Քարոզչությունը ԽՍՀՄ-ում

Քարոզչությունը ԽՍՀՄ-ում կամ խորհրդային քարոզչություն, կոմունիստական կուսակցության գծի առաջխաղացման համար աշխատող և մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսության վրա հիմնված կոմունիստական քարոզչություն Խորհրդային Միությունում։ Համատարած գրաքննությամբ հասարակություններում քարոզչությունը խստորեն և ակտիվորեն պահպանվում էր։ Քարոզչությունը նման հասարակություններում թափանցում էր նույնիսկ հասարակական և բնական գիտությունների ոլորտ, ստեղծելով լիսենկոիզմի նման բազմաթիվ կեղծ գիտական տեսություններ, մինչդեռ իրական գիտության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գենետիկան, կիբեռնետիկան և համեմատական լեզվաբանությունը դատապարտված և արգելված էին որպես «բուրժուական գիտություններ»։ «Բռնաճնշելով ճշմարտությունը, կեղծիքները մշտապես հոսում էին տպագրությամբ, բազմաթիվ հանդիպներին, դպրոցում, զանգվածային ցույցերին, ռադիոյով»[1]։

«Կռիվ պալատներին, Խաղաղություն Խրճիթներին» անվամբ խորհրդային շրջանի ագիտացիոն պաստառ

Խորհրդային գլխավոր գրաքննիչ մարմինը՝ Գլավլիտը, օգտագործվում էր ոչ միայն անցանկալի տպագիր նյութերի վերացման համար, այլ նաև «ամեն հրատարակված հարցի շուրջ ճիշտ գաղափարախոսական հյուսման ապահովման համար»։ Ստալինյան ժամանակաշրջանում պաշտոնական քարոզչության հարկադրանքից նահանջի համար դատապարտվում էր մահապատժով կամ ազատազրկմամբ։ Հետստալինյան ժամանակաշրջանում այդ պատժամիջոցները փոխարինվել են պատժիժ հոգեբուժությամբ, ազատազրկմամբ, աշխատանքի արգելքով և քաղաքացիության զրկմամբ։ Մասնավոր մի զրույցում այդ իրավիճակը լավ նկարագրել է գրող Իսաակ Բաբելը հետևյալ նախադասությամբ. «այսօր տղամարդը խոսում է միայն կնոջ հետ՝ գիշերը, մինչև գլուխը վերմակի տակ»[1]։

Քարոզչության տեսություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Robert Conquest Reflections on a Ravaged Century (2000) 0-393-04818-7, page 101-111

Արտաքին հղումներ խմբագրել

Լրացուցիչ գրականություն խմբագրել