Մերիադոկ Բրենդիբակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մերիադոկ (Մերրի) Բրենդիբակ (անգլ.՝ Meriadoc Brandybuck, թարգմանության տարբերակները՝ Բրենդիսկոկ, Բրենդիզայկ, Կռոլչինս) հոբիթ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր կերպարներից մեկը, Մատանու եղբայրության անդամ։
Մերիադոկ Բրենդիբակ | |
---|---|
Տեսակ | Հոբիտներ և կինոհերոս |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ստեղծագործություն | «Մատանիների տիրակալը» |
Առաջին հիշատակում | «Մատանիների տիրակալը» |
Ներկայացված է | Մատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանու եղբայրությունը և Appendices of The Lord of the Rings? |
Մասն է | Մատանու եղբայրություն |
Սեռ | արական |
Ազգություն | հոբիթ |
Քաղաքացիություն | Շիր |
Բնակության վայր | Բակլբերի, Շիր |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Տարիք | 104 |
Ծննդյան տարեթիվ | Ե. Դ. 2982 թ. |
Ծննդավայր | Շիր |
Մահվան տարեթիվ | Չ. Դ. 65 թ. |
Մահվան վայր | Գոնդոր |
Ընտանիք | Սարադոկ Բրենդիբակ (հայր) Էսմերալդա Տուկ (մայր) |
Հարստություն | Brandybuck Clan? |
Մականուն | Մերրի, Կալիմակ Բրանդագամբա |
Կոչում | Մաքլենդի տիրակալ |
Պաշտոն | Ռոհանի արքայի զինատար |
Մասնագիտություն | թրավոր |
Դերը կատարել են | Դոմինիկ Մոնահան |
Երկիր | Միջերկիր |
Անվան ծագում
խմբագրել«Բրենդիբակ» ազգանունը բաղկացած է երկու արմատից. բրենդի արմատը ծագում է Բրենդիվայն (անգլ.՝ Brandywine) գետի անվանումից, ընդ որում բրենդի արմատը նշանակում է սահման, բակ-ը հին անգլերենում նշանակում է bucc (եղջերու) կամ bucca (այծ)։
Կենսագրություն և Մասնակցություն Մատանու պատերազմին
խմբագրելՄերիադոկ Բրենդիբակը ծնվել է Միջերկրի Երրորդ Դարաշրջանի 2982 թվականին, Սարադոկ Բրենդիբակի (Բաքլենդի տիրոջ) և Էսմերալդա Տուկի ընտանիքում՝ այդպիսով հանդիսանալով Պերեգրին Տուկի երկրորդական եղբայրը և մորական կողմից Բիլբոյի ու Ֆրոդոյի հեռու ազգականը։
Մերրին, չհաշված Բեգինսներին, հոբիթներից միակն էր, ով լիովին գիտակցում էր Մատանու ազդեցության վտանգը։ Լինելով համարձակ և զգույշ՝ նա սեփական կամքով որոշում է օգնել Ֆրոդոյին հեռանալ Շիրից և անձամբ դառնում է նրա ուղեկցողը՝ Սեմուայզ Գեմջիի և Պիպինի հետ։
Էլրոնդի խորհրդում, իր երեք ազգակիցների հետ, նա ընդգրկվում է Մատանու եղբայրության մեջ և Ռիվենդելից ուղևորվում Պարտ Գալեն, որտեղ Պիպինի հետ առևանգվում է Սարումանի օրկերի կողմից։ Մի քանի օր անց նրան և Պիպինին հաջողվում է փախչել օրկերից և հանդիպել էնթերին, որոնց հետ մասնակցում են էնթերի արշավին դեպի Իզենգարդ։
Իզենգարդի ավերակներում նա առաջին անգամ ծանոթանում է Ռոհանի արքա Թեոդենի հետ և անկեղծորեն զարմանում է նրա հարգալից վերաբերմունքի վրա դեպի հոբիթները։ Այնուհետև նրա զարմուհի Էովինի հետ թաքու մասնակցում է Գոնդորի մարտին և այնտեղ ծանր վիրավորվում։ Նրան կարողանում է փրկել միայն Արագորնը։
Մատանու պատերազմից հետո Մերրին ընկերների հետ վերադառնում է Շիր, որտեղ մասնակցում է հոբիթների ապստամբությանն ընդդեմ Սարումանի բռնապետության։ Ապստամբները հաղթում են և Մերրին ու Պիպինը դառնում են զորահրամանատարներ։
Հոր մահից հետո՝ Չ. Դ. 12 թվականին նա դառնում է Բաքլենդի տերը։ 64 թվականին նա Պիպինի հետ հանձնում է իր պարտականությունները և ուղևորվում ճամփորդության դեպի Ռոհան և Գոնդոր։ Մեկ տարի անց նրանք մահանում են Գոնդորում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Մերրին imdb.com կայքում Արխիվացված 2016-06-02 Wayback Machine