Բիմբոլատ Զաուրբեկովիչ Վատաև (օսերեն` Уататы Заурбеджы фырт Бибо, հայտնի է նաև Բիբո Վատաև անունով, մարտի 15, 1939(1939-03-15)[1], Պրավոբերեժնի շրջան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 9, 2000(2000-05-09), Վլադիկավկազ, Ռուսաստան), ազգությամբ օս խորհրդային և ռուսական թատրոնի, ինչպես նաև կինոյի դերասան: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.): Տաջիկական ԽՍՀ Ռուդաքիի անվան Պետական մրցանակի դափնեկիր (1973 թ.), Հյուսիս-Օսեթական ԻԽՍՀ Կոստա Խեթագուրովի անվան մրցանակի դափնեկիր: Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարար (1994-1998 թթ.): Արժանացել է մի շարք մրցանակների` տղամարդու լավագույն դերակատարման համար և այլ պարգևների[2]:

Բիմբոլատ Վատաև
Բիմբոլատ Վատաև.jpg
Կադր «Մահվան ծովախորշ» (1991) ֆիլմից
Ծնվել էմարտի 15, 1939(1939-03-15)[1]
ԾննդավայրՊրավոբերեժնի շրջան, Հյուսիսային Օսիայի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 9, 2000(2000-05-09) (61 տարեկան)
Մահվան վայրՎլադիկավկազ, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Բարեկամության շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Բիմբոլատ Վատաևը ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին, Հյուսիս-Օսեթական Նովի Բատակոյուրտ գյուղում: Յուրի Լյուբիմովի ղեկավարությամբ ավարտել է Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, որի շրջանավարտներից կազմավորվել է Տագանկայի թատրոնի հիմնական կորիզը:

1959 թվականից նա Հյուսիս-Օսեթական երաժշտա-դրամատիկական թատրոնի դերասան էր: 1964-1965 թվականներին խաղացել է Տագանկայի թատրոնում, իսկ 1969-1975 թվականներին աշխատել է «Տաջիկֆիլմ» կինոստուդիայում, որպես ռեժիսոր, նկարահանել հեռուստատեսային ֆիլմեր: 1994-1998 թվականներին եղել է Հյուսիսային Օսիայի մշակույթի նախարարը: Կինոյում ստեղծել է մոտ 50 կերպար, հիմնականում հանդես գալով հերոսա-էպիկական դերերով:

Բիմբոլատ Վատաևը մահացել է 2000 թվականի մայիսի 9-ին` Վլադիկավկազում և թաղվել քաղաքային Փառքի ծառուղում: Նրա անունով փողոցներ կան իր հայրենի գյուղում, Վլադիկավկազում և Բեսլանում:

Մասնակի ֆիլմագրությունԽմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1962 Յոթ քամիների վրա На семи ветрах շարքային Մամակաև
1965 Հասան-արբակեշ Хасан-арбакеш Հասան
1966 Մնաս բարով Прощай Օթարի Կիկնաձե
1968 Երկու սրտերի պոեմը Поэма двух сердец Մուրադ Ալի
1968 Մտիր իմ տուն Войди в мой дом Դավրոն
1968 Ինչպես պատվիրում է սիրտը Как велит сердце Շարաֆ
1968 Օրենքի անունից Именем закона (Qanun Naminə) Մեհման
1969 Իշխան Իգոր Князь Игорь Կոնչակ
1970 Չերմեն Чермен (ჩერმენი) Չերմեն
1971 Ասք Ռոստամի մասին Сказание о Рустаме (Достони Рустам) Ռոստամ
1971 Ռոստամ և Սոհրաբ Рустам и Сухраб (Рустам ва Сӯҳроб) Ռոստամ
1972 Սև ավազների մեջ В чёрных песках Շամուրադ
1973 Հինգն արահետի վրա Пятеро на тропе Գաֆար
1974 Աբու Ռայհան Բերունի Абу Райхан Беруни (Abu Rayhon Beruniy) Մահմուդ Ղազնևի
1974 Մեկ կյանքը քիչ է Одной жизни мало Սատտար
1974 Սպիտակ ճանապարհը Белая дорога Մուրադ
1976 Ասք Սիյավուշի մասին Сказание о Сиявуше (Достони Сиёвуш) Ռոստամ
1977-1984 Հրե ճանապարհներ Огненные дороги (Olovli yoʻllar) Սադիկջան-բայ
1977 Հանդիպում ուղանցումով Встреча проездом Կոշտ
1981 Վիշապի տարին Год дракона Մահմուդ
1981 Յարոսլավ Իմաստուն Ярослав Мудрый Կուջի
1982 Կուբաչիի ապարանջանի հանելուկը Загадка кубачинского браслета երգիչ Մուրադ
1983 Փոքրիկ Մուքի արկածները Приключения маленького Мука Սուլեյման
1984 Չոկան Վելիխանով Чокан Валиханов -
1987 Փարախ Загон Էմիր Իոսֆանի
1987 Վիրավոր քարեր Раненые камни աբրեք Օսման
1991 Մահվան ծովախորշը Бухта смерти Ալեքսանդր Միխայլովիչ
1991 Վայրի դաշտ Дикое поле Էլդար
1991 Սպանել շնագայլին Убить Шакала Թիմուր
1992 Լեռնցին Горец (Хохаг) -

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել