Ալիշեր Ուսմանով
Ալիշեր Բուրխանովիչ Ուսմանով (ուզբ.՝ Alisher Usmonov, սեպտեմբերի 9, 1953 կամ 1953[1], Չուստ, Նամանգանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4]), ուզբեկական ծագմամբ ռուսական բիզնես մագնատ։ Ըստ 2015 թվականի Ֆորբս ամսագրի տվյալների՝ Ուսմանովը ճանաչվել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը՝ 14,7 մլրդ ԱՄՆ դոլար կարողությամբ և աշխարհի 58-րդ ամենահարուստ մարդը[13]։ 2013 թվականի դեկտեմբերին Բլումբերգի՝ աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը՝ 19.6 մլրդ ԱՄՆ դոլարով[14]։ 2014 թվականի մայիսին The Sunday Times-ը նրան ճանաչել է Միացյալ Թագավորության երկրորդ ամենահարուստ մարդը՝ 10.65 մլրդ ֆունտ կարողությամբ[15]։
Ալիշեր Ուսմանով ուզբ.՝ Alisher Burxonovich Usmonov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1953 (71 տարեկան) կամ 1953[1] |
Ծննդավայր | Չուստ, Նամանգանի մարզ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3][4] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մայրենի լեզու | ուզբեկերեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1976), ՌԴ կառավարությանը կից ֆինանսական համալսարան (1997) և Academy of Finance? |
Մասնագիտություն | գործարար, ձեռնարկատեր, ներդրող, ֆունկցիոներ և մեկենաս |
Աշխատավայր | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Խաղաղության պաշտպանության սովետական կոմիտե, Գազպրոմինվեստհոլդինգ և Russian Union of Industrialists and Entrepreneurs?[5] |
Ամուսին | Իրինա Վիներ[6] |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Navalny 35? և ՀամԼԿԵՄ |
Alisher Usmanov Վիքիպահեստում |
Ուսմանովն իր կարողությունը վաստակել է մետաղի և հանքերի շահագործումից ու ներդրումներից[16]․ ռուսական արդյունաբերական կոնգլոմերատ Մետալոինվեստի ամենամեծ բաժնետերն է, որը 2006 թվականին միացավ Գազմետալ բաժնետիրական ընկերության հետ[17]։
Նրան է պատկանում նաև Կոմերսանտ հրատարակչությունը։ Ռուսաստանի երկրորդ ամենամեծ շարժական հեռախոսակապի՝ Մեգաֆոնի և Mail.ru խմբի համասեփականատերն է[18]։ Վերջինս ռուսախոս աշխարհում համարվում է ամենամեծ ինտերնետ ընկերությունը[19], որին պատկանում են Օդնոկլասսնիկի, Վկոնտակտե և այլ հայտնի վեբ պորտալների բաժնեմասեր։
Ուսմանովը Digital Sky Technologies ("DST") հիմնադրամի ամենամեծ ներդրողն է․ բաժնեմասեր ունի նաև մի շարք միջազգային տեխնոլոգիական ընկերություններում[20]։
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է, ներդրումներ է կատարել սուսերամարտին վերաբերող ծրագրերում և նպաստել սուսերամարտի զարգացմանն ամբողջ աշխարհում[21] He is also a shareholder in Arsenal Football Club.[22][23]։ Բաժնեմաս ունի նաև Արսենալ ֆուտբոլային ակումբում։
2008 թվականի փետրվարին Մետալոինվեստը դարձավ Մոսկվայի ֆուտբոլային թիմի՝ Դինամոյի հովանավորը[24][25]։ Խաղացողների շապիկներին Xerox Corporation-ի փոխարինեց Մետալոինվեստ գրուպը, որը 7 մլն ԱՄՆ դոլարանոց գործարքի մաս էր կազմում[26]։
1994-1998 թվականներին Ուսմանովը միջբանկային ներդրումային և ֆինանսական «Ինտերֆին» ընկերության ղեկավարությամբ գազի դիմաց պարտքեր է հավաքել։ 1990-ականների վերջին Ուսմանովը հանդիպեց Ռեմ Վյախիրևին. Իրենց ջանքերն ու ֆինանսները միավորելով՝ «Գազպրոմը» և «Ինտերֆինը» ձեռք բերեցին վերահսկիչ բաժնետոմսեր Օսկոլի էլեկտրամետաղագործական գործարանում (OEMK) և Լեբեդինսկու լեռնահանքային և վերամշակող գործարանում՝ դրանք համախմբելով Gazmetall-ում։ 2002 թվականին Ուսմանովի «Ինտերֆինը» գնեց «Գազպրոմի» մասնաբաժինը այս ընկերությունում և դարձավ միակ վերահսկիչ բաժնետերը։ 2005 թվականին Ուսմանովը Վասիլի Անիսիմովի հետ Բորիս Իվանիշվիլիից ձեռք բերեց Միխայլովսկի ԳՕԿ-ն։ 2006 թվականին նշված բոլոր ակտիվները համախմբվել են «Մետալոինվեստ»-ում, որի համասեփականատերերն են դարձել Անիսիմովը և Վլադիմիր Սկոչը[27][28][29] Ուսմանովի հետ (որին բաժնետոմսերը փոխանցվել են 1999 թվականին նրա որդու՝ Անդրեյ Սկոչի անունով[30][31][32] ։ դարձել է Պետդումայի պատգամավոր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.mining-journal.com/fifth-column/fifth-column-article?SQ_DESIGN_NAME=print_friendly
- ↑ 3,0 3,1 3,2 http://russia-ic.com/people/business_law/u/120
- ↑ 4,0 4,1 4,2 http://fie.org/fie/history/presidents
- ↑ https://www.rbc.ru/business/23/01/2023/63ce53d09a79476a0fa25bc2
- ↑ https://web.archive.org/web/20131002064119/http://www.forbes.com/forbes/2010/0329/billionaires-2010-europe-usmanov-internet-media-hard-man-of-russia.html
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.03.2004 г. № 365 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Усманов, Алишер Бурханович
- ↑ Указ Президента Российской Федерации от 06.07.2013 г. № 608 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 11.06.2016 г. № 282 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 08.09.2008 г. № 524-рп «О награждении Почетной грамотой Президента Российской Федерации Усманова А. Б.»
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/339961
- ↑ «Alisher Usmanov». Forbes.
- ↑ «Bloomberg Billionaires Index». Bloomberg LP. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «'Rich List' counts more than 100 UK billionaires». BBC News. 2013 թ․ մայիսի 11. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Alisher Usmanov». Forbes. 2007 թ․ օգոստոսի 3.
- ↑ Metalloinvest History
- ↑ «Digital Sky Technologies ("DST") Changes Name to Mail.ru Group | Business Wire». www.businesswire.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Mail.Ru Group: Main. Corp.mail.ru. Retrieved on 18 December 2012.
- ↑ «USM Holdings – Internet». Usm-group.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ Russian Capitalist Wiki contributors, "Alisher Usmanov" Արխիվացված 2013-11-12 Wayback Machine. Russian Capitalist Wiki. Retrieved 19 March 2014.
- ↑ «Usmanov Gunning for Bigger Arsenal Share». St Petersburg Times. 2007 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ Arsenal stakeholder aims to boost share Արխիվացված 2007-12-06 Wayback Machine, Russia Today TV, TV Novosti, Moscow, 9 January 2007. Retrieved: 4 June 2008.
- ↑ James Appell (2008 թ․ օգոստոսի 14). «Kiev make mincemeat of Spartak». ESPN Soccernet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Franklin Mossop, Lawrence Booth and Matthew Cunningham (2003 թ․ մայիսի 8). «Men behaving badly». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Usmanov Funds Dynamo Moscow, Sports, Moscow News Weekly (28 February 2008). Accessed 16 April 2008. (չաշխատող հղում)
- ↑ Биография депутата и благотворителя Андрея Скоча. Об успешной предпринимательской деятельности с 1996 года и создании фонда «Поколение». 2023 | Узнай Всё (uznayvse.ru)
- ↑ Президент благотворительного фонда Андрей Скоч. Досье | Справка | Вопрос-Ответ | Аргументы и Факты (aif.ru)
- ↑ Андрей Скоч: бизнесмен, парламентарий, благотворитель. Россия и мир. JustMedia.ru
- ↑ Скоч Андрей: биография, политическая карьера, благотворительность (abireg.ru)
- ↑ Скоч Андрей Владимирович: карьера в Госдуме и благотворительность | Агентство деловых новостей "Бизнес-вектор" (business-vector.info)
- ↑ Андрей Скоч (pg21.ru)
Արտաքին հղումներ
խմբագրել- Russian Capitalist Wiki Profile Արխիվացված 2013-11-12 Wayback Machine (անգլ.)
- Хелен Дэвис. Лига миллиардеров Արխիվացված 2016-04-16 Wayback Machine (ռուս.)