Համիշխանության մատանի (անգլ.՝ One Ring, Սև խոսվածք՝ Ash nazg), բանասեր և գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի աշխարհահռչակ վիպաշարի կենտրոնական արտեֆակտն է, որին տիրանալու համար է ընթանում պատերազմը։ Այն առաջին անգամ հայտնվում է «Հոբիտ կամ գնալն ու գալը» հեքիաթում։

Համիշխանության մատանին՝ «Մատանիների տիրակալը» գրքի ֆոնին

Մատանու գրվածքը խմբագրել

 
Մատանու վրայի գրվածքը

Համիշխանության մատանու վրա կա Սև խոսվածքով գրություն՝ գրառված թենգվար գրային համակարգով։

Սև խոսվածք․

Ash nazg durbatulûk,
Ash nazg gimbatul,
Ash nazg thrakatulûk
Agh burzum-ishi krimpatul.

Հայերեն․

Մեկ մատանի՝ նրանց բոլորին ղեկավարելու համար,
Մեկ մատանի՝ նրանց գտնելու համար,
Մեկ մատանի՝ նրանց բոլորին բերելու համար
Եւ խավարի մեջ կապելու։

Այս քառատողը գալիս է հետեւյալ բանաստեղծությունից, որը բերվում է որպես «Մատանիների տիրակալը» գրքի բնաբան եւ նկարագրում է բոլոր 20 Իշխանության մատանիները

Three Rings for the Elven-kings under the sky,
Seven for the Dwarf-lords in their halls of stone,
Nine for Mortal Men doomed to die,
One for the Dark Lord on his dark throne
In the Land of Mordor where the Shadows lie.
One Ring to rule them all, One Ring to find them,
One Ring to bring them all and in the darkness bind them
In the Land of Mordor where the Shadows lie.