Բոռոմիր (անգլ.՝ Boromir), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր կերպարներից մեկը, Դենետոր II-ի և Ֆինդուիլասի ավագ որդին և ժառանգորդը, Ֆարամիրի եղբայրը։

Բոռոմիր
Տեսակմարդ
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը և Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը
Մասն էՄատանու եղբայրության
Սեռարական
Ազգությունմարդ
Բնակության վայրԳոնդոր
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիք41
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2978 թվական
ԾննդավայրԳոնդոր
Մահվան տարեթիվԵ. Դ. 3019 թվականի փետրվարի 26
Մահվան վայրԱմոն Հեն
ԸնտանիքԴենետոր II (հայր)
Ֆինդուիլաս (մայր)
Երեխաներչունի
ԵղբայրՖարամիր
ԿոչումՀրամանատար
ՊաշտոնԳոնդորի զորքերի գլխավոր հրամանատար
Մասնագիտությունթրավոր
Դերը կատարել ենՇոն Բին
 Boromir Վիքիպահեստում

Բոռոմիր անունը նշանակում է. boron՝ «համառ», «հավատարիմ» (սինդ.) և mire՝ «թանկագին քար» (քվ.)[1][2][3]:

«Մատանիների տիրակալը» վեպի Ա Հավելվածում խոսվում է այն մասին, որ Բոռոմիրը կնքվել է ի պատիվ Բոռոմիրի՝ Գոնդորի առաջնորդ Դենետոր I-ի որդու պատվին[4][5]:

Դերը Մատանու պատերազմի ժամանակ

խմբագրել

Բոռոմիրը համարվում էր Գոնդորի զորքերի գլխավոր հրամանատարը; Էլրոնդի խորհրդից առաջ նա և եղբայրը նույն երազն են տեսնում, որտեղ ասվում է, որ Իսիլդուրի անեծքը կարող է հանել միայն ինչ-որ հոբիթ։

Հետևելով երազին՝ Բոռոմիրը մեկնում է Իմլադրիս (Ռիվենդել)՝ մասնակցելու Էլրոնդի խորհրդին և խորհուրդ ստանալու։ Այնտեղից Ե. Դ. 3018 թվականի դեկտեմբերի 25-ին Բոռոմիրը Մատանու եղբայրության հետ մեկնում է արևելք։

Դեռևս Ռիվենդելում Բոռոմիրը պնդում էր, որ Մատանին ոչ թե պետք է ոչնչացնել, այլ օգտագործել Սաուրոնի դեմ։ Այն բանից հետո, երբ Եղբայրությունը լքեց Լորիենը, Բոռոմիրը փորձեց խլել Մատանին Ֆրոդոյից, այնուհետև համոզեց նրան Մատանին միայնակ հասցնել Մորդոր։

Գիտակցելով իր մեղքը՝ Բոռոմիրն անսպասելիորեն հայտնվեց Սարումանի Ուրուկ-հայերի հարձակման մեջ և հոբիթներ Մերրիին և Պիպինին պաշտպանելիս՝ հերոսաբար ընկավ (Ե. Դ. 3018 թվականի փետրվարի 26-ին)։

Մահից առաջ Բոռոմիրը զղջալով Արագորնին խոստովանում է իր հանցանքը։ Թաղվում է նավակում՝ Արագորնի, Լեգոլասի և Գիմլիի կողմից։

Բնութագիր

խմբագրել

Թոլքինը նկարագրում է Բոռոմիրին որպես տիպիկ նումենոր՝ բարձրահասակ (193 սմ)[6], սևահեր և մոխրագույն աչքերով[7]:

Բոռոմիրի բնութագիրը տրված է «Մատանիների տիրակալ»-ի Ա Հավելվածում.

«Դեմքով և հպարտությամբ նա նման էր հորը. այդքանով նրանց նմանությոունն ավարտվում էր։ Ավելի շատ նա հիշեցնում էր արքա Էարմուրին. Էարնուրի պես նա իր համար կին չէր փնտրում և կռիվներում միշտ հաջողակ էր։ Նա ուժեղ էր ու անվախ և նրան չէր վախեցնում ծերությունն ու կռիվների մասին լեգենդները»[4]։

Ադապտացիաներ

խմբագրել
  • Ռալֆ Բակշիի անիմացիոն ֆիլմում Բոռոմիրին հնչյունավորել է Մայքլ Գրեմ Կոքսը։ Առաջին մասում նա պատկերված է բարբարոսական հագուստով և եղջերավոր սաղավարտով, որը բոլորովին չի համընկնում Թոլքինի նկարագրության հետ։
  • "Փիթեր Ջեքսոնի եռագրության մեջ Բոռոմիրի դերը կատարել է Շոն Բինը։ Ի տարբերություն Թոլքինի գրքի տեքստի՝ Բոռոմիրի մահը ցուցադրվում է առաջին ֆիլմի վերջում (Թոլքինը նկարագրում է երկրորդ գրքի սկզբում)։ Ջեքսոնը նաև փոփոխել է Բոռոմիրի արտաքինը. նրա մազերը ֆիլմում բաց կարմիր են, նրա զենքը ի տարբերություն գրքի՝ դաշույն է և լայն սուր։ Երկու ամրոց ֆիլմում Բոռոմիրը ցուցադրվում է միայն հերոսների հուշերում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել