Ասք Սիյավուշի մասին (տաջ.՝ Достони Сиёвуш, ռուս.՝ Сказание о Сиявуше), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1976 թվականին, ռեժիսոր Բորիս Կիմյագարովի կողմից` Ֆիրդուսու «Շահնամե» վիպերգության մոտիվներով։ Կինոնկարը նշված թեմայով նկարահանված կինոեռապատումի երրորդ ֆիլմն է, բաղկացած երկու մասից` «Սիյավուշ և Սուդաբա» և «Եղջերուի դրոշի ներքո»։

Ասք Սիյավուշի մասին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրէպոս և ֆենթեզի ֆիլմ
Թվական1976
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Կիմյագարով
ԴերակատարներԲիմբոլատ Վատաև և Օթար Կոբերիձե
ՕպերատորԴավլաթնազար Խուդոնազարով
ԵրաժշտությունԱրիֆ Մելիքով
ԿինոընկերությունՏաջիկֆիլմ
ՆախորդՌոստամ և Սոհրաբ

Սյուժեն խմբագրել

Ազնվազարմ և մաքրասիրտ արքայազն Սիյավուշը Իրանի շահ Քավուսի որդին էր և դյուցազն Ռոստամի սանը։ Նրա երիտասարդ խորթ մայրը` Սուդաբան, երդվել էր վրեժ լուծել Սիյավուշից, քանի որ վերջինս մերժել էր իր սերը։ Այդ ընթացքում Իրան են ներխուժում Թուրանի տիրակալ Աֆրասիաբի զորքերը, սակայն իրանցիները, Սիյավուշի առաջնորդությամբ հաղթում են թշնամիներին։ Ի նշան հաշտության, Աֆրասիաբը պատանդներ է ուղարկում, սակայն Իրանի ծեր շահ Քավուսը հրամայում է մահապատժի ենթարկել նրանց։ Իր հոր նենգությունից ցնցված, Սիյավուշը լքում է Իրանը։

Նա հանդիպում է գեղեցկուհի Ֆարանգիզին` Աֆրասիաբի դստերը, ամուսնանում նրա հետ, հիմնում նոր և հիասքանչ քաղաք, որտեղ բնակեցնում է միայն երիտասարդների։

Նենգավոր Սուդաբան Աֆրասիաբի մոտ զրպարտում է Սիյավուշին։ Աֆրասիաբը զայրույթի պահին հրամայում է մահապատժի ենթարկել իր փեսային։ Հասկանալով, որ այդ դեպքում անխուսափելի է պատերազմը Իրանի և Թուրանի միջև, արյունահեղությունը կանխելու նպատակով Սիյավուշը ինքնասպան է լինում։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Բիմբոլատ Վատաև Ռոստամ
Ֆարխադ Յուսուֆով Սիյավուշ
Օթար Կոբերիձե Քավուս
Սվետլանա Օռլովա Սուդաբա
Դիլորոմ Կամբարովա Ֆարիդա
Խաբիբուլլո Աբդուռազակով Բահրամ
Գուրմինջ Զավկիբեկով Գարսիվազ
Ֆայմե Յուրնո Ֆարանգիզ

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Բորիս Կիմյագարով ռեժիսոր
Գրիգորի Կոլտունով սցենարիստ
Դավլաթնազար Խուդոնազարով օպերատոր
Արիֆ Մելիքով կոմպոզիտոր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. КИНО: Энциклопедический словарь, главный редактор С.И. Юткевич, М. Советская энциклопедия, 1987, с.82-83