Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բյուրավան)

հայկական եկեղեցի Բյուրավան գյուղում, Արարատի մարզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ Ընդգրկված է Բյուրավանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրարատի մարզ, Բյուրավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Կազմված էԽաչքար
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 St. Grigor Lusavorich, Byuravan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Եկեղեցու պատին ագուցված խաչքար, 12-13-րդ դար

Գտնվում է Բյուրավան գյուղի մեջ։ Կառուցվել է 19-րդ դ. կեսերին։ Ուղղանկյուն հատակագծով կառույց է։ Արևելյան կողմում ուղղանկյուն հատակագծով խորանն է՝ մոտ 1 մ բարձրություն ունեցող բեմով։ Խորանին կից եղել են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում, որոնք կամարակապ են և ձևավորված են ատամնաշար քիվերով։ Կառուցված է վարդագույն տուֆով։ Եկեղեցու հարավային պատին ագուցված է 12-13-րդ դդ. խաչքար։

1920 թվականին եկեղեցին վերածվել է ակումբի, իսկ 1930-ական թթ.՝ ավերվել։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1992 թվականին (ճարտարապետ՝ Հրաչյա Գասպարյան

Եկեղեցու բակում կանգնեցված է ազատագրական պայքարի նահատակներին, 1915 թվականի Մեծ Եղեռնի և 1988 թվականի երկրաշարժի զոհերին նվիրված խաչքար[2]։

Եկեղեցու հատակագիծն ուղղանկյուն է, արևելյան մասում ավարտվում է ուղղանկյուն խորանով, մոտ մեկ մետր բարձրություն ունեցող բեմով։ Խորանին կից երկու ուղղանկյուն ավանդատներն են եղել, որոնցից պահպանվել է միայն աջակողմյանը։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից, որոնք կամարակապ են, վերևում ավարտվում են ատամնաշարով, ձևավորված քիվերով։ Արևմուտքի բարավորն ունի խաչքանդակ[3]։

Գրականություն խմբագրել

  • Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013։
  • Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Գյուղ Բյուրավան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի