Արագորն (սինդ․ Aragorn), Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի գլխավոր հերոսներից մեկը, Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության առաջին արքան։

Արագորն
ՏեսակMiddle-earth man? և կինոհերոս
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն, Մատանիների տիրակալը. Երկու ամրոց, Սիլմարիլիոն և Appendices of The Lord of the Rings?
Սեռարական
Ազգությունմարդ
Բնակության վայրԷրիադոր, Ռիվենդել
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիք210
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2931 թ. մարտի 1
Մահվան տարեթիվՉ. Դ. 210 թ.
ԸնտանիքԱրվեն
ԵրեխաներԷլդարիոն
ՄականունՕտարական, Իսիլդուրի հաջորդ, Տելկոնտար, Թափառաշրջիկ, Դունադան, Թորոնգիլ, Էստել
Կոչումարքա
ՊաշտոնԳոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքա
Մասնագիտությունթրավոր և զորավար
Դերը կատարել ենՎիգգո Մորտենսեն
 Aragorn Վիքիպահեստում

Անուններն ու մականունները

խմբագրել

Սինդարինում Արագորնը նշանակում է «պաշտելի արքա» (revered king)։

Օտարական/Թափառաշրջիկ անգլ.՝ Strider, մականուն, որը տվել էին Արագորնին հյուսիսային Միջերկրի բնակիչները, երբ նա հետախույզների առաջնորդն էր։

Դունադան (Dúnadan), այսպես էին անվանում նրան Ռիվենդելում։

Թորոնգիլ (Thorongil), անուն, որը օգտագործել է Արագորնը 2957-2980 թթ.: Այն նշանակում է Աստղային Արծիվ։

Էստել, այսպես էր նրան կոչում Էլրոնդը մանուկ հասակում։ Այսպես Արագորնին անվանեցին մինչև քսան տարեկանը, երբ նա իմացավ իր իրական անունը։ Էլֆերենից թարգմանաբար նշանակում է «հույս»։

Կենսագրություն

խմբագրել

Ծնունդը և մանկությունը

խմբագրել

Արագորն 2-րդը (անվանվել է ի պատիվ իր նախորդներից Արագորն 1-ինի) Արատորն 2-րդի և Գիլրաէնի որդին, ծնվել է Ե. Դ. 2931 թ.-ի մարտի 1-ին։ Արագորն 2-րդը Իսիլդուրի 39-րդ ժառանգն էր, Մատանու պատերազմից հետո՝ Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքան։ Արվենի ամուսինը, Էլդարիոնի և մի քանի աղջիկների հայրը։

Երբ Արագորնը երկու տարեկան էր, նրա հորը սպանեցին օրկերը։ Նա մեծանում է Ռիվենդելում, Էլրոնդի մոտ։ Նրա մոր ցանկությամբ, գաղտնի էր պահվում նրա ինքնությունը, նույնիսկ իրենից, մինչև՝ Ե. Դ. 2951 թ.:

Գործունեությունը մինչև Մատանու պատերազմը

խմբագրել

20 տարեկանում Արագորնը իմանում է իր իսկական անունը։ Նույն թվականին Արագորնը հանդիպում է և սիրահարվում Արվենին, Էլրոնդի 2700-ամյա դստերը։ Նրա հետ խոսակցությունից հետո Արագորնը 30 տարով լքում է Ռիվենդելը։

Ե. Դ. 2956 թ. հանդիպում է Գենդալֆին և ընկերանում նրա հետ։

2980 թ. նա նորից հանդիպում է Արվենին, որը հրաժարվում է իր անմահ կյանքից հանուն Արագորնի։ Էլրոնդը, վախենալով, որ նրանց ամուսնությունից հետո այլևս դստերը չի տեսնի, պայման է կապում Արագորնի հետ, որ նրանք կամուսնանան միայն այն դեպքում, երբ Արագորնը կդառնա Արնորի և Գոնդորի արքան։

Մասնակցությունը Մատանու պատերազմին և գահին հաստատվելը

խմբագրել

Ե. Դ. 3018-3019 թթ. Արագորնը մասնակցեց Մատանու պատերազմին։ 3018 թ. նա դարձավ Մատանու եղբայրության անդամ։ Բոռոմիրի մահից հետո նա Լեգոլասի և Գիմլիի հետ ուղևորվում է ազատելու գերի հոբիտներին։

Ե. Դ. 3019 թ. մայիսի 1-ից սկսած՝ Գոնդորի և Արնորի Միացյալ Թագավորության արքա։ Նույն թվականին ամուսնացավ Արվենի հետ և ապրեց նրա հետ 120 տարի։

Մահացավ Չ. Դ. 120 թ.: Նրան հաջորդեց իր որդի Էլդարիոնը։

Գրականություն

խմբագրել
  • Королёв К. Энциклопедия «Толкин и его мир». — Москва: Локид-Пресс, 2005. — С. 29. — 494 с. — 7100 экз. — ISBN 5-98601-018-3
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագորն» հոդվածին։