Ասպարուխ (բուլղար․՝ Аспарух, մոտ 640 - 701 կամ 700, Դնեպր), Բուլղարիայի խան, ով սերում է Դուլո թագավորական դինաստիիայից[2][3]։

Խան Ասպարուխ
բուլղար․՝ Аспарух
Դրոշ
Դրոշ
(1-րդ) Բուլղարիայի խան
679 - 700
Նախորդող նախորդ իշխանությունից
Հաջորդող Տերվել
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն բուլղարացի
Ծննդյան օր մոտ 640
Ծննդավայր Բուլղարիա Բուլղարական առաջին կայսրություն
Վախճանի օր 701 կամ 700
Վախճանի վայր Դնեպր
Դինաստիա Դուլո դինաստիա
Քաղաքացիություն Բուլղարական առաջին կայսրություն
Հայր Կուբրատ
Զավակներ Տերվել[1]

Համարվում է Բուլղարիայի առաջին կայսրության հիմնադիրը և առաջին միապետը[4][5]։

Կենսագրություն խմբագրել

Ասպարուխը եղել է Բուլղարիայի մեծ խան Կուբրատի երրորդ որդին։ Նրա մահից հետո՝ 665 թվականին, Ասպարուխը հորից ժառանգում է Բուլղարիայի մի մասը, մասնավորապես օնոգոնդուրների ցեղերի բնակվելու տարածքը։

Ասպարուխը ստիպված է լինում պայքարել խազարների դեմ, ովքեր օգտվելով բուլղարների թուլացումից Բուլղարիայի մի հատվածում ստեղծել էին իրենց պետությունը։

Հոր մահից հետո Բուլղարիան բաժանվեց հինգ որդիների միջև։ Ասպարուխը կարծում էր, որ երկրի տարածքային ամբողջականության ապահովման համար անհրաժեշտ էր գտնել նոր դաշնակիցներ։ Այդպիսի դաշնակիցներ են դառնում Ասպարոխի համար Թրակիայում ապրող սլավոնները։

Նրա պլանը հաջողվեց և 679 թվականին Բյուզանդիայից Դոբրոգեայի գրավումից հետո Ասպարուխը իր հսկայական տարածքների վրա հիմնում է Բուլղարական առաջին կայսրությունը և դառնում նորանկախ երկրի առաջին խան։

Այս շրջանում ևս շարունակվում էին բուլղար-բյուզանդական հակասությունները, մասնավորապես Բուլղարիայի համար լուրջ վտանգ էր սպառնում Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IV Ծիրանածինը։ Չնայած դրան ի վերջո Բյուզանդիայի և Բուլղարական կայսրության միջև կնքվում է հաշտություն։

689 թվականին Ասպարուխը խախտում է հաշտության պայմանագիրը և հարձակվում Բյուզանդիայի ենթակայության տակ գտնվող Թրակիայի վրա։ Պատճառն այն էր, որ Հուստինիանոս II-ը քարոզարշավ էր սկսել Մակեդոնիայում, որը դուր չէր գալիս Բուլղարիային։

Նրա նպատակն էր սլավոնական անկախ պետությունների ստեղծելը Փոքր Ասիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lundy D. R. The Peerage
  2. Препогребваме Аспарух и още четирима владетели : : Novinar.net(չաշխատող հղում)
  3. Погребват Аспарух и Кубрат във Велико Търново
  4. ««Болгарская позиция относительно гроба хана Аспаруха», д-р Дориян В. Александров». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 25-ին.
  5. «Болгары», докум. фильм, реж. и сценарист П. Петков, опер. Кр. Михайлов. Производство bTV. 2006 год, Болгария

Գրականություն խմբագրել

  • Иоахим Вернер, «Захоронение в Малом Перещеннине и Кубрат, хан болгарский», газета «Софийские новости», 1985, январь, 9.
  • Бичурин Н. Я., «Собрание сведений».
  • Попов А., «Обзор хронографов русской редакции», 1866.
  • Каховский В. Ф., «Происхождение чувашского народа», 2003.
  • Кури Вантер, «История чувашского народа», Чебоксары, библиотека ж-ла «Ялав» (Знамя), 1990.
  • «Краткая история Болгарии (С древнейших времен до наших дней)», издательство «Наука», Москва, 1987. Мизиев И. М., «История Карачаево-балкарского народа».
  • К. Иречек, «История болгар», Варшава, 1877. Гумилев Л. Н., «Древние тюрки»
  • Евгени Константинов, «Дрезговини», роман, София, «Народна младеж», 1960.
  • Бележити българи (под ред. на Пламен Павлов), т. І. София, «Световна библиотека», 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խան Ասպարուխ» հոդվածին։