Հոբիթներ
Հոբիթներ (անգլ.՝ Hobbit), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի նկարագրած Միջերկրի ժողովուրդներից մեկը։ Հոբիթները նրա գրած «Հոբիթ կամ գնալն ու գալը», «Մատանիների տիրակալը» ստեղծագործությունների կենտրոնական կերպարներն են։
Հոբիթներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | Միջերկրի ռասա և գեղարվեստական էթնոխումբ |
Հեղինակ | Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին |
Ներկայացված է | Հոբիթը |
Հրարած տիեզերքից | Տոլկինի լեգենդարիում |
Երկիր | Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորություն |
![]() |
Բառի ծագումըԽմբագրել
«hob» բառը հին անգլերենում նշանակում է փոքրիկ, ուրախ էլֆ կամ փերի։ Որոշ ընթերցողներ «hobbit» բառը կապում էին «rabbit» («ճագար») անգլերեն բառի հետ, կամ նույնիսկ «լատ. homo» + «rabbit», այսինքն՝ «մարդ-ճագար»։ Սակայն Թոլքինը այդ տարբերակը բացառեց իր ընթերցողներին ուղղված նամակներում[1]։
ԱրտաքինըԽմբագրել
Հոբիթները կարճահասակ ժողովուրդ են՝ մարդու հասակի կեսով (մոտավորապես 90 սմ)։ Ի տարբերություն Թզուկների՝ հոբիթները չունեն մորուք։ Նրանք հագնում են վառ գույնի զգեստներ (հիմնականում դեղին և կանաչ), կոշիկներ չեն հագնում, քանի որ նրանց ոտքերն ունեն հաստ մաշկ և խիտ մազածածկույթ։ Գլխի մազերը շատ են և գանգուր։ Ձեռքերի մատները երկար են, դեմքերը՝ ծիծաղկոտ և ուրախ. նրանք ծիծաղում են բավականին շատ, մանավանդ ճաշից հետո (որը նրանք ունենում են օրվա մեջ երկու անգամ)։ Հոբիթները կարողանում են արագ անհետանալ և անձայն տեղաշարժվել, նաև առանց վրիպելու օգտվում են նետից և աղեղից։
Հայտնի հոբիթներԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Логика сказочного образа. Примечания хранителя. Letters, 319
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հոբիթներ կատեգորիայում։ |