Բացել գլխավոր ցանկը

Գիմլի (անգլ.՝ Gimli), թզուկ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության գլխավոր հերոսներից մեկը, Մատանու եղբայրության անդամ։

Գիմլի
Տեսակթզուկ
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը և Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը
Մասն էՄատանու եղբայրություն
Սեռարական
Ազգությունթզուկ
Բնակության վայրԿապույտ լեռներ
Էրեբոր
Ագլարոնդի քարանձավներ
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիքանհայտ
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2879 թվական
Մահվան տարեթիվանհայտ
Մահվան վայրանհայտ
ԸնտանիքԳլոյն (հայր)
ՀարստությունDurin's folk?
ԿոչումԱգլարոնդի ղեկավար
Դերը կատարել ենՋոն Ռիս Դևիս
ԵրկիրՄիջերկիր

Բովանդակություն

Անվան ծագումԽմբագրել

Հայտնի չէ, թե ինչ նշանակություն ունի Գիմլի անունը։ Ըստ Թոլքինի՝ այն կարող է առաջացած լինել «գիմ» բառից, որը հին սկանդինավյան պոեզիայում նշանակում է «կրակ»[1][2]:

ԿենսագրությունԽմբագրել

Գիմլին պատկանում է թզուկների ամենահին՝ Երկարամորուքների ռասային, որոնք Կազադ-Դումայի առաջին բնակիչներից են, և հանդիսանում է Դուրինի կրտսեր գծի ժառանգորդ։ Նրան թույլ չեն տվել մասնակցել Էրեբորի արշավին, քանի որ թզուկի համար նա դեռ շատ փոքր էր՝ ընդամենը 62 տարեկան[3]: Այն բանից հետո, երբ թզուկները վերադարձրին Միայնակ Լեռը, Գիմլին հոր հետ սկսեց ապրել Էրեբորում։

Ե. Դ. 3018 թվականին Գիմլին հոր՝ Գլոյնի հետ ուղևորվեց դեպի Ռիվենդել՝ մասնակցելու Էլրոնդի խորհրդին։ Խորհրդում նա ընտրվեց Մատանու եղբայրության անդամ, և 3018 թվականի աշնանը խմբի հետ ուղևորվեց դեպի հարավ։ Ճանապարհին նա և Լեգոլասը ամուր ընկերություն հաստատեցին։

Մատանու Պատերազմից հետո Էրեբորի թզուկների հետ տեղափոխվեց Ագլարոնդի քարանձավ և այնտեղ սկսեց ղեկավարել նրանց։ Արագորնի մահից հետո՝ Չ. Դ. 120 թվականին նա Ծով մեկնեց Լեգոլասի հետ միասին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The Letters of J.R.R. Tolkien» ed. by H. Carpenter; 1995, HarperCollins Publishers; № 297 Drafts for a letter to ‘Mr Rang’, p.382.
  2. Дж. Р. Р. Толкин. Властелин Колец. Часть 3: Возвращение Короля.
  3. «Unfinished Tales»; 1998, HarperCollins Publishers, pp.435.

ԳրականությունԽմբագրել