Լեգոլաս
Լեգոլաս (սինդ․ Legolas), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի լեգենդարիումում «Մատանիների տիրակալը» եռագրության գլխավոր կերպարներից մեկը։
Լեգոլաս | |
---|---|
![]() | |
Տեսակ | Միջերկրի էլֆ, fictional prince? և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ստեղծագործություն | «Հոբիտ կամ գնալն ու գալը» «Մատանիների տիրակալը» |
Առաջին հիշատակում | Հոբիտ կամ գնալն ու գալը |
Ներկայացված է | Մատանիների տիրակալը, Հոբիթ։ Սմոգի պարապուտը, Հոբիթ։ Հինգ զորքերի ճակատամարտը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն և Մատանիների տիրակալը. Երկու ամրոց |
Սեռ | արական |
Ազգություն | էլֆ |
Բնակության վայր | Լիխոլեսիե Իթիլիեն |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Մականուն | կանաչ տերև |
Կոչում | Անտառային թագավորության արքայազնը |
Մասնագիտություն | archer |
Դերը կատարել են | Օռլանդո Բլում |
![]() |
Կերպարի մասինԽմբագրել
Լեգոլասը էլֆ է, Տրանդուիլի որդին, որը Հյուսիսային Լիխոլեսիեի արքան է։ Երրորդ դարաշրջանի 3018 թվականին նա եղավ Ռիվենդելում, որտեղ մասնակցեց խորհրդին։ Ավելի ուշ նա դարձավ մատանու եղբայրության անդամ, որտեղ էլֆերի միակ ներկայացուցիչն էր։ Ճանապարհորդության ընթացքում նա ընկերացավ Գիմլի թզուկի հետ։ Լեգոլասի սուր աչքը և նետ ու աղեղից օգտվելու կարողությունը շատ էր օգնում եղբայրությանը։ Բոռոմիրի մահից և եղբայրության բաժանումից հետո Լեգոլասը և Գիմլին մնում են Արագորնի հետ և ուղեկցում նրան մինչև Մատանու մարտը։ Գոնդորում Լեգոլասն առաջին անգամ ծով է տեսնում և լսում ճայերի ձայնը և քանի որ դեռ ցանկանում էր մեկնել հարավ, Արագորնի մահից հետո նավ է շինում և մեկնում ճամփորդության (հնարավոր է Գիմլիի հետ)։
ԾագումԽմբագրել
Չնայած Լեգոլասի անունը պատկանում է անտառային էլֆերին, նա անտառային էլֆ չէ։ Քանի որ մինչ նրա ծնվելը, նրա հայր Տրանդուիլը արդեն թագավորում էր Լիխոլեսիեում, դրա համար էլ նա ստանում է անտառային էլֆի անուն։
Թոլքինը Լեգոլասին քիչ ուշադրություն է դարձրել։ Հայտնի է միայն նրա հոր անունը, իսկ մոր, եղբայրների և քույրերի մասին ոչինչ հայտնի չէ։
ԱրտաքինԽմբագրել
«Էռլոնդի խորհուրդը» գլխում ասվում է, որ Լեգոլասը կրում էր անտառային էլֆերի հագուստ (կանաչ և շագանակագույն)։ Դա համապատասխանում է «Հոբիտ»-ում Լիխոլեսիեի էլֆերի նկարագրության հետ։ Սրանք նրա արտաքինը նկարագրող միակ բառերն են, չհաշված՝ «փայլուն աչքերը»։ Նրա մազերը, հավանաբար, ոսկեգույն են, քանի որ նրա հայրը նկարագրվում է որպես «ոսկեմազ էլֆերի արքա»։ Բոլոր էլֆերի նման նա նույնպես թեթևոտն է և ձիգ, ունի մեղեդային ձայն։
ԱղբյուրներԽմբագրել
- Legolas Greenleaf — Արդայի հանրագիտարան