «Manchester United Supporters’ Trust»֊ը («Մանչեսթեր Յունայթեդ»), «Tottenham Hotspur Supporters' Trust»֊ը («Տոտենհեմ») և «Chelsea Supporters' Trust»֊ը («Չելսի») նույնպես դատապարտել են Սուպերլիգայի ստեղծումը[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 [https։//thesuperleague.com/press.html «Leading European football clubs announce new Super League competition»] (անգլերեն). The Super League. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. [https։//www.independent.co.uk/sport/football-uefa-winning-super-league-war-1180341.html «Football։ Uefa winning `super league' war»]. The Independent (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2021 թ․ ապրիլի 18-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. [https։//tass.ru/sport/5753181 https։//tass.ru/sport/5753181]
  4. Dunbar, Graham (2021 թ․ ապրիլի 16). [https։//apnews.com/article/europe-switzerland-sports-europe-325d9caf35d51941923a24938a14505d «UEFA set to approve new Champions League format next week»]. Associated Press. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  5. 5,0 5,1 Чемпионат.com, Полина Куимова. [https։//www.championat.com/football/article-4325925-evropejskaya-superliga-chto-eto-takoe-format-chto-budet-s-ligoj-chempionov.html «В Европе утвердили создание Суперлиги. Лиге чемпионов – конец?»]. www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. [https։//www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/0268-12121411400e-7897186e699a-1000/ «Statement by UEFA, the English Football Association, the Premier League, the Royal Spanish Football Federation (RFEF), LaLiga, the Italian Football Federation (FIGC) and Lega Serie A»]. UEFA. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. [https։//www.lfp.fr/Articles/COMMUNIQUÉS/2021/04/18/communique-de-la-fff-et-de-la-lfp «Communiqué de la FFF et de la LFP»] (ֆրանսերեն). Ligue de Football Professionnel. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  8. [https։//www.dfb.de/news/detail/dfb-klar-gegen-konzept-einer-europaeischen-super-league-226662/ «DFB klar gegen Konzept einer europäischen Super League»]. German Football Association. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  9. [https։//www.football-italia.net/169373/agnelli-resigns-eca-president «Agnelli resigns as ECA President»]. Football Italia (անգլերեն). 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  10. [https։//www.reuters.com/world/uk/fifa-disapproves-closed-european-breakaway-league-2021-04-18/ «FIFA disapproves of 'closed European breakaway league'»] (անգլերեն). Reuters. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  11. 11,0 11,1 [https։//www.cbssports.com/soccer/news/european-super-league-latest-breakaway-announcement-news-fifa-uefa-premier-league-reaction-whos-in-out/ «European Super League։ Latest breakaway announcement news; FIFA, UEFA, Premier League reaction; who's in, out»] (անգլերեն). CBS Sports. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  12. «European Super League: All six Premier League teams withdraw from competition» (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ ապրիլի 20.
  13. «Comunicado oficial» (Press release) (իսպաներեն). Club Atlético de Madrid. 21 апреля 2021.
  14. «Comunicato ufficiale di FC Internazionale Milano» (Press release) (իտալերեն). FC Internazionale Milano. 21 апреля 2021.
  15. [https։//www.skysports.com/football/news/11095/12279788/european-super-league-the-key-questions-what-is-it-who-is-involved-how-likely «European Super League - the key questions։ What is it? Who is involved? How likely?»] (անգլերեն). Sky Sports. 2021 թ․ ապրիլի 18. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)
  16. [https։//www.uefa.com/insideuefa/mediaservices/mediareleases/news/0268-12121411400e-7897186e699a-1000--statement-by-uefa-the-english-football-association-the-premier-/ «Statement by UEFA, the English Football Association, the Premier League, the Royal Spanish Football Federation (RFEF), LaLiga, the Italian Football Federation (FIGC) and Lega Serie A»] (անգլերեն). UEFA.com. 2021 թ․ ապրիլի 18. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  17. [https։//www.bbc.com/sport/football/56795811 «European Super League։ Premier League's 'big six' agree to join new league»] (անգլերեն). BBC Sport. 2021 թ․ ապրիլի 19. {{cite web}}: Check |url= value (օգնություն)