Սուրբ Բլանդինա (անգլ.՝ Saint Blandina, ֆր.՝ Blandine, 2-րդ դար, Լիոն, Հռոմեական կայսրություն - 177, Լիոն, Հռոմեական կայսրություն), քրիստոնյա նահատակ, որը մարտիրոսվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքում Մարկոս Ավրելիոս կայսեր իշխանության օրոք քրիստոնյաների հետապնդումների ժամանակ։

Բլանդինա
ԺամանակաշրջանՀռոմեական կայսրություն
Ծնունդ2-րդ դար
ԾննդավայրԼիոն, Հռոմեական կայսրություն
Վախճան177
Վախճան վայրԼիոն, Հռոմեական կայսրություն
Վախճան պատճառգլխատում
Եկեղեցիուղղափառություն
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀունիսի 2

Համատեքստ խմբագրել

Քրիստոնեական դարաշրջանի առաջին երկու դարերում տեղացի հռոմեացի պաշտոնյաներն էին հիմնականում պատասխանատու քրիստոնյաների հետապնդումների համար։ Երկրորդ դարում կայսրերը քրիստոնեությանը վերաբերվում էին որպես տեղական խնդիր, որը պետք է լուծեին իրենց ենթակաները[1]։ Քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների քանակը և դաժանությունը կայսրության տարբեր վայրերում նկատելիորեն ավելացել է Մարկոս Ավրելիոսի օրոք։ Թե որքանով է ինքը` Մարկոս Ավրելիոսն ուղղորդել, խրախուսել կամ տեղյակ եղել այդ հետապնդումների մասին, հստակ չէ և շատ է քննարկվում պատմաբանների կողմից[2]։

Ավանդական պատմություն խմբագրել

Բլանդինայի մասին ավանդական պատմությունը նկարագրվել է Եվսեբիոս Կեսարացու «Եկեղեցու պատմություն» աշխատությունում։

Բլանդինան պատկանում էր Լիոնի նահատակների շարքին, որոնք սարսափելի խոշտանգումների ենթարկվելուց հետո նահատակվել են 177 թվականին՝ Մարկոս Ավրելիոսի իշխանության տարիներին։ Բլանդինայի մասին այն ինչ հայտնի է, գրված է եղել Լիոնի եկեղեցուց Անատոլիայի եկեղեցիներին գրված մի նամակում[3]։ Եվսեբիոսը նրա կյանքի և մահվան մասին նշանակալի տեղեկություն է հաղորդել իր գրքում, քանի որ մեջբերումներ է արել վերոնշյալ գրից[4]։ Լիոնի հռոմեական բնակչության մեջ մոլեռանդություն էր հարուցվել քրիստոնյաների դեմ, այնպես որ եթե նրանք համարձակություն էին ունենում իրենց բացահայտել որպես այդպիսին, նրանք արժանանում էին ոտնձգությունների ու վատ վերաբերմունքի[5]։

Մինչ կայսերական ներկայացուցիչը բացակայում էր, հազարապետն ու երկապետն իրենց հավատը խոստովանած քրիստոնյաներին բանտերն էին նետում։ Երբ կայսերական ներկայացուցիչը վերադառնում էր, բանտարկված հավատացյալներին դատում էին։ Սրանց թվում էր նաև ստրկուհի Բլանդինան, որը բերման էր ենթարկվել իր քրիստոնյա տիրոջ հետ։ Նրա բանտակիցները խիստ վախենում էին, որ մարմնի թուլության պատճառով նա չէր կարող դիմանալ խոշտանգումներին։ Սակայն չնայած այն բանին, որ կայսերական ներկայացուցիչը նրան սարսափելի խոշտանգումների է ենթարկել, այնքան, որ նույնիսկ դահիճներն էին ուժասպառ եղել, «քանի որ չգիտեին, ուրիշ ինչ անել նրա հետ», Բլանդինան հավատարիմ էր մնում ու բոլոր հարցերին պատասխանում․ «Ես քրիստոնյա եմ և մենք ոչ մի անօրինություն չենք գործում»[5]։

 
Երեք գալլերի ամֆիթատրոնը Լիոնում։ Ասպարեզում գտնվող ձողը նահատակներին, այդ թվում՝ Բլանդինային նվիրված հուշարձան է

Խոշտանգումներից վախենալով ստրուկները վկայություն էին տալիս իրենց տերերի դեմ, որ երբ քրիստոնյաները հավաքվում էին, նրանք մարդակերությամբ ու արյունապղծությամբ էին զբաղվում, և կայսերական ներկայացուցիչն այսպիսի խսոտովանություններ էր ուզում կորզել քրիստոնյա բանտարկյալներից։ Հռոմեական կայսերն ուղղված իր զեկույցում ներկայացուցիրչը պնդել է, որ նրանք, ովքեր անսասան էին մնում իրենց քրիստոնեական հավատի մեջ, պետք է մահապատժի ենթարկվեն, իսկ նրանք, ովքեր հրաժարվել են դրանից, պետք է ազատ արձակվեն։ Ներկայացուցիչը հանձնարարություններ է ստացել կայսր Մարկոս Ավրելիոսից, որոնցով նա թույլատրել է իրենց հավատը պնդող հռոմեացի քաղաքացիներին մահապատժի ենթարկել գլխատմամբ[6], իսկ հռոմեական քաղաքացիություն չունեցողներին պետք է ենթարկեին խաշտանգման։ Հետևաբար Բլանդինան մի շարք բանտակիցների հետ պետք է ենթարկվեր նոր խոշտանգումների քաղաքային ամֆիթատրոնում (այժմ հայտնի որպես «Երեք գալլերի ամֆիթատրոն») հանրային խաղերի ընթացքում[5]։

Բլանդինային կապել են ցցից ու վայրի գազաններ բաց թողել նրա վրա, սակայն ըստ լեգենդի՝ վերջիններս նրան չեն դիպչել։ Մի քանի օրվա ընթացքում այս ամենին ենթարկվելուց հետո, որը նպատակ ուներ նրան համոզել ուրանալ հավատը, նրան տարել են ասպարեզ՝ իր ընկերների տանջանքները տեսնելու։ Վերջում, որպես նահատակներից ամենավերջինը, նրան մտրակել են, տեղադրել կարմրացրած երկաթե ցանցի վրա ու նետել ցուլի առաջ, որը նրան իր եղջյուրներով օդ է բարձրացրել։ Ի վերջո, Բլանդինային սպանել են դաշունահարելով[5]։

Ժառանգություն խմբագրել

 
Բլանդինան Լիոնի Սուրբ Իրենաուս եկեղեցում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Barnes, Timothy D., "Legislation Against the Christians," Journal of Roman Studies, Vol. 58 (1968)
  2. McLynn, Frank (2010 թ․ օգոստոսի 1). Marcus Aurelius: A Life. Da Capo Press, Incorporated. էջ 295. ISBN 978-0-306-81916-2.
  3. «Saint Pothinus, Bishop, Sanctus, Attalus, Blandina, &c., Martyrs of Lyons. June 2. Rev. Alban Butler. 1866. Volume VI: June. The Lives of the Saints». www.bartleby.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  4. Eusebius, Historia Ecclesiastica, Book 5.2.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «CATHOLIC ENCYCLOPEDIA: St. Blandina». www.newadvent.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  6. Eusebius, Historia Ecclesiastica, Book 5.1.47

Հետագա ընթերցանություն խմբագրել

  • Goodine, Elizabeth. 2014. Standing at Lyon: An examination of the Martyrdom of Blandina of Lyon. Piscataway, NJ: Gorgias Press.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլանդինա» հոդվածին։