Բոլշևիկներ (նկար)
Բոլշևիկներ (ռուս.՝ Большевики. Красноармеец, отнимающий хлеб у ребёнка», «Большевики. Солдаты Троцкого отнимают у мальчика хлеб, «Բոշևիկներ։ Երեխայից հաց խլող կարմիրբանակայինը», «Բոլշևիկները։ Տրոցկու զինվորները խլում են հացը տղայից»), ռուս նկարիչ Իլյա Ռեպինի նկարներից՝ նկարված 1918 թվականին։
![]() | |
տեսակ | նկար |
նկարիչ | Իլյա Ռեպին |
տարի | 1918 |
բարձրություն | 125 |
լայնություն | 89 |
նյութ | յուղ և կտավ |
գտնվում է | Constantine Palace? |
հավաքածու | Constantine Palace? |
պատվիրատու | Դմիտրի Շերեմետև |
Ծանոթագրություններ |
ՆախապատմությունԽմբագրել
1899 թվականին հայտնի ժանրային նկարիչ և դիմանկարիչ Իլյա Ռեպինը ձեռք է բերել իր անունը սիրուհի Նատալյա Նորդմանի միջոցով, որի համար լքել է կնոջն ու չորս երեխաներին, Կուոկալա գյուղի հողամասում, Ֆիննական ծոցի մոտ, Ֆինլանդիայի մեծ իշխանությունում, որն այդ ժամանակ ռուսական կայսրության մաս էր կազմում։ 1903 թվականին նկարիչը տեղափոխվում է սեփական կալվածատիրական տուն, որին տալիս է «Պենատներ» անվանումը՝ ի պատիվ հռոմեական տան աստվածների։ Փետրվարյան հեղափոխությունը Ռեպինը դիմավորում է ուրախությամբ, իսկ Հոկտեմբրեյանը, համառորեն աշխատելով, նույնիսկ մտքում չի էլ պահում, չնայած որ այդ ժամանակ ապրում էր Պետրոգրադում։ Հեղափոխությունից հետո Ռեպինը մնում է առանց քաղաքացիության, քանի որ նրա տունը մնացել էր արդեն անկախացած Ֆինլանդիայի սահմաններում, որտեղ նա ապրել էր նանսենյան անձնագրով։ Չնայած խորհրդային արվեստի կազմակերպությունների և պաշտոնյաների, այդ թվում՝ Իսահակ Բրոդսկու և Կլիմենտ Վորոշիլովի խնդրանքներին, Ռեպինը չի վերադառնում հայրեինք, սակայն հայտնվում է ֆինլանդական կենտրոնական ոստիկանության մշտական կիզակետում՝ հակակոմունիստական խուճապից ելնելով։ Նրա գույքն ու ունեցվածքը ազգայնացվել են, իսկ ամենահայտնի աշխատանքերը մնացել են Խորհրդային Ռուսաստանում, որտեղ օգտագործվում էին քարոզչության մեջ և մեկնաբանվում իբրև սոցիալիստական ռեալիզմի լավագույն օրինակներ, մինչդեռ գաղափարախոսության տեսանկյունից անհարմար է եղել[1][2][3][4]:
Ստեղծման պատմությունԽմբագրել
Ռեպինը այն նկարել է 1918 թվականին[5], բայց չի ավարտել[6]։ Ըստ ժամանակակիցների հիշողությունների՝ նկարիչը «Բոլշևիկները» համարել է դարաշրջանի կտավ, որը հաճախ արտահայտել է խորհրդային սցենարով նկարների պահանջարկի առկայությունը թե՛ ֆինների եւ թե՛ արտագաղթողների միջև, որը Ռեպինին բերում է լավ և կայուն եկամուտ[2]։ Նա մահանում է 1930 թվականին և թաղվել Կուոկալայում։ 1944 թվականին Ռեպինի կալվածատունը, որտեղ եղել է Ֆինլանդիայի հրամանատարության շտաբը, ոչնչացվել է սովետական երկրի հրետանու դեմքերի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուոկալան անցել է ԽՍՀՄ-ին, իսկ հետո նկարչի պատվին անվանվել է Ռեպինո։ Նկարչի տունը վերակառուցվել է Ռեպինի իրերի օգնությամբ, որոնք արտահանվել էին Լենինգրադի պատերազմից առաջ[1]։ «Բոլշևիկները»[7] հայտնի են նաև որպես «Բոշևիկները։ Երեխայից հաց խլող կարմիրբանակայինը»[5] և «Բոլշևիկները։ Տրոսկի զինվորները խլում են հացե տղայից»[2], երբեք և ոչ մի տեղ չի ցուցադրվել, նաև չի հայտնվել կատալոգներում[5][7]։
ԿառուցվածքԽմբագրել
125 × 89 սմ չափսերով նկարը պատկերվել է յուղաներկով կտավի վրա[8]։ «Բոլշևիկները» պատկերում են գյուղացու սուր, տհաճ, խղճուկ ճնշումը. թե ինչպես են նոր, խորհրադային իշխանության ներկայացուցիչները, արտահայտված կոլեկտիվ հաստամռութ «ժողովրդական վրեժխնդրում», խլում են երեխայի ձեռքից հացը[2][7][9][10]։ Նկարի սյուժեն, ինչպես պնդում է Եվգենի Պչելովը, ոգեշնչված է եղել «պատմություն այն մասին, թե ինչ է կատարվում Պետրոգրադում»[4]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից և հարկադիր արտագաղթի առաջին տարվա զրկումից հետո Ռեպինը կտրուկ փոխում է իր ստեղծագործության ուղղությունը հակամիապետականից մինչև հակասովետական, շարունակելով, միայն, խոսովանաեցնել հակասահմանադրական դավանանքը և ամուր մնալ այն համոզմունքին, որ «մարդկության համար ամենաօգտակար և շահավետ գաղափարը, եթե այն իշխանության կողմից ներկայացվում է ենթարկված երկրում, շատ արագ կլինի Աստծո պատիժը ժողովրդին»[2]։ Միխայիլ Կամենսկու խոսքերով, «Բոլշևիկները» «վախենալու, հսկայական պատմական կարևորության կտավ է»[11]։
ՃակատագիրԽմբագրել
Որոշ ժամանակ «Բոլշևիկները» գտնվել է ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուում, իսկ հետո Ռստրոպովիչի Վիշնևսկյան հավաքածուում[5]։ Թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը և օպերային երգչուհի Գալինա Վիշնևսկայան 1874 թվականի՝ ԽՍՀՄ-ից իրենց ստիպված դուրս գալուց 30 տարի անց, հավաքում են հավաքածու[12][13][14]:2007 թվականին Ռստրոպովիչի Վիշնևսկյան հավաքածուն իրենց փարիզյան և լոնդոնյան բնակարաններից հանվում է Լոնդոնի Sotheby’s աճուրդի[11][14]։ Նախատեսվում էր սեպտեմբերի 18-19-ին աճուրդի ընթացքում ավելի քան 450 աշխատանքներից վաստակել 13-20 մլն ֆունտ ստեռլինգ[15][16]։ Հատկանաշական է, որ «Բոլշևիկների» գնահատումն արժեցել է 300-500 հազար ֆունտ[17]։ Աճուրդի առաջին օրը ռուս օլիգարխ Ալիշեր Ուսմանովը գնում է ամբողջ հավաքածուն՝ մաս-մաս վաճառումը կանխելու և այն Ռուսաստանին վերադարձնելու նպատակով, որի համար նա ստացել է Վիշնևսկայի թույլտվությունը, ով, սակայն, կարող էր ավելի մեծ գումար բերել[7][12][18][19][20]։ Վիշնևսկայի որոշման հիմնական փաստարկը հավաքածուհի հետագա փոխանցումն էր ռուսկաան պետության սեփականությանը, որը հավաստիացնում է Ուսմանովին և Դաշնային մշակույթի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկին[21][22]։ Այդ պատճառով էլ աճուրդի գումարը չի հայտնաբերվել կողմերի և աճուրդի տան համաձայնությամբ[23]։ 2007 թվականի վերջին Ռեպինի Վիշնևսկյան հավաքածուն ամբողջությամբ բերվում է Ռուսաստան[24], այդ թվում 22 նկար Ռեպինից, որոնց մեջ էր նաև «Բոլշևիկները»[7]։ Հավաքածուհի իրավունքն ունենալու համար պայքարում էին Էրմիտաժը Ռուսական և Պուշկինի թանգարանը[23], սակայն որոշվում է, որ այն ամբողջությամբ ցուցադրվելու է Սանկտ Պետերբուրգում վերջերս վերականգնված Կոնստանտինովսկու պալատում՝ այդպիսով ստանալով իր առաջին մշտական ցուցահանդեսը[25]։ Ցուցահանդեսը բացվել է 2008 թվականին, անձամբ ՌԴ-ի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից[26]։ «Բոլշևիկները», ինչպես և Ռեպինի մյուս աշխատանքները, ներկայաումս ցուցադրվում են Կոնստանտինովսկու պալատի առանձին դահլիճում[27]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Michael Amundsen (20 февраля 2013)։ «Repin: A Russian Master’s Life and Work in Finland, Kadriorg Art Museum, Estonia»։ Financial Times։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Сергей Андреев (21 октября 2014)։ «Почему великий художник Илья Репин так и не вернулся на родину»։ РБК։ Վերցված է 2 мая 2017
- ↑ Арья Паананен (9 сентября 2017)։ «Борьба за Илью Репина: СССР хотел, чтобы известный художник вернулся из Финляндии»։ Ilta-Sanomat[en] (ИноСМИ.ру)։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 4,0 4,1 Пчелов, 2012, էջ 238
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Красноармеец, отнимающий хлеб»։ Моя Москва։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Большевики»։ Газета «Звезда Поволжья»։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Елена Ямпольская, Андрей Реут (17 сентября 2007)։ «Усманов вернул в Россию "Большевиков"»։ Известия։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Bolsheviks. Repin»։ Artnet։ Վերցված է 2 мая 2017
- ↑ Николай Ямской (8 августа 2009)։ «Ветры революции»։ Журнал «Антураж»։ Վերցված է 3 июня 2017
- ↑ Zoe Strimpel (14 сентября 2007)։ «Art of Tsarist Russia on Block»։ The New York Sun[en]։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 11,0 11,1 Саша Денисова (2 сентября 2007)։ «Торг уместен. Михаил Каменский: «Этот аукцион может улучшить отношения России и Великобритании»»։ Огонёк։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 12,0 12,1 «В Константиновском дворце под Петербургом открывается выставка коллекции Ростроповича-Вишневской»։ Интерфакс։ 12 мая 2008։ Վերցված է 2 мая 2017
- ↑ Татьяна Маркина (13 июня 2007)։ «"Сокровище ангелов" меняет владельца. Галина Вишневская выставляет семейную коллекцию на Sotheby`s»։ Коммерсантъ։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 14,0 14,1 Наталья Голицына (14 сентября 2007)։ «Коллекция Ростроповича и Вишневской выставлена на Sotheby’s»։ Радио Свобода։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Коллекция Мстислава Ростроповича и Галины Вишневской выросла в цене»։ Коммерсантъ։ 9 августа 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ Надежда Данилевич (13 сентября 2007)։ «Сокровища Вишневской и Ростроповича: что уйдет с молотка?»։ Московский комсомолец։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Bolshevics. Repin. Lot 250»։ ArtValue.com։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Коллекция великого маэстро не достанется государству»։ НТВ։ 18 сентября 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Алишер Усманов выкупил коллекцию для России»։ НТВ։ 17 сентября 2009։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Усманов купил коллекцию Ростроповича до аукциона»։ BBC Russian։ 17 сентября 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Миллиардер Усманов подтвердил, что передаст коллекцию Ростроповича государству»։ NEWSru.com։ 18 сентября 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Усманов купил коллекцию Ростроповича и Вишневской по просьбе Роскультуры»։ Lenta.ru։ 18 сентября 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ 23,0 23,1 «Музеи поборются за сокровище Вишневской»։ НТВ։ 18 сентября։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Финал коллекционной интриги»։ НТВ։ 28 декабря 2007։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Сокровища русского искусства предстали во всем великолепии»։ НТВ։ 16 апреля 2008։ Վերցված է 2 мая 2017
- ↑ Александр Садчиков (13 мая 2008)։ «Коллекция Ростроповича и Вишневской обрела новый дом»։ Известия։ Վերցված է 2 мая 2017
- ↑ «Графика И.Е. Репина в коллекции Константиновского дворца»։ Константиновский дворец։ Վերցված է 2 мая 2017
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բոլշևիկներ (նկար) կատեգորիայում։ |