Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ (սերբ.՝ Славица Ђукић-Дејановић, հուլիսի 4, 1951, Rača, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի խորհրդարանի նախագահ, Սերբիայի նախագահի պաշտոնակատար։
Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ Славица Ђукић-Дејановић | |
![]() | |
Կուսակցություն՝ | Սերբիայի սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բելգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հոգեբույժ և նախարար |
Ծննդյան օր | հուլիսի 4, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Rača, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն խմբագրել
1976 թվականին ավարտեց Բելգրադի բժշկական ֆակուլտետը` «նյարդահոգեբուժություն» մասնագիտությամբ, 1986 թվականին ստացավ դոկտորական աստիճան։
1990 թվականից` Սոցիալիստական կուսակցության հիմնադրման պահից ի վեր համարվում է դրա անդամ։
2000 թվականի հոկտեմբերից մինչև 2001 թվականի հունվար զբաղեցնում էր այսպես կոչված Սերբիայի անցումային կառավարության Ընտանիքի հարցերով նախարարի պաշտոնը, բազմիցս ընտրվել էր Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության և Սերբիայի Հանրապետության խորհրդարանների պատգամավոր։
2012 թվականի ապրիլի 5-ից, նախագահ Բորիս Տադիչի հրաժարականից հետո, դարձավ պետության ղեկավարի պաշտոնակատար[1][2]։
2012 թվականի հուլիսի 27-ից մինչև 2014 թվականի ապրիլի 27-ը Իվիցա Դաչիչի կառավարությունում զբաղեցնում էր Առողջապահության նախարարի պաշտոնը։
2014 թվականի ապրիլի 16-ից մինչև 2016 թվականի հունիսի 3-ը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Առողջապահության և ընտանիքի հարցերով հանձնաժողովի (խորհրդի) նախագահ, միաժամանակ, 2014 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի օգոստոսը, Սերբիայի հոգեկան հիվանդությունների ամենամեծ կլինիկայի տնօրեն, 2016 թվականի օգոստոսի 11-ից` Սերբիայի կառավարությունում առանց պորտֆելի նախարար, որը պատասխանատու է ժողովրդագրության և բնակչության քաղաքականության համար։
Սերբիայի խորհրդարանի պատգամավոր է, Առողջության և ընտանիքի կոմիտեի (խորհրդի) նախագահ։
Անձնական կյանք խմբագրել
Ամուսնացած է։ Ունի որդի, թոռ և թոռնուհի։ Ապրում է Կրագուևացում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Президент Сербии официально ушёл в отставку»։ РБК։ 4 апреля 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-06-ին։ Վերցված է 2012-04-04
- ↑ Председница Народне скупштине расписала председничке изборе (սերբ.)