Բիլ Քոսբի

ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, երաժիշտ և քաղաքական ակտիվիստ

Վիլյամ Հենրի Քոսբի կրտսեր (հայտնի է որպես Բիլ Քոսբի, անգլ.՝ William Henry «Bill» Cosby, Jr., հուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, երաժիշտ և քաղաքական ակտիվիստ, Սթենդ ափ կատակերգության վետերան։ Լայն ճանաչում է ստացել «Ես լրտես եմ» հեռուստասերիալի շնորհիվ 1960-ական թվականներին։ «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր։

Բիլ Քոսբի
անգլ.՝ Bill Cosby
Ծնվել էհուլիսի 12, 1937(1937-07-12)[1][2][3][…] (86 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]
ԿրթությունՄասաչուսեթսի համալսարան Ամհերստում, Թեմփլի համալսարան և Germantown High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնբողոքականություն
Մասնագիտացումհեռուստատեսային դերասան, կատակերգու, գրող, կրկնօրինակող, կոմպոզիտոր, երգիչ, կինոդերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, կինոռեժիսոր և ստուդիական երաժիշտ
ԱմուսինCamille Cosby?
Պարգևներ
Ազատության նախագահական շքանշան,

Սպիմգարնի մեդալ (1985)

,

Մարիան Անդերսոնի պարգև (2009)

,

Ցերեկվա Էմմի մրցանակ

,

Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ (ապրիլ 2000)

,

Թեոդոր Ռուզվելտի մրցանակ (1982)

, Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր,

Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև (2009)

,

ՄԱԿ-ի խաղաղության մեդալ (1987)

,

Պոլ Ռոբսոնի մրցանակ (2006)

,

Ոսկե ազնվամորի մրցանակ վատագույն ֆիլմի համար (1988)

,

«Ոսկե ազնվամորի» մրցանակ տղամարդու վատագույն դերակատարման համար (1988)

,

«Ոսկե ազնվամորի» մրցանակ վատագույն սցենարի համար (1988)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1966)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1967)

,

Փրայմթայմ Էմմի մրցանակ դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար (1968)

,

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

, Ոսկե գլոբուս և

honorary degree from Spelman College? (1986)

IMDbID ID 0001070
billcosby.com

Կարիերա կինոյում և հեռուստատեսությունում խմբագրել

Քոսբին թողարկել է մի քանի սեփական հեռուստատեսային շոուներ։ 1969 թվականին նա ստեղծել է «Բիլ Քոսբիի շոուն», որն էկրաններին եղել է մինչև 1971 թվականը։ 1980-ական թվականներին նա հեղինակել է «Քոսբի շոուն»՝ տասնամյակի ամենահաջողակ կատակերգական նախագծերից մեկը։ Նա այնտեղ հայտնվել է Սուրբծննդյան սվիտերներով, որոնք 1980-ականներին նրա շնորհիվ լայն ճանաչում են ստացել[5]։

Քոսբին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնց թվում են «Վերադարձ Օզ Երկիր» (1974), «Լեոնարդ վեցերորդ» (1987), «Հայրիկն ուրվական է» (1990), «Ջեք» (1996) և «Կոմիկ» (2002), ինչպես նաև բազմաթիվ գովազդային տեսահոլովակներում։ 1996-2000 թվականներին Քոսբին նկարահանվել է «Քոսբի» հեռուստասերիալում և հայտնվել մի շարք ֆիլմերում։ Նրա բարեհոգի ծնողական կերպարը նրան հայտնի է դարձրել ամերիկացիների շրջանում, որոնք նրան տվել են «Ամերիկյան հայրիկ» մականունը։

1976 թվականին Քոսբին Մասաչուսեթսի համալսարանում ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի կոչում։

Իր կարիերայի ընթացքում նա մի քանի անգամ արժանացել է «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների, ինչպես նաև աստղի է արժանացել Հոլիվուդյան փառքի ծառուղուում։ 2002 թվականին հետազոտող Մոլեֆի Քեթե Ասանթեն Բիլ Քոսբիին ընդգրկել է 100 ամենանշանավոր աֆրոամերիկացիների ցուցակում։

Սեռական սկանդալ խմբագրել

2014 թվականին Քոսբին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ 2015 թվականին նրան մեղադրանք է առաջադրվել սեռական բնույթի հանցագործություն կատարելու համար, և իշխանությունները նրան կալանավորելու հրամանաթուղթ են ներայացրել[6]։ Հանցագործությունն իրականացվել էր 2004 թվականի հունվարին Ֆիլադելֆիայից ոչ հեռու գտնվող առանձնատանը[6]։ Քոսբին բռնաբարել է կնոջը՝ նրան նախապես (նրա իսկ խոսքերով) տալով թմրանյութ[6]։ Ավելի քան 50 կանայք հայտարարել են, որ Քոսբին անարգել է իրենց՝ վարվելով նույն կերպ[6]։ Դատական պաշտպանության ժամանակ Քոսբին, այդ ժամանակ բարոյապես և ֆիզիկապես սպառված լինելով, ասել է, որ որոշ կանանց վճարել է դրա համար, բայց չի հիշատակել իրեն մեղադրողներին[7]։

2018 թվականի մայիսի 3-ին Ռոման Պոլանսկու հետ սեքսուալ ոտնձգությունների համար հեռացվել էր Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի կազմից[8]։

2018 թվականի սեպտեմբերի 26-ին դատարանը դատապարտել է 3-10 տարվա ազատազրկման։

2023 թվականի հունիսի 14-ին Նեվադայի դատարան Կոսբիի դեմ հայց է ստացվել սեռական բռնության վերաբերյալ, այն ստորագրել են ինը կանայք։ Նրան մեղադրում են Ջենիս Դիկինսոնը, Լիզ-Լոտտե Լյուբլինը, Ջենիս Բեյկեր Կիննին, Լիլի Բերնարդը, Խայդի Տոմասը, Լինդա Կիրկպատրիկը, Ռեբեկկա Կուպերը, Պէմ Ջոյ Աբեյտան և Անջելա Լեսլին։

Անձնական կյանք խմբագրել

1964 թվականի հունվարի 25-ից Բիլ Քոսբին ամուսնացած է եղել Կամիլա Օլիվիա Հենքսի հետ, որի հետ ամուսնությունից ծնվել են հինգ երեխաներ՝ Էրիկա, Էրին, Էնսա, Էվին և Էնիս։

Նրանց միակ որդին՝ Էնիսը, 1997 թվականին 27 տարեկան հասակում սպանվել է[9][10]։

Սպանողը 18-ամյա ուկրաինացի ներգաղթյալ Միխայիլ Մարխասևն էր (Mikhail Markhasev)[11]։

Էնսին՝ դուստրը, մահացել է 2018-ի փետրվարի 26-ին 44 տարեկան հասակում երիկամների հիվանդությունից[12].

Քոսբի ամուսինները նաև ունեն երեք թոռ[13][14].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119344696 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Вика Дядькина Не такой уж он и уродливый: краткая история ugly Christmas sweater // L'OFFICIEL : журнал. — JALOU MEDIA GROUP RUSSIA, 2017. Архивировано из первоисточника 15 Հուլիսի 2018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Комику Биллу Косби предъявили обвинение в сексуальном насилии». Lenta.ru. 30 декабря 2015. Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.
  7. Актер Билл Косби признался в подкупе обвинявших его женщин(ռուս.) // Интерфакс. — 2015.07.19.
  8. «Билл Косби и Роман Полански исключены из Академии киноискусства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Bill Cosby's son murdered along CA interstate». This Day in History, January 16, 1997.
  10. «Just A 'Random' Crime». Newsweek.com. 1997 թ․ մարտի 23.
  11. Robinson, Bryan (2002 թ․ փետրվարի 9). «Convicted Killer of Ennis Cosby Confesses». ABC News.
  12. Bill Cosby's Daughter Ensa Dies at 44 | Billboard(չաշխատող հղում)
  13. «Bill Cosby Biography (1937–)». Filmreference.com. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «Bill Cosby Comes Clean». NewsObserver. 2012 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին.